Ալբերտ Գրիգորյան «Անավարտ պատմություն» ( 2000 )

Фрунзик (Мгер) Мкртчян автор Альберт Григорян«Անավարտ պատմություն»
հեղինակ՝ Ալբերտ Գրիգորյան
«Դպիր» հրատարակչություն, Գյումրի, 2000 թ.
40 էջ

 



1967 թվականին Տեքստիլ կոմբինատի դիրեկտոր Գառնիկ Դարբինյանի հրավերով մենք սպասում էինք անվանի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին: Նա ուշանում էր: Մենք գիտեինք, որ նա շատ պարտաճանաչ մարդ էր: Իր ուշանալու կամ բացակայելու մասին տեղյակ կպահեր, առավել ես հրավիրված էր ճանաչված ու հարգված դիրեկտորի կողմից: Քիչ անց ես դիմավորեցի նրան: Դիմավորելուց հետո տեղեկացրեց, որ Ուջանի մոտ մեքենան խափանվել էր: Նա ինձ հարցրեց' դիրեկտորը տեղում է՞ և բարձրացանք աստիճաններով երկրորդ հարկ: Այդ ժամանակ հնչեց կոմբինատի՜ առաջին «Գուդոկը»:
Ֆրունզիկ Մկրտչյանը, լսելով շչակի ձայնը. կայծակի արագությամբ իջսւվ աստիճաններով և վազելով դուրս եկավ փողոց: Ես էլ նրա հետևից, չհասկացա. թե ինչ է եղել. վազեցի դուրս: Մուտքի աստիճաններին կանգնած. նա մեծ ուշաղրությսւմբ լսում էր շչակի ձայնը.   
- Ըսիգ իմ մանկության սիմֆոնիան է: Չգիտեմ կա ըդպես կոմպզիտորըմ. որ կըռնանա ստեղծագործէ ըդպես երաժշտություն: Ըսիգ մեր ծնված օրվանից լավ ու վատ օրերի. մեր անբաժան ընկերն է եղել:
«Բուդոկը`» էս «Բուդոկը'» լավ բդի պահենք: Ըսիգ մեր քաղաքի սիմվոլըն է: «Բուդոկ» անվանում էր քաղաքի բնակիչների մեծ մասը, և այդ «Բուդոկ» բառը Մկրտչյանը կրկնում էր մի քանի անգամ:
Ողորմի քո շիրիմին, հարգարժան Ֆրունզ, Մհեր, այսօր ոչ միայն չկա քաղաքի սիմվոլը հանդիսացող «Գուդոկը», «Բուդոկը», «Շչակը» այլև չար ձեռքերը լրիվ գետնին են հավասարացրել յոթ հազարանոց կոլեկտիվ ունեցող կոմբինատը:

Печать

Մի թանկ հուշ-պատում արտիստի կյանքից

Մհեր Մկրտչյան«Պատումը նվիրված է ականավոր դե­րասան, ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՎԽՍՀ ժոդովրդական արտիստ, Դաղստանի ԻԽՍՀ վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Մհեր Մկրտչյանի հիշատակին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ»: Այս ընծայակա­նով է բացվում Գյումրու արտադպրոցական կենտրոնի տնօրեն Ալբերտ Գրիգորյսւնի «Անավարտ պատմություն» գրքույկը, որը տպագրվել է տեղի «Դպիր» հրատարակչությունում: Հե­ղինակն իր պատանեկան տարինրի վառ տպավորությամբ պատմում է հա­մաքաղաքացի մեծատաղանդ արտիստի ստեղծագործության ամենավաղ շրջա­նի, նրա առաջին բեմելի մասին... Հետպատերազմյան 40-ական թվականների Լենինականում էրг. տեքստիլ կոմբինատի բանվորական ակումբի լեփ-լեցուն դահլիճում ինքնագործ թատերախումբը «Գիքոր» էր ներկայացնում: Հանդիսատեսն ակտիվ էր, ռեպլիկներ էին բաց թողնում, միջամտում ու ուղղորդում իրենց ծանոթ, իրենց թաղե­ցի երիտասարդների խաղին: Բեմում ծավալվող հուզիչ ողբերգությունը եր­բեմն ընդմիջվումէր ներկայացմամբ չնախատեսված անակնկալ զավեշտական իրավիճակներով... Եվ անգամ այդ ամենի մեջ հանդիսատեսը նկա­տում ու գնահատում է հատկապես Համբոյի դերակատար պատանի «Ֆռունզի» նվիրված ու վերացած խաղը.
- Ըմբես կխաղա, ինչխոր Վահրամ Փափազյանն էղնի...
«Ներքին զսպվածություն եւ ան­խառն միամտություն կար կատարման մեջ, ներկայացվող կերպարը բոլոր նյարդերով զգալու կարողություն», գրում Է հեղինակը: ժամանակներն ուրիշ էին, մարդիկ «մի տեսակ պարզ ու միամիտ հայացքով էին նայում шաշխարհին, երեւույթներին: Մի տեսակ միամիտ շիտակության կար ամեն ին­չի մեջ: Կար զարմանալու թանկ հատկությունը»: Ալբերտ Գրիգորյանի դիտարկմամբ՝ հետագայում Ֆռունզիկ-Մհեր Մկրտչյանի ստեղծած բազմաթիվ բեմատիպարներում այդ միամտությունը, անկեղծ զարմանքի զգացումը պահպանվեց Հովիվ Իշխանից ու Խաչիկյանից մինչեւ մեծ արտիստի «կարապի երգը» դարձած հոգեցունց դերակատարումը իր իսկ բեմադրած եւ կարծես որպես հրաժեշտ իր ծննդա­վայր քաղաքի հանդիսատեսին եւս ներ­կայացված «Հացթուխին կինը» թատերախաղում: Գրքի վերջում բոլորովին էլ ոչ պատահաբար անդրադառնալով այս ներկայացմանը, հեղինակը մեծ նմանություն է տեսնում այստեղ եւ «Գիքորում» դերասանի կերտած կերպարների միջեւ: Այդ երկու ներկայացումների մեջ, գրում է նա, մի ամբողջ կյանք էր՝ իր անավարտ պատմություններով, իր անավարտ գգացողություններով:Ի պատիվ համաքաղաքացի մեծա­տաղանդ դերասանի՝ գրքի հրատարա­կումն ու տպագրությունը հովանավորել են «Դպիր» հրատարակչությունը եւ «Գյումրի-տպարան» ընկերությունը:
Մհեր Մկրտչյանի կերպարը դարձել է Ալբերտ Գրիգորյանի նաեւ գեղանկարչական ներշնչանքի նյութ: Նրա այդ գործերը ներկայացված էին քաղաքի գեղագիտական կենտրոնում անցած ամիս  կազմակերպված ցուցահանդեսում: 

azg-logoԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԶԳ» 9.12.2000