Здесь ... Не жил Мгер Мкртчян

Памятники Аветику Исаакяну и Фрунзику МкртчянуНачалось со своеобразной Одиссеи установления памятника, созданного Ара Ширазом: мэр пожелал установить памятник в городском парке (казалось бы, не плохая идея), однако, неожиданно для всех, памятник обосновался напротив театра имени В. Аджемяна, позади памятника Аветику Исаакяну, создавая ужасную дисгармонию, затеняя памятник Мгеру Мкртчяну.
Установленный напротив лестничного ряда театра памятник не нашел свою точную архитектурную среду, потерял свой смысл и значение. К этой архитектурной неграмотности прибавилась проблема дома-музея великого актера. И на этот раз - предметом внимания стал не тот дом, в котором жил артист, снова своевольное отношение и дилетантизм оказались выше.
Мемориальная плата на фасаде дома,где родился и жил Фрунзик Мкртчян2-3 года тому назад был реставрирован тот дом, в котором родился Мгер Мкртчян и жил до своего переезда в Ереван. В 1994 году на этом здании была установлена мемориальная плита. Казалось, что именно здесь должен быть дом-музей актера, создавая единство с окружением, с клубом Текстиля, где свои первые шаги сделал будущий Народный артист СССР. Именно на улице, носящей имя Мгера Мкртчяна, и должен был находиться дом-музей, создавая своеобразный ансамбль с находившимся здесь дворцом культуры. Однако сработала совершенно иная логика. Отрезали часть улицы им. Шаумяна, назвали ул. Варпетац, (здесь действительно дом-музей Аветика Исаакяна и дом, подаренный Ширазу), часть заведения «уста Каро», где подавали хаш, вход которого находится на улице Руставели - и назвали домом-музеем Мгера Мкртчяна.
Музей Фрунзика МкртчянаЭта часть с непривлекательным входом, не имевшая особого фасада, никак не может считаться музеем, тем более, домом-музеем Мгера Мкртчяна, поскольку это здание в сознании каждого запечатлено, как заведение, где подают хаш. Это здание также не имеет мемориальной ценности и не может дать никакого представления об образе жизни знаменитого актера, о той атмосфере, в которой рос Мгер Мкртчян. Странно также и то, что именитому актеру предоставлена задняя часть здания, имеющего красивый фасад, вероятно, желая на главных этажах открыть магазин или кафе...
Такое своевольное отношение к культурным ценностям, к сожалению, стало делом привычным в Гюмри. Здесь подняли голову показуха и потребительство. Городская картинная галерея здесь превращается в магазин, территория первой музыкальной школы республики отдается какой-то гостинице, приватизируется Центр культуры... Постоянно делая вид, что имеют особое отношение к культуре, здесь, по сути, открывают дорогу разгрому культуры, набрасываясь сегодня на музыкальные школы, распуская их или проводя странную кадровую политику. Случайно ли то, что изо дня в день все меньше становятся выделяемые для области культуры бюджетные средства? Случайно ли, что вот уже несколько месяцев отдел культуры мэрии не имеет начальника, а управление культурой поручено секретарю рабочей группы мэрии, живущего лишь личными интересами и заинтересованностями и находившегося на тысячи миль вдали от культуры, который, в свою очередь, приводит в систему управления культурой случайных лиц.
Представители культурной интеллигенции города открыто пренебрегаются, полностью забыты, никто не считается с их мнением в обсуждениях, относящихся культуре и событиям в области культуры. Посему, здесь делают то, что хотят.

АЗГ - логотип газеты

По публикации театраловеда Левона Марутяна
#47, 2005-03-17
http://www.azg.am/wap/?nl=RU&id=2005031703&Base_PUB=0

