«Ապրեց ինչպես իրեն ծնող հողը»

Մհեր ՄկրտչյանՆշվեց Մհեր Մկչտչյանի ծննդյան 70-մյակը

Այս օրերին Ամերիկան աշխարհին փորձում է զարմացնել «Օսկարի» շքեղ արարողությունով: Այս օրերին քաղաքական գործիչները վայրկյանը մեկ «մտքի փայլատակումներ» են ու­նենամ: Այս օրերին հոգով աղքատ­ներն իրենց նկատմամբ խդճահարություն են աղերսում: Ծախու կանայք «Ուրարտու» կինոթատրոնի եւ սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւվանությամբ իրենց օրվա ապրուստն են փախցնում միմյանցից: «02»-ը կր­կին ու կրկին նոր սպանություննեփ մասին տեղեկություններ է հաղորդում... Եվ միայն քչերը կան, որ համ­բերատար, առանց խուճապի նայում են աշխարհի այս փախուստներին փորձելով պահել Աստծո հղացած մարդու ճշմարիտ տեսքը: Նրանց մեջ՝  Մհեր Մկրտչյանը: 
Կարելի՞ է գրել Մհեր Մկրտչյանի ստեղծագուծության մասին, կարելի՞ է բացատրել նրա արածը: Հապա փոր­ձիր բառերի վերածել Մինասի նկարչությունը կամ Ավետ Տերտերյանի երաժշտությունը: Անհասկանալի մի բան կստացվի: Ու մեզ մնում է սոսկ տեղեկություններ հայտնել նրանց մա­սին, սոսկ տեղեկություններ:
Ես ինչպե՞ս բացատրեմ Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» պիեսի մկրտչյանական բեմադրության այն տեսարանը, երբ իր ձեռքը հպում է սիրեկանի մոտից վերադարձած կնոջ ձեռքին ինչպես մոլագար հավատացյալն իր ամենալուսավոր աղոթքն է անում: Ես ինչպե՜ս նկարագրեմ Սիրանո դը Բերժըրակի մկրտչյանական տագնապները, ինչպե՞ս ասեմ Մհեր Մկրտչյանի Պաղտասար աղբարի ողբերգության մասին, ինչպե՞ս նկարագրեմ նրա Մերկուցիոյի տխուր աչքերը...
Եվ մյուս թլվատների նման, ուզեմ թե չուզեմ, պիտի դեպքեր պատմեմ իր կյանքից, սոսկ դեպքեր պատմեմ, առավել եւս, որ իր երկրային կյանքի վերջին երեք տարիներին մոտ եմ նստել իրեն, բախտ եմ ունեցել իր հետ հաց կիսել: Իր զայրույթն եմ տեսել (ինքն իր մեջ եփվում, բայց աշխատում էր կողքին կանգնած նույնիսկ մեղավոր, մեղսագործ մարդուն ոչ մի չար խոսք չասել), իր հրճվանքն եմ տեսել, երբ աշխարհին էր նվիրում իր երջանկու­թունը, առանց իրեն մի բան թողնելու. իր ոգեւորությունն ու տխրությունն եմ զգացել, իր թռիչքն ու հոգնությունը: Ուշադիր հետեւել եմ իրեն՝ Մհեր Մկրտչյանի ֆենոմենը հասկանալու համար, շատ բաների մասին գրել եմ... Բայց այդ ֆենոմենի բացատրությունը չեմ կարողացել ամբողջությամբ վերծանել: Ամենատխուր պատմու թյունները ամենաթեթեւ ձեւով էր պատմում, ամենաուրախ պատմություններն անելիս աչքերը տխուր էին, շատ տխուր: Հիմա, ավելի ճիշտ երեկ, Երեւանը մոռացավ ամեն ինչ ու կրկին շնչեց Մհեր Մկրտչյանով: Երեւանում փողոց անվանակոչվեց նրա անունով: «Երե­ւան» կինոթատրոնից մինչեւ մանկա­կան այգի ընկած նախկին Ալավերդյան փողոցի այս հատվածը այսուհետ կրելու է «Մհեր Մկրտչյանի փո­ղոց» անվանումը: Ճիշտ է, մինչ այս էլ Երեւանի «Երրորդ մաս»-ում գտնվող նախկին Կոտովսկու փողոցն էր կրում նրաгանունը: Բայց, ոչինչ, թող Երևանում երկու փողոց լինի նա անունով: Շատ չէ:
Փողոցի անվանակոչության ժամանակ խոսեց Երեւանի քաղաքա­պետ Ռոբերտ Նազարյանը: «Պատահական չէ ընտրված այս փողոցը,- ասաց քաղաքապետը: 
- Մենք հաճախ այս փողոցով ենք շտապել Մայր թատրոն Մհեր Մկրտչյանի մեծ արվեստը ըմբոշխնելու համար: Այս՝ «Նաիրի» կինոթատրոնում ենք հաճախակի էկրանի վրա տեսել Մհեր Մկրտչյանի հոյակապ կինոխաղերը: Ես երջանիկ եմ, որ եղել եմ նրա ժամանակակիցը, շփվել նրա հետ»:
Այո, այսպես. մենք բոլորս մեզ պանծացնում ենք նաեւ Մհեր Մկրտչյանով:
Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկա­վար Վահե Շահվերդյանն ասաց, որ թատրոնի հոբելյանական  80-րդ թատերաշրջանը սկսվում է Մհեր Մկրտ­չյանի ծննդյան 70-ամյակի երեկոյով:
Մհեր Մկրտչյանը ոչ միայն հայ թատրոնի, ոչ միայն հայ մշակույթի, այլեւ հայ ժողովրդի առեղծվածներից մեկն էր, - ասաց Հայաստանի թա­տերական գործիչների միության նա­խագահ Երվանդ Ղազանչյանը: 
֊ Աշխարհում ապրեց ծիծաղով, իր ցավերն ու դարդերը թաքցնելով մեզանից, ապրեց ազատ, անկախ, շռայլ, ապրեց ինչպես իրեն ծնող հողը»: Ապա Երվանդ Ղազանչյանը կարդաց Վրաստանի թատերական գործիչների միության նախագահ Գիգա Լորթքիփանիձեի ողջույնի հեռագիրը Մհեր Մկրտչյանի հոբելյանի տոնակատարության առիթով:
Մի առիթով եղբայրը՝ Ալբերտ Մկրտչյանն ասաց. «Մհերը իմ եղբայրն էր, իմ հայրն էր, իմ որդին էր... Մհերն ամեն ինչ էր ինձ համար»: Ու, ահա, երեկ հենց այս իրողությունը գուցե հուզմունքի պատճառը եղավ, որ մեկ, երկու խոսք ասաց: Ամենամոտ մարդու մասին խոսելու համար ի՞նչ խոսքեր գտնես:
Հետո. երեկոյան, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում իր թատրոնում նշվեց իր ծննղյան 70-ամյակը: Ուշացումով, բայց նշվեց:
Այս իսկապես շքեղ երեկոյին ներկա էր Հայաստանի Հանրապետությւսն նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իրեն՝ գրող Ռոլանդ Շառոյանին վա­յել խոսք ասաց ՀՀ մշակույթի. երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարը:
Այս թատրոնի կամարների տակ դեռ հնչում է մեր թատրոնի մեծերի խոսքը, որը զորեղացավ նաեւ Մհեր Մկրտչյանի ձայնով: Նրա առաջին ղե­րով Հայրապետով, նոր շունչ թափան­ցեց հայ բեմ: Մեծերի կողքին չխամ­րեց Մհեր Մկրտչյանը, մեծերի կողքին լինելով ինքն էլ իրավունք ստացավ դառնալ ոչ միայն Սունդուկյանի անվան մայր թատրոնի, այլեւ հայ բեմա­կան կյանքի մեծերից մեկը: Մեր բեմի հրաշագործը Վարդան Աճեմյանը դարձավ թատրոնի հայտնության կն­քահայրը: Մեր կատակերգուներից շատ քչերին է հաջողվել հասնել տրագիկոմիկական ապրումների շիկացման: Եվ դրանց մեջ, անշուշտ, Մհեր Մկրտ­չյանը բացառիկներից մեկն է: Դրա համար արտաքին տվյալները բավարարгչեն: Անհրաժեշտ էր անցնել անձնական զրկանքների ու տառապանքների միջով:
Այո, անչափ դժվար կյանք ունեցավ Մհեր Մկրտչյանը: Բայց երբեք իր հոգու խռովքը դրոշակ չդարձրեց, իր ցավը չփաթաթեց ուրիշներին: Շատ հաճախ ծիծաղեց ու ծիծաղեցրեց, որպեսզի ուրիշների ցավերը թեթեւա­նան, ուրիշնեփ տառապանքները մա­րեն:
Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճը այսպիսի՝ սիրով ու ջերմությամբ շատ հազվադեպ էր լցվել: Խոսում էին նրա հետ աշխատած մարդիկ, նրան ճանաչող ու հպանցիկ տե­սած մարդիկ: Եվ բոլորը խոսում էին սիրո մասին:
Իր բոլոր խաղընկերները կային, իրեն ճանաչած շատ ու շատ մարդ կար դահլիճում: Հոգու խրախճանքի սե­ղան նստելու պես մի բան էինք արել երգում էինք, խոսում, քեզանից էինք պատմում, քո պատմություններն էինք պատմում, քո ներկայացումներն էինք նայում, քո կենացն էինք առաջար­կում: Ու առավել՝ աղոթում էինք քեզ համար, սիրելի Մհեր Մուշեղիչ, աղոթում էինք, որպեսզի վերեւից իջնող քո լույսով, քո բարությամբ ապրենք: Շքեղ երեկո էր, շքեղ օր էր մարտի 27-ը.
Ինքներս մեզ մխիթարենք, որ հիշողության անվերադարձ կորստի եւ անհույս չքավորության չենք հասել; Ինչ որ անում ենք Մհեր Մկրտչյանի համար մեզ համար ենք անում:

Azg logoՍերգեյ Գալոյան
28 ՄԱՐՏ 2002
ԷՋ 6
"ԱԶԳ"

Печать