13 октября 2007 г. Ереван - Открытие памятника "Мужчины"

Памятник героям фильма "Мужчины"Неизвестный фотограф снявший 13 октября 2007 г. в Ереван мероприятие открытие памятника "Мужчины", в котором принимали участие также сыновья режиссера Эдмонда Кеосаянца.
В 2006 году в столичном сквере возле кафе «Козырек» был установлен памятник героям фильма «Мужчины». Его открытие приурочили к 70-летнему юбилею Эдмонда Кеосаяна и 35-летию выхода картины на экран. Автор памятника — скульптор Давид Минасян. По его мнению, эту скульптурную группу можно считать собирательным образом ереванских друзей. Каждый, кто считает себя ереванцем и имеет друзей-ереванцев, непременно увидит в ней себя.
Работая над памятником «Мужчинам», Минасян ничего не выдумывал. Режиссер дал такие гармоничные, цельные и яркие образы, что скульптору оставалось только перенести их с киноленты в бронзу.

http://www.imyerevan.com/ru/society/v


Տղամարդիկ նորից « քայլում » են Երեւանում

Հոկտեմբերի 13-ին, «Վերնիսաժի» հարեւանությամբ տեղի ունեցավ Էդմոնդ Քեոսայանի հայտնի «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների` քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած Վազգենի (Ազատ Շերենց), Սուրենի (Մհեր Մկրտչյան), Արամի (Ա.Գեւորգյան) եւ Սաքոյի (Ա.Այվազյան) արձանի բացումը: Արձանը դիտելու էին եկել բազմաթիվ արվեստագետներ, դերասան Հրանտ Թոխատյանը, դրամատուրգ եւ գրող-երգիծաբան Վահրամ Սահակյանը, լուսանկարիչ Սամվել Սեւադան, դերակատարներից Արամի որդին` երգիչ Արամոն, կնոջ` Էմմա Պետրոսյանի հետ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը եւ այլք:

Իսկ մթնոլորտը ջերմացնում էր Մարտին Վարդազարյանի նվագախումբը: Ինչպես արվեստագետները, այնպես էլ արձանի շուրջ համախմբված պատահական անցորդները, միայն հիացմունքի խոսքեր էին արտահայտում քանդակի վերաբերյալ, իսկ սիրելի հերոսների կողքին լուսանկարվել ցանկացողների թիվն այնքան շատ էր, որ մեզ երկար սպասելուց հետո միայն հաջողվեց մի կերպ լուսանկարել արձանը: Այնպիսի տպավորություն էր, կարծես մարդիկ փողոցում քայլելիս են տեսել իրենց սիրած հերոսներին եւ շտապում էին լուսանկարվել: Եւ դա պատահական չէ, քանի որ արձանն իրոք այդպիսի տպավորություն էր թողնում` ջերմ, անկեղծ, անմիջական: Կարծես ֆիլմի հերոսներն իսկապես ժապավենից իջել էին` մեկ անգամ էլ ժողովրդի հետ շփվելու համար (ֆիլմի հերոսների ոտքերի տակ ժապավեն էր քանդակած): Դավիթ Մինասյանին հաջողվել էր տալ ֆիլմի հերոսների պարզ, մարդկային կերպարը, որոնք իսկապես էլ դուրս էին եկել ժողովրդի միջից եւ անգամ ժապավենի «վրա» էլ շարունակում էին քայլել ժողովրդի համար, ժողովրդի հետ... Այդ է պատճառը, որ այսօր, ֆիլմի ստեղծումից 35 տարի անց ժողովուրդը նույն սիրով եւ ջերմությամբ է հիշում նրանց, նույն հիացմունքով շտապում լուսանկարվել սիրելի հերոսների հետ:

ЖаманакYerevan Wednesday 17 October 2007 
http://zhamanak.1in.am/article/7292/

Печать