Печать

Մհեր Մկրտչյան` Կերպար շարունակվող

Մհեր Մկրտչյան Մհեր ՄկրտչյանՀայաստանի Ազգային գրադարանը համալրվել է Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի «Լույս... Մհեր Մկրտչյան 80» գրքով, որն ունի Մհեր Մկրտչյան դերասանի կերպարի լրացման ուղղորդումը: Սա նշանակում է, որ կերպարը շարունակվող է, քանզի դերասանի արվեստը որեւէ շրջանակում չի տեղադրվում. այն գալիս է` բացվելու եւ բացահայտվելու նաեւ մեր օրերում:
Գրքի առաջաբանում, որի հեղինակն անվանի գրող Ռուբեն Հովսեփյանն է, ասված է. «Եվ այս գիրքը` իր պարունակությամբ, մատուցման կերպով եւ հեղինակների անթաքույց սիրով առլեցուն, օգնում է ինձ, եւ երեւի շատերին, գոնե փոքր ինչ ճանաչել նրան եւ, որ ամենակարեւորն է` նախապատրաստվել նորանոր բացահայտումների...»:
Այո, գրքի «մատուցման կերպն» ուրիշ է: Սկզբից մինչեւ վերջ Մհեր Մկրտչյանը ներկա է` իր «մենախոսություն»-խոստովանություններով, արվեստի վերաբերյալ սեփական խոսքով, ինքնակենսագրական բացահայտումներով, որոնք դառնում են նրա կերպարի նորովի արժեւորման հենակետերը: Հեղինակների եւ հերոսի խոսքի, պատումի զուգահեռ ընթացքը հնարավորություն է տալիս կերպավորման միջոցները բազմադարձել (պատումը ստանում է բազմաձայնական հնչողություն), ինչը դիմանկարի պատումային տարբերակը վերափոխում է կերպարայինի: Դիմանկար-ամբողջական կերպար` էսքիզներով, ահա գրքի ներքին շարժման ընթացքը, որի ավարտը... դերասան Մհեր Մկրտչյանի արվեստի ու անձի հայտնաբերման նոր փնտրտուքի հրամայականն է: Հեղինակները սկսել են, նրանք նոր անելիքներ ունեն, քանզի Մեծ դերասանի բեմը ժամանակի հեռվից ավելի ու ավելի տեսանելի է դառնում, ինչի վկայությունը Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի այս գեղեցիկ գիրքն է` սիրված դերասանի կյանքի ու արվեստի խորագիտությամբ:
Մհեր Մկրտչյանի անընդհատ վկայվող բանավոր խոսքը գրքում դերասանի ինքնակերպավորման միջոց է դառնում եւ այդպիսին էլ կա, որին զուգընթաց ծավալվում է հեղինակների մեկնաբանությունը, մինչեւ վերջ պահպանելով կերպավորման երկաստիճանականությունը: Երկհայացք քննություն. անցյալն ու ներկան հանդիպում են գրքում` դերասանի կայացած ու շարունակվող կերպարի մեջ: Ժամանակը ուղղություն եւ դեմք է ստանում այդ կերպարի, նրա ապրած դրամատիզմի, նրա կերտած մեծարվեստ դերերի շնորհիվ: Հովհաննես Պապիկյանն ու Շուշանիկ Սահակյանը դերասանի գործունեության հանդեպ մեծ սիրով լեցուն այս գրքով հետ են քաշել նրա բեմական կյանքի վարագույրը: Մհեր Մկրտչյանը ներկայանում է որպես նույն Մհեր Մկրտչյանը, մինչդեռ լեգենդը արդեն նրան «շրջափակել» է ու թույլ չի տալիս բեմից ու կադրից դուրս երեւալ: Այս գիրքը ընդլայնում է դերասանի գործունեության եւ ապրած կյանքի մատուցման ներկայիս հնարավորությունները, փորձելով լեգենդից հետ բերել կյանքի այն գծերը, որոնք հնարավորություն են տալիս ժամանակների հեռվից մերձենալ Մհեր-մարդ-դերասանի կենդանի բնավորությանը: «Ես իսկապես չունեմ թշնամի... Առաջինը ես եմ զիջում...», «Ես եղել եմ ազատ, շատ ազատ եմ եղել»:
Այս գիրքը, պետք է ընդունենք, Մհեր Մկրտչյանի վարքագրությունն է, որն, ավաղ, եւ վկայաբանություն է միաժամանակ: Անմիջական դիմումը Մհեր Մկրտչյան դերասանին ու մարդուն, հեռակա երկխոսության այս հնարանքը, հուզականից զատ, խոսքը հագեցնում է խղճի ու մաքրության ռիթմերով: «Գուցե բարին դա էր, որ մանր-մունր ձախողումներով բախեցիր արվեստի այդ երկու դժվարանց դռները, որոնցից մեկը թատերական, մյուսը կինոյի աշխարհ էր բացելու քո առաջ»:
Գիրքը սկսվում է հենց այսպես. խղճի մաքրության ճանապարհը բռնած` գնալ մինչեւ վերջ, եւ դերասանին ցուցադրել խղճի ու մաքրության դերակատարության երկարուձիգ ընթացքում:
