Մհեր Մկրտչյանի մասին

Արամայիս ՍահակյանՀարցրեք որևէ մեկին՝ ո՞վ է Մհեր Սկրտչյանը, կպատասխանի «Ֆրունզի՞կը ...Ո՞վ չգիտե Ֆրունզիկ Մկտրչյանին»։ Ստացվում է, որ Մհեր գրում ենք, Ֆրունզիկ կարդում։ «Փշոտ» Մհերին հանդիպելու համար Ոզնին մեկնեց Ծաղկաձոր՝գրողների ստեղծագործական տուն, և ծաղիկների մեջ գրի առավ Մհեր Մկրտչյանի ,փշոտե մտքերը
– Ո՞վ է Պաղտասար աղբարը։
– Ե՛ս եմ, ո՞վ է, – պատասխանեց Մհեր Մկրտչյանը։
– Ինչպե՞ս թե Դուք եք, – զարմացավ Ոզնին,Պաղտասարը ծիծաղելի և դյուրահավատ մարդ է, որին խաբում են և բամբասում։ Մի՞թե Ձեզ էլ են խաբել ու բամբասել։
– Շա՜տ։ Ընդհանրապես, վատ լուրր հաճույքով են լսում, պատմում և հավատում։ Մեր թատրոնի հետ հյուրախաղերի էի արտասահմանում, իսկ Հայաստանում տարածել էին, անգամ «ականատեսներ» էին հայտնվել, թե այդ ընթացքում ավտոմեքենայիս տակ մարդ եմ գցել Հայաստանում։ Բանը հասավ այնտեղ, որ երբ վերադարձա արտասահմանից, նույնիսկ ինձ հետ եղած դերասան ընկերներս հարցնում էին.
«Ճի՞շտ է»։ «Բայց չէ՞ որ երկու ամիս միասին ենք եղել», – զարմանում էի ես։ «Ի՞նչ կա որ, մարդիկ պատմում են...»։ Ստացվում է, որ մեծ մասը լսածին է հավատում, ոչ թե տեսածին։
– Ընդհանրապես, Դուք ձեզ համե՞ստ եք համարում։
– Ատելով ատում եմ փոքրոգիներին։ Ես իմ արժեքը գիտեմ։ ճանաչում եմ ինձ։ Կարևորն այն է, որ մարդն ինքն իրեն ճանաչի, մանավանդ՝ արվեստում։ Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում հաﬔստ կարողության տեր դերասաններին։Կա՛մ լավ, կա՛մ բոլորովին, ահա իմ նշանաբանը։
– Ձեզ ամենուր դեմքով ճանաչում են։ Ինչպե՞ս եք զգում այդ ժամանակ։
– Իմ մասնագիտությունն այնպիսին է, որ ինձ ճանաչում են։ Սովորական է դարձել։
– Ձեզ երբևէ նայո՞ւմ եք հայելու մեջ։
– Շա՛տ։ Բայց ինձ համար ամենագեղեցիկ մարդը նա է, ով գեղեցիկ բովանդակություն ունի։
– Ուզում եք ասել, որ Դուք գեղեցիկ եք։ Պարզ է։ Իսկ... կենդանիներ սիրո՞ւմ եք։
– Երբ նայում եմ կենդանիներին, ամաչում եմ, որ... երկու ոտքով եմ քայլում։ Շատ եմսիրում կենդանիներին։ Իրենց նմանների դեմ գոնե զրպարտագիր չեն ուղարկում։ Միակկենդանին, որ չեմ սիրում, կենգուրուն է։ Ասում են՝երբ վագրը հարձակվում է,կենգուրուն լքում է ձագին, որպեսզի ինքը փրկվի...
– Իսկ կարելի՞ է ատել մի դերասանի, բայց նրա հետ սեր խաղալ բեմում։
– Եթե տաղանդավոր դերասան է, բեմում մոռանում եմ ատելությունս և նույնիսկ սիրահարվում։
– Ինչպե՞ս եք զգում ներկայացումից առաջ և հետո։
– Ներկայացուﬕց առաջ հուզվում եմ, բարկանում, վիրավորվում, առանձնանում, իսկ ներկայացումից հետո մեքենայով երկար շրջում եմ, նույնիսկ ուշացած անցորդներին տուն տանում...
– Եղե՞լ է, որ դահլիճում զգաք որևէ մեկի սառը հայացքը։
– Ամեն անգամ մի հոգի լինում է։ Ինձ միշտ թվում է՝ նա կամ շատ խելոք է, կամ շատ հիմար։ Մեծ մասամբ վերջինն է լինում։
