Женя Аветисян о Фрунзике Мкртчяне

ՆԱ ՄԵԾ ՔԱՂԱՔԱՑԻ ԷՐ, ՄԵԾ ՀԱՅ

Фрунзик (Мгер) Мкртчян и Женя АветисянԵս այն երջանիկներից եմ, որ աշխատել եմ Մհերի հետ և եղել եմ իր խաղրնկերր։ Նա վառ անհատականություն էր։ Մհերը հիմա կա, ապրում է։ Մհերր մեր ազգային հարստությունն է։ Հիմա, երբ նայում եմ մոսկովյան դերասանների հետ նրա կինոնկարներր, մեկ անգամ ևս համոզվում եմ, որ նա իսկապես հայ ժողովրդի պարծանքն ու պատիվն էր։ Մհերի հետ առաջին մեր հանդիպումդ եղել է ուսանողական տարիներին։ Իր առաջին կնոջ՝ Դոնարա Մկրտչյանի հետ մենք եղել ենք համակուրսեցիներ։ Նա էլիմ ամենամտերիմ րնկերուհին էր։ Ֆրունզիկն ու Դոնարան ծանոթ էին դեռ Լենինականից, ուսանող տարիներին էլ ամուսնացան։
ՖրունզիԿ Մկրտձյանր վառ երևակայություն ուներ։ Սաղաթել Հարությունյանի «Միայն մարդն է ուղիղ քայլում» պիեսում, որը բեմադրել էր Վարդան Աճեմյանը, ես խաղում էի հերոսուհու՝ Այծեմնիկի դերր, Մհեբն էլ պետք է խաղար Արգամ։ Նա անընդհատ իր մտահղացումներով շեղում էր
Վ. Աճեմյանին, այնքան, որ Աճեմյանն ասաց.
— Ես այլևս չեմ կարող աշխատել այս բեմադրության վրա։
Եվ Մհերը դուրս եկավ։ Հետո նրան փոխարինեց Վլադիմիր Աբաջյանր։
Մենք հարևաններ էինք և, բնականաբար, մտերիմներ։ Ե՛վ կենցաղում, և արվեստում միասին էինք։ Երջանկություն էր Մհերի հետ խաղրնկեր փնելր։ Այնպես ստացվեց, որ ես նրա հետ խաղացի «Խաթաբալայում»։ Ամեն անգամ, երբ Ֆրունզիկր բեմ էր բարձրանում, հանդիսատեսի և մեզ համար տոն էր։ Նա երբեք մի ներկայացումր մյուսի նման չէր խաղում։ Եվ ամենակարևորը, օգնում էր խաղընկերոջը՝ ստիպելով նրան խաղալ։ Թատրոնը մի րնտանիք էր, որտեղ ամեն մեկս ապրում էինք մյուսի թե ուրախությամբ և թե տխրությամբ։ Ֆրունզիկր ՈՐ գնում էր արտասահման, բոլոր կին դերասանուհիների համար ուլունքներ, շղթաներ էր բերում։
Фрунзик (Мгер) Мкртчян и Гейдар АлиевԳնում էինք համերգների. Մհերը երբ մտնում էր բեմ, այդ ո՜նց էր կարդում.
«Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում»։
Իսկական ասմունքողր իրենն էլ պետք է դնի, իր անհատականությունր, իր ասելիքը հաղորդի։ Այ, Մհերին հաջողվում էր այդպես կարդալ։ ՖրունզիԿԻ մասին ինչ էլ որ ասեմ, քիչ կլինի, որովհետև նա իսկապես մեծություն էր։ Ֆրունզիկին նայելու էին գալիս հեղինակություններ՝ Մարտիրոս Սարյան, Օհան Դուրյան։ Թատ¬րոնը հանդիսատես ուներ, լավ հանդիսատես։ Ծափով սկսվում էր, ծափով վերջանում։ Ֆրունզր զարդարում էր թատրոնը։ Մենք՝ բոլոր դերասաններս, երազում էինք խաղալ այն ներկայացման մեջ, որտեղ Ֆրունզիկն էր խաղում, քանի որ այդ ներկայացումը երկար կյանք էր ունենում։ Մի անգամ Փափազյանին հարցրեցինք, թե ինչ կարծիքի է դերասանների մասին, ասաց. «Ֆրունզիկը ծնունդով դերասան է, աստծո կողմից օժտված, միայն նրան պետք է կարողանալ ղեկավարել»։
Նա շատ նուրբ մարդ էր։ Զարմանալիորեն նրբանկատ էր նաև իր ընկերների հանդեպ, և իր մեջ ներքին մեծ կուլտուրա ուներ։ Նրա բերանից երբեք հայհոյանք չէիր լսի։ Կարողանում էր կարդալ մարդկանց հոգիներր։ Գիտեր մարդկանց հետ շփվել։ Այդպիսի մարդ չկար, որ Մհերին չսիրեր։ Հասնող էր, անսահման բարի, հոգատար։ Երբ տղաս պետք է ծնվեր, հինգ րոպեն մեկ զանգում էր.
— ժենյա Ավետիսյանն ի՞նչ ունեցավ։ Նրան լավ նայեք։
Ես միայն կարող եմ հպարտանալ, որ նրա ժա¬մանակակիցն եմ եղել, խաղացել եմ նրա հետ։ Ֆրունզր ազգային էր։ Նա մեծ քաղաքացի էր, մեծ հայ։

