Էդուարդ Պողոսյան

Эдуард ПогосянԼույսերի պարուսույցը

Ֆրունզիկ Մկրտչյանի հետ Էդուարդ Պողոսյանի ընկերությունը սկիզբ է առել մեր թատրոնում, որի բեմում հանդես է եկել մեծ դերասանը: Նրանք, այդուհետ, տարիներ շարունակ, ջերմ, ընկերական կապի մեջ են եղել իրար հետ: Մինչեւ վերջերս, վարպետ Էդիկը սուրբ մասունքի պես պահում էր Ֆրունզի ձեռքով արված իր դիմանկարը, բայց, այդուհանդերձ, որոշեց այն հանձնել արտիստի անունը կրող թանգարանին՝ ցուցադրության համար:
Եւ Երեւանում, եւ Գյումրիում մեծ հաջողություն ուներ Ժորա Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացումը: Գլխավոր դերակատար Ֆրունզիկ Մկրտչյանին հանդիսատեսը ցնծությամբ էր ընդունում եւ մայրաքաղաքում, եւ նրա հայրենի քաղաքում: Այս դերակատարման հետ կապված, վարպետ Էդիկը մի դրվագ է պատմում դերասանի կյանքից:


Фрунзик МкртчянՖրունզիկ Մկրտչյանը մեքենայով շտապում է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն՝ հերթական անգամ Ղազար խաղալու: Շտապելուց երթեւեկության բոլոր կանոնները խախտում է: Պետավտոտեսչության մեքենան սկսում է հետապնդել կարգազանցին: Ֆրունզն ավելացնում է մեքենայի արագությունը, փախչում: Վերջապես հասնելով թատրոն, արգելակում է մեքենան ու դուրս գալով, արագ փորձում է ծառայողական մուտքից ներս մտնել:
Այդ պահին տեսուչը հասնում է նրան ու կանգնեցնում.
«Ընկեր Մկրտչյան, երկու հատ հրավիրատոմս չե՞ք տա ներկայացումը նայելու համար»:

Սամվել Հունանյան
http://www.asparez.am/news-hy/luyseri_parusuyc-hy/



 Թատրոնը հյուրախաղերի էր մեկնել Ախալքալակ: Արտիստին ամեն օր հավուր պատշաճի՝ քեֆ-ուրախությամբ էին հյուրընկալում նրա երկրպագու ախալքալակցիները: Մի օր, վաղ առավոտյան, Ֆրունզիկ Մկրտչյանը արթնանալով, ձայն է տալիս. «Էդիկ, հլը քնա՞ծ ես, ել, նայե, թե ուրտե՞ղ ենք… Այ մարդ, ես ըստեղ ի՞նչ գործ ունիմ… Մե շաբաթըմ էլ՝ ըստեղ ե՞մ, յա՛, այ քեզ նորություն, ո՞վ է ընձի ստեղ բերել,-ոտն առաջ է դնում,-էս շլանգն ըստեղ ի՞նչ գործ ունի,-ապա մոտենում է լուսամուտին ու դուրս նայում,-յա՛, հա էլի, Ախալքալակի քարերն են»:

Մի այլ դեպք. քյավառցին խնդրում-աղաչում է, որ արտիստն իր հետ լուսանկարվի, որովհետեւ ինքն այդ լուսանկարով կպարծենա ընկեր-բարեկամների մոտ: Նա ասում է. «Օ՛ֆ, չեմ ուզե, հետո էլ կըսես՝ արի ավտոդ նստինք, ֆռֆռանք, ֆլան-բեֆան, ի՛, ես ըդքան հավե՞ս ունիմ»:
Аспарез логоՍա Ֆրունզիկ Մկրտչյանի բնատուր անկեղծության մասին է խոսում: Կան արտիստներ, ովքեր կյանքում անկեղծ չեն, բայց ճանաչում ունեն: Նա եւ կյանքում էր անկեղծ, եւ արվեստում ճանաչում ուներ: Սա էր, թերեւս, նրա մարդկային ու արտիստական մեծության գրավականը:

Սամվել Հունանյան
http://www.asparez.am/news-hy/ankexc_kyanqum_ev_arvestum-hy/

 

Печать

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՖՐՈՒՆԶԻԿԸ ԴԱՐՁԱՎ ՄՀԵՐ

Фрунзик МкртчянԹԵ ԻՆՉՊԵՍ ՖՐՈՒՆԶԻԿԸ  ԴԱՐՁԱՎ  ՄՀԵՐ

Պատմում է էդիկ Պողոսյանը (մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն, Ֆ. Մկրտչյանի մտերիմը)

1953-ին Ֆ. Մկրտչյանը հրավիրվեց Երևան' Գ.Սունղուկյանի անվան պետական թատրոն: Միա­ժամանակ սովորում էր թատերական ինստիտուտում` Վաղարշ Վաղարշյանի կուրսում: Լենինա­կանի պետական թատրոնում մարմնավորած Եզովպոսի ղերով խաղաց նաև Սունղուկյանի թատրոնի բեմում` իր տաղանդի յուրահատուկ առանձնահատկությամբ (23 տարեկանում):
Եզովպոսի դերը երկար տարիներ խաղացել էր տաղանդավոր դերասան Վաղարշ Վաղարշյանը, իսկ Ֆրունզիկի խաղից հետո նա, իր զարմանքն ու հիացմունքն արտահայտելով, ասում է. 
«Ֆրունզիկի խաղալուց հետո ես հրաժարվում եմ այդ դերը խաղալուց...»: Այս իրողությանը չի վրիպում տաղանդաշատ դերասանուհի Օլգա Գուլազյանի ուշադրաթյունից, ու նա, փնտրելով Ֆրունզիկին, հարցնում է. «Ո՞ւր է, ո՞ւր է այն տղան, որն է այն տղան, որ խաղաց Եզովպոս,- ապա մոտենում է Ֆրունզիկին ա ասում,
- Ի՞նչ Ֆրունզ, ի՞նչ Ֆրունզ, դու Մհերն ես, Մհերը»: 
Դրա մեջ, անշուշտ, առաս­պելական հզոր գաղափար կար:

nane logo«Նանե» ամսագիր
N45 սեպտեմբեր .2011 թ.

ներբեռնել .pdf