– Իսկ եղե՞լ է՝ բեմում մոռանաք, որ բեմում եք։
– Ամեն ներկայացման մեջ մի քանի ուժեղ տեսարաններ կան, երբ ես լրիվ մոռանում եմ, որ ներկայացում է, որ ես դերասան եմ։
– Ինչպե՞ս եք քնում գիշերները։
– Վա՛տ։ Ընդհանրապես քիչ եմ քնում, այն էլ՝ ինքնաթիռներում և... գրիմի ժամանակ։
– Ե՞րբ իմացաք, որ Ֆրունզե անունը... ազգանուն է։
– Հրաչյա Ներսիսյանն ասաց։ Առաջին անգամ տեսա թատրոնի բակում։ «Ի՞նչ է անունդ», – հարցրեց։ Պատասխանեցի՝ Ֆրունզե։ Ասաց. «Դա՛, բիվայետ»։ Հետոկրկին դիմեց ինձ. «Աֆիշը կարդա, տես՝ հոս ի՞նչ պիտի խաղան այսօր»։ Նայեցի, նայեցի, մի կերպ կարդացի, հուզված պատասխանեցի՝ «Օթելլոն» է։ «Ե՞ս կխաղամ, թե՞ անոնք», – ասաց։ Ասի՝ դո՛ւ կխաղաս, Վարպետ։ Ասաց. «Դա՛, բիվայետ»։ Գնաց տասը քայլ, շուռ եկավ «Լսիր, դո՛ւ, Կատովսկի»։Ես այդտեղից զգացի, որ իմ անունը ազգանուն է։
– Վարդան Աճեմյանի կարծիքն ինչպիսի՞ն էր Ձեր մասին։
– Նա՛ ինձ Երևան հրավիրեց։ Աճեմյանն ասում էր՝ երբ Ֆրունզիկին դերը տալիս ես, առաջին հերթին կատվի նման նայում է, որ բերանը չվառի։ Հետո սկսում է երկար տնտղել։ Միանգաﬕց չի ուտում։ Սկսում է կռիվները հեղինակի հետ, հետո կռվում է դերի հետ, դերից հետո կռվում ինքն իր հետ։ Կռվում է այնքան, որ հեղինակին էլ սիրի, մյուսին էլ սիրի, իրեն էլ սիրեն...
– Այնուհանդերձ՝ Ձեր առաջին ուսուցիչն ո՞վ է։
– Մայրս՝ Սանամը։ Անցյալ օրը բացեցի մորսվ աշխատանքայինգրքույկը։ «Սանամ» էր գրում ստորագրության փոխարեն, «մ» տառն էլ ծռվա՜ծ-հոգնա՜ծ։ Գրելիս հոգնել էր մինչև  մ-ին հասնելը։ էնտեղ գրված է կրթություն՝ տարրակա՞ն, միջնակա՞րգ, թե՞ բարձրագույն։ Գծված էր «տարրականի» տակ։ Մի բան, որը պակաս է բոլոր բարձրագույն և միջնակարգ ավարտածներիս մոտ։ Մայրսուներ տարրական կուլտուրա, որ չունենք մենք այսօր։
– Երևում է՝ շատ եք նեղացած մարդկանցից։
– Ո՛չ։ Ես փնտրում եմ մարդու մեջ բարին,լավը։ Երբ մտնում եմ թատրոն, մեկը իմ բարևին կոպիտ է պատասխանում, անﬕջապես մտածում եմ. կա-չկա տաքսին է շատփող վերցրել, կամ տանը վեճ է եղել։ Ես չեմնեղանում մարդուց, ես ուզում եմ թափանցելնրա սրտի արահետները...
– Եթե ոսկե ձուկ բռնեք, և նա կատարի Ձերցանկությունները, ի՞նչ կխնդրեք։
– Որ վերացնի բամբասանքը, անտարբերությունը, նախանձը։
– Մի՞թե իսկապես այդքան դժգոհ եք...
– Ուրիշ քաղաքներում արվեստասերներըմոտենում, խելացի հարցեր են տալիս, ինքնագիր են խնդրում, իսկ մեզ մոտ գոռումեն. «Ֆրո՜ւնզ» կամ «Ֆրունզիկ ջան, գնանքխﬔնք», և կամ «Արտասահմանից ի՞նչ եսբերել...»։
– Ուրիշ ի՞նչ խնդիր է Ձեզ հուզում։
– Ամեն մարդ իր տեղում լինի։
– Մենք էլ ցանկանում ենք, որ Դուք էլ Ձե՛ր տեղում լինեք՝ մայր թատրոնում...


Արամայիս Սահակյան
ԳՈՐԾԱՐԱՐ 7-9 (183-185)
2014 թ. հուլիս-սեպտեմբեր

Печать