Պատմում է Արթուր Էլբակյանը

Մհեր Մկրտչյանը և Արթուր ԷլբակյանըՎարպետը հեռացել էր Սունդուկյան թատրոնից: 
Որոշ ժամանակ անց ես էլ հեռացա ու որոնումների մեջ էի:
Օրերից մի օր ինձ համար անսպասելի զանգ ստացա: Զանգահարողը անվանի դերասան Լևոն Թուխիկյանն էր: Կարճ զրույցից հետո նա ասաց, որ հեռախոսը փոխանցում է Մհեր Մկրտչյանին: Ու իրոք լսափողի մեջ լսվեց ինձ այնքան ծանոթ ու հարազատ ձայն: Վարպետն էր: 
Իրեն հատուկ հումորով ասաց. 
- Լսի Արթուր, Թուխիկյանը աշխատանք ունի, իսկ ես ու դու` երկու պարապ մարդ: Արի, մի բան եմ մտածել: 
Նույն օրը հանդիպեցինք: Վարպետը ոգևորված պատմում էր, որ ուզում է իր թատրոնը ստեղծել: Մեծ ցանկություն ուներ բեմադրել «Ռևիզոր» և ինձ առաջարկեց Խլեստակով խաղալ: Ուրախությանս չափ չկար: Վարպետը խնդրեց սկզբնական շրջանում հատկապես մեր կոլեգաների շրջանում չխոսել ապագա բեմադրության մասին: 
«Ռևիզոր» -ի մասին քչերն էին տեղյակ: Այդ քչերի մեջ,ցավոք, կար մի մարդ, որ ծածուկ ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի այդ բեմադրությունը չկայանա: 

Արթուր Էլբակյան
«Մեր մասին» գրքից:


Մհեր ՄկրտչյանՎարպետը նվիրեց ինձ այս լուսանկարը ու հարցրեց.
- Գիտե՞ս ինչ եմ բղավում իմ էս նկարում:
Ես մինչև ուզում էի մտաբերել ներկայացման այս հատվածը և հիշել նրա արտաբերած տեքստը, վարպետը շարունակեց.
-Կարդա: Նկարի ետևի մասում գրել եմ: Փորձիր չանես:
Իր հմայիչ ժպիտով ժպտաց ու հեռացավ:

Արթուր Էլբակյան

https://www.facebook.com/%D5%84%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-About-Us-%D0%9E-%D0%BD%D0%B0%D1%81-1686086298317649/?__mref=message_bubble


Печать