ԵՎ ԿՐԿԻՆ ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԵՏ

Конкурс Фрунзик Мкртчян
Դեկտեմբերի 29-ին ամփոփվեցին Ֆրունզիկ Մկրտչյանին պատկերող գործերի` նախապես հայտարարված մրցույթի արդյունքները: «Տղամարդիկ» արձանախմբի մոտ տեղի ունեցավ գովասանագրերի հանձնման արարողություն: Մեր ջերմ շնորհավորանքները հաղթողներին և խորին շնորհակալությունը www.frunzik.com կայքի պատասխանատուներին ու անձամբ մեծահարգ պարոն Միքայել Միքայելյանին` մշակույթի անվանի գործչի հանդեպ ցուցաբերվող նախանձախնդիր վերաբերմունքի համար: 

Շուշանիկ Սահակյան
Իսկ արդյունքներն այսպիսին էին.:


Միքայել Հարությունյան►  1 տեղ (168 ձայն) 
Գովասանագիր տրվում է Միքայել Հարությունյանին www.frunzik.com կայքի կազմակերպած «Ֆրունզիկ Մկրտչյան» գեղանկարչական մրցույթում ողբերգա-կատակերգական ժանրում Մհեր Մկրտչյանի կինոդերերի հավաքական կերպարի գեղեցիկ մատուցման համար:


Հարութ Հակոբյան►  2 տեղ  (147 ձայն) 
Գովասանագիր տրվում է Հարութ Հակոբյանին www.frunzik.com կայքի կազմակերպած «Ֆրունզիկ Մկրտչյան» գեղանկարչական մրցույթում հայ ընտանիքում հոր խորհրդանշական կերպարի Մհերյան մեկնաբանության հաջող արտացոլման համար:


Արմեն Մխոյան►  3 տեղ  (73 ձայն) 
Գովասանագիր տրվում է Արմեն Մխոյանին www.frunzik.com կայքի կազմակերպած «Ֆրունզիկ Մկրտչյան»  գեղանկարչական մրցույթում յուրահատուկ արտահայտչամիջոցներով Մհեր Մկրտչյանի դիմանկարը պատկերելու համար 


Գոհար Պետրոսյան►  Հատուկ մրցանակ  
Գովասանագիր տրվում է Գոհար Պետրոսյանին www.frunzik.com կայքի կազմակերպած «Ֆրունզիկ Մկրտչյան» գեղանկարչական մրցույթում Պաղտիկի Մհերյան մեկնաբանության հաջողված փորձի համար:


 На конкурс Образ Фрунзика в живописи

Free Joomla Lightbox Gallery

Печать