Լույսով ցողված կյանք

Սա մի կյանքի պատմություն է, որի մասին բոլորս գիտենք ամեն ինչ եւ միեւնույն ժամանակ` ոչինչ:

ЕритасардԹախծոտ աչքերով, բարի դեմքով բեմի հանճարեղ վարպետը տարբեր առիթներով միշտ ասում էր.
«Թատրոնի մի դերը 10 կինոյի դերի հետ չեմ փոխի: Թատրոնը աղոթք է, ծես է»:
Բայց այսօր նորից ֆիլմ էր, որի գլխավոր հերոսը նա էր: «Լուսեղեն մի կյանք»:
Հովհաննես Պապիկյանն ու Շուշան Սահակյանը հավաքել են արխիվային կադրեր ու ձայնագրություններ, մշակել են դրանք, գրել են սցենարն ու անցել գործի: Իսկ արդյունքում էլ ծնվել է «Լուսեղեն մի կյանք» ֆիլմը:

Նրա մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, իսկ նրա մասնակցությամբ ֆիլմերից յուրաքանչյուրը վաղուց դարձել է «կինո» բառի հոմանիշը:
Բայց այս մեկը մի քիչ ուրիշ է:

Фрунзик Мкртчян

«Նա իհարկե դժբախտ կյանք է ունեցել, բայց չէր սիրում, երբ դրա մասին խոսում էին: Նա երջանիկ էր իր աշխատանքով, իր բեմով, իր կերպարներով ու նախընտրում էր իր կյանքի այդ երջանիկ հատվածը մարդկանց հասու դարձնել: Մենք հենց այդ պատճառով էլ որոշեցինք ֆիլմն այդ շեշտադրմամբ ստեղծել»,- ասում է սցենարի համահեղինակ Շուշան Սահակյանը:
Մոտ մեկ ժամ տեւողությամբ ֆիլմի ընթացքում Մհեր Մկրտչյանն ինքն էր խոսում մեզ հետ, պատմում մանկությունից, արմատներից, ամենամեծ երազանք հեծանիվից, թատրոնի պատուհանների տակ անցկացրած մանկության օրերից: Ու հետո` նաեւ դերերից ու խաղընկերներից, դերասան սիրող ռեժիսորներից ու դեպի վեր տանող արվեստից:
«Սա, իհարկե, նոր երեւույթ չէ: Այս սրբության մասին միշտ էլ ֆիլմեր նկարահանվել