Աղասի Այվազյան (1925-2007)

Левон Атоянц, Агаси Айвазян и Фрунзик МкртчянՄհեր Մկրտչյան երևույթը ինձ համար պատուհան է դեպի ժողովրդի արմատը, միջոց` հասկանալու նրա շաղախի կազմությունը...
Մհերի կերպարն իր կենսունակությամբ, տաղանդի ուժով ծլարձակել, վեր է մղվել շերտադասվածքի միջից` որպես հայ ժողովրդի նախագոյ դրսևում. ահա, ես եմ` անփոփոխ ու հավերժական հայի տեսակը:

Աղասի Այվազյան
հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ,
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982),
ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Եռանկյունի» կինոնկարի սցենարի համար),
Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի 1983-ի դափնեկիր («Եռանկյունին» գրքի համար), 
ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963 թվականից։

Печать

Աղասի Այվազյան (արձակագիր, դրամատուրգ)

Հայտնի Արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանը Հայֆիլմում ստեղծագործական փուլը սկսել է «Եռանկյունի» ֆիլմով որպես սցենարիստ 1967թ.-ից:
Ավելի քան 12 ֆիլմի սցենարի հեղինակ, որոնցից կինոսեր հանրությանը հայտնի են «Խաթաբալա», «Հայրիկ», «Ձայն բարբառոյ» և այլ ֆիլմեր: Ռեժիսորական աշխատանքներից են «Վառած լապտեր» և «Գաղտնի խորհրդականը» ֆիլմերը: Ժողովրդի լեզվով ասված «Եռանկյունու սցենարիստը», Աղասի Այվազյանը մահացավ 2007թ.-ի Նոյեմբերի 21-ին Երևանում:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Այվազյանի կինը մանկավարժ Գրետա Վերդիյանը դիմել էր Երևանի քաղաքապետարան, մեծ գրող Այվազյանի համար թանգարանի տեղ հատկացնելու խնդրանքով. կնոջը պատասխանել էին «ՏԵՂ ՉԿԱ».  

«Հայֆիլմի Վերածնունդ»