Գրքի հեղինակները լսում են տարբեր տարիների, տարբեր առիթներով արված Մ.Մկրտչյանի ձայնագրությունները եւ դրանցում հայտնաբերում, ներկայացնում փառահեղ Արտիստին, նրա բեմական «ես»-ի կողքին` մտածող, խորհող արվեստագետին: Գրքի գլխավոր արժանիքներից մեկն արտիստի մտածումների, նրա ազնիվ տագնապների բացահայտումներն են, Մկրտչյանի խոսքով` Մկրտչյանին կերպավորելը: Անկեղծ ասած, Մ.Մկրտչյանը, խոսելով Մարկեսի գրականության մասին, բոլորից դիպուկ է այն բնորոշում. «... ոնց որ ամբողջ 20-րդ դարի վեպը գրած լինի: Մեծ Արտիստը համոզված, որ կբացառվեր մագաղաթին ոչ բարձր ստեղծագործություն հանձնելու իրավունք. «պիտի գրեիր, որ մագաղաթը ափսոս չլիներ», իսկ այժմ` «թուղթը` շատ, տպում են, տպում են, տպում են»: Մ.Մկրտչյանը, ուրեմն, գրականությունից պահանջում է մագաղաթի քննությունը բռնող որակ:
Մ.Մկրտչյանը խոստովանում է, որ ինքը միշտ զգում է «շատ ինտելիգենտ» «էն մարդու» ներկայությունը, որը, որպես արվեստասեր, ոչ մի զիջումների չի գնում, միշտ պատրաստ է բեմում միշտ արվեստ տեսնելու եւ փոքր-ինչ վրիպումի համար արվեստագետին ամենամեծ հանդիմանությունն ասի: «Էն մարդը» Մհեր Մկրտչյանի երկրորդ «ես»-ն է. ինքն իրեն այդչափ խիստ է հսկում: Դերասանն անխոս երդում է տվել Արվեստին («իմ հորը»` կասեր Չարենցը):
Մհեր Մկրտ«չյանն իսկական ուսուցիչ է. գործ չունենալով արվեստում նկատվող կեղծումներ մատնանշելու հետ, նա միայն մեծ արվեստի խոսքն է խոսում: «Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»: Դերասանը փորձել է միշտ սովորական ապրել, «հարդագողի ուղիներն» անցնել երկրի սովորական ճամփաներով: Բայց որքանո՞վ է հնարավոր այս համատեղումը. հենց սա է բացահայտում. հենց սա է ցույց տալիս «Լույս...» գիրքը:
Ի բարեբախտություն մեզ, պահպանվել է Մ.Մկրտչյանի «բանավոր արխիվը»` վերածվելով արվեստապատումի, ինքնապատումի, մարդու եւ արվեստագետի գոյապատումի: Հովհաննես Պապիկյանը, Շուշանիկ Սահակյանը ափսոսանք են հայտնում, որ «...նրա մասին մի խորը, մի վերլուծական ֆիլմ չնկարվեց կամ գիրք չգրվեց»: Միաժամանակ նշելով, որ «Ուրախ, տխուր մարդը» ֆիլմն ինչ-որ չափով այդ բացը լրացնում է` գրագետ սցենարով, հատուկ այդ ֆիլմի համար Մհերին նկարահանած կադրերով ու դրանց տեղը տեղին մեկնաբանություններով»:
Թող թույլ տրվի ասել` նման մտահոգությունն անգամ մեր օրերում արվեստի պահպանության, մեր ժամանակակցին տեր կանգնելու պատրաստակամություն է: Ասպետի հոգի է պետք` արվեստի լրացումների հետեւից գնալու համար: Անգամ եղածը չի պահպանվում, ու՞ր մնաց ժամանակների կորստից Արտիստի կենդանի, ամբողջական ներկայությունը պահպանելու ճիգը, որ դրսեւորում են հեղինակները: Այս գրքի արժանիքներից մեկը պետք է համարել ոչ միայն Մհեր Մկրտչյանի «կերպարի շարունակության» որոնումը` հայեցակետային նոր խորությունների պահով, այլեւ մեծ արվեստի հանդեպ տագնապահարույց դիրքորոշումը` թելադրված մեր ժամանակի խնդիրներով: Ահա թե ինչու կարող ենք ասել, որ այս գիրքը միայն Մհեր Մկրտչյանի մասին չէ: Այն նաեւ արվեստի ու արվեստագետի հանդեպ հասարակության պատասխանատվությունը բարձրացնելու մասին է: Այս խորհուրդը միշտ կուղեկցի գրքի ընթերցողներին, ովքեր Մհեր Մկրտչյանին կհանդիպեն նորից, բայց նորովի:

Azg logoՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ
http://www.azg.am/AM/2011021817



КАРТА САЙТА | КОНТАКТЫ | ПАРТНЕРЫ  | СТАТИСТИКА
Каталог Yerevan-city.com

г. Гюмри 2011 - 2017 © Сайт памяти Мгера (Фрунзика) Мкртчяна
При использовании любой информации с сайта, прямая гиперссылка на www.frunzik.com строго обязательна.

Powered by Warp Theme Framework