Նվիրված էր բոլորին ու սիրված էր բոլորից

Армен ХостикянՄհեր Մկրտչյանն այն ընկերն էր, որի հետ միասին կիսեցինք մեր ուրախությունները, հաջողությունները, ինչու չէ, նաև տխրությունները։
Հիշում եմ «Նվագախմբի տղաները» կինոնկարի նկարահանումներր։ Ֆրունզը Դմբուզ Արսենի դերն էր խաղում, ես էլ Զավենն էի։ Սուլելով դուրս էինք գալիս Տերյան փողոց և հպարտ քայլում դեպի կենտրոն։ Մհերը մեծ հպարտությամբ աշխատում էր նվագել իր տրամբոնը, մենք էլ մեր գործիքները։ Բայց քանի որ ոչ մեկս փողային գործիքներից բան չէինք հասկանում, այնպիսի ադմուկ էինք բարձրացնում, որ բնակիչներին համբերությունից հանում էինք։ Հենրիկ Մալյանն էլ ընտրել էր այնպիսի մարդկանց, որոնք արտաքինով համապատասխանում էին կերպարին։ Նկարահանման ժամանակ, երբ անցնում էինք փողոցով, մարդիկ հետաքրքրությամբ նայում էին մեզ ու ժպտում։
Ֆրունզիկը ոչ միայն տաղանղավոր դերասան էր, այլև շատ լավ նկարում էր ու երգում։ Ընդունակ, բաղմակողմանի զարգացած մարդ էր։ Չնայած մեծ քթին՝ նա հմայիչ դերասան էր։ Յուրահատուկ արտաքին ուներ։ Խոսելիս հետաքրքիր ժեստեր էր օգտագործում։ Ուրախ էր, կատակներ էր անում, դեռ շատ պլաններ ուներ։
Армен ХостикянՄենք երկուսս էլ նույն ժանրի, նույն տիպի դերասաններ էինք։
Հիշում եմ, Ֆրունզիկը պետք է խաղար «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացման մեջ, բայց ինչ– որ տհաճ միջադեպ էր եղել, և նրա դերն առաջարկեցին ինձ։ Ես հրաժարվեցի։ Ֆրունգիկը խաղաց։ Հետո նա ինձ ասաց, թե շատ էր վախենում, որ ես կհամաձայնեի իր դերը խաղալ։
Մի անգամ էլ գնացել էինք Բեյրութ՝ հյուրախաղերի, պետք է խաղայինք «Դեպի ապագա» ներկայացումը։ Ներկայացումն այնպիսին էր, որ բոլորս պետք է հանդես գայինք մեծ քթերով և երբ խաղացինք, վերջացրեցինք, մի բեյրութահայ կին մտավ կուլիսներ, ասաց. «Պարոն Խոստիկյան, ուզում եմ Ձեզ մի բան խնղրել։ Թույլ կտա՞ք Ձեր  քիթը շոշափել»։ Ձեռք տվեց, տեսավ գրիմ է։ Մեկ էլ կուլիսներ մտավ Մհերը։ Նա Մհերին էլ տվեց նույն հարցը։ Մհերը քիթը մոտեցրեց, կինը, ձեռք տալով, զարմացած բղավեց. «Օ՜յ, ասիկա իսկակա՛ն է»։
Երբ իրենց պայմանները լավացել էին, Ֆրունզը մոր համար լվացքի մեքենա էր գնել, մայրն էլ նեղացել էր. «էդ ուրեմն դուք իմ ձեռքի լվացածը էլ չեք հավանո՞ւմ»։
1962 թվականին, դա 40 տարի առաջ էր, Լենինականում հյուրախաղերի էինք։ Ներկայացումից հետո մի մարդ մեզ հրավիրեց իրենց տուն։ Ավտոմեքենա էր բերել, նստեցինք, գնացինք։ Հասանք իրենց տան մոտ, ուշ ժամ էր, քացով խփեց, դուռը բացեցին, մի հատ «Յա» արեց, բերեցին սեղան գցեցին։ Կերանք, խմեցինք, ուրախացանք։ Ուրեմն, այս մարդը մի հատ որ «Յա» էր ասում, տնեցիք բոլոր ասածները կատարում էին։ Վերջում էլ մեզ ավտոյով տուն տարան։ Գիշերվա ժամը չորսն էր. մենք էլ կերած-խմած եկանք տուն։
Ֆրունզն էլ տուն զնալիս ճանապարհին մտածում է. «Ես էլ մի հատ փորձեմ «Յա» ասեմ»։ Դռան զանզը տալիս է, բացող չկա, քացով խփում է, էլի բացող չկա։ Մեկ էլ ներսից ոտնաձայներ է լսում, կինը դուռը բացում է։ Ֆրունզն ասում է. «Յա»։ Դոնարան էլ, թե. «Գրո՛ղ, գիշերվա այս ուշ ժամին որտեղի՞ց ես գալիս»։ Հաջորդ օրը Ֆրանզը գալիս է, մեզ պատմում, մենք էլ ասում ենք. «է՜, Ֆրունզ ջան, ամեն մարդու «Յա»-ն յա չի։
Արտակարգ հոգու տեր մարդ էր։ Նվիրված էր բոլորին ու սիրված էր բոլորից։

Արմեն Խոստիկյան
ՀՀ Ժողովրդական արտիստ

Печать

Армен Мисакович Хостикян и Фрунзик Мкртчян