Ашот Мелконян

Ашот Мелконян

Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1930թ. մարտի 1-ին՝ Դոնի Ռոստովում: 1935թ. ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։

Անվանի նկարիչն ուսանել է Փ.Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, ապա ավարտել է Գեղարվեստի պետական ինստիտուտը:
1957թ.-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ էր, 1977թ. շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում:

Ашот Мелконян«Մեծ ուրախություն էր ինձ համար, երբ Լենինականում ապրելիս ծանոթացա հողի ծնունդ, ազնվական, ցեղական դրոշմով ուշագրավ, տաղանդավոր նկարիչներ Օնիկ Մինասյանին և Աշոտ Մելքոնյանին։ Նրանք ինձ համար գտնված հարստություն էին։ Շատ ուրախ եղա նաև, որ մասնակցեցի Էջմիածնի ճեմարանի Կոմիտասին նվիրված գմբեթի նկարազարդմանը, որի մտահղացման հեղինակն Աշոտ Մելքոնյանն էր։ Նա գալիս էր ոչ թե ուրիշ տեղից, այլ ինքն իրենից։ Նա պատկեր հղանալու հիանալի «կոմպոզիտոր էր»... Մենք, նրան ճանաչողներս, նրա նկարչությունը սիրողներս, զինք չէինք կարող մոռանալ»։ «Ինճըխ կեղնի, որ Պոլոզ Աշոտը մոռացվի...»։

                                                                                                                       Հակոբ Հակոբյան,

 

 

Печать