Рассказывает Народная артистка Армянской ССР
Женя Аветисян

Женя АветисянНесколько лет назад Мгер снялся в одном фильме и, получив приличный гонорар, решил купить машину. Впервые он учился водить машину. Выезжал на вождение или ранним утром ,или поздно вечером, чтобы дороги были свободны. Однажды выехал на машине, на улице был проливной дождь. Он поспешил вернуться домой, видит стоит супружеская пара с ребенком на руках.
Он сразу же останавливает машину и сажает их. Супруги, сидящие позади, начинают перешептываться. Выясняется, что они из Гюмри. Жена говорит:
-Цо, смотри ка, это разве не Фрунзик?
Муж отвечает:
-Что ты говоришь? Фрунз не водит машину.
Жена снова:
Не ну смотри на нос! Надо ему 3 рубля дать, стыдно только рубль дать.
Муж, убеждаясь, что это действительно Фрунзик, выходя из машины протягивает ему 3 рубля.
Фрунзик говорит:
-Разве так пойдет? Т.е. что вы делаете?
Муж отвечает:
-Да я и сам знаю, что не пойдет, Фрунзик джан, ты заслуживаешь большего, но у меня больше нет. Не обижайся...


Перевели Ануш Серобян и Грета Меликян


Фрунзик Мкртчян и Женя АветисянՏարիներ առաջ Սհերր մի ֆիլմում էր նկարահանվել և բավականին մեծ գումար էր ստացել և որոշել էր մեքենա գնել։ Առաջին անգամ սովորում էր մեքենա վարել։ Մեքենան քշում էր կամ վաղ առավոտյան, կամ ուշ երեկոյան, որ ճանապարհներր ազատ լինեին։ Մի օր դուրս է գալիս քշելու և տեսնում է, որ հորդ անձրև է գալիս։ Աշխատում է շուտ հասնել տուն։ ճանապարհին տեսնում է անձրևի տակ կանգնած, երեխան ձեռքներին՝ ամուսինների։ Անմիջապես կանգնեցնում է մեքենան և նստեցնում նրանց։ Հետևում նստած ամուսիններր քչփչում են։ Պարզվում է, որ գյումրեցի են։ Կինր ասում է.
- Ծո՚, հրլր աշե, րսիգ Ֆրունզիկր չէ՞։
Ամուսինր պատասխանում է.
- Ի՞նչ կրսես, Ֆրունզր մեքենա չի քշե։
Կինր նորից ասում է.
- Հրլր աշե՛, քթին աշե՛, Ֆրունզիկն է՛ մե մանեթըմ չրտաս, ամոթ է, երեք մանեթ տուր։
Ամուսինր համոզվելով, որ Ֆրունզիկն է, մեքենայից իջնելու ժամանակ երեք ռուբլի է տալիս։
Ֆրունզիկն ասում է.
- ՀԸԲԸ էղավ, այսինքն, էս ի՞նչ կենեք...
Ամուսինր պատասխանում է.
- Ես էլ գիտեմ, որ չեղավ, Ֆրու՚նզ ջան, դու ավելիին ես արժանի, բայց մոտս ավել չկա, ներող կեղնիս.

 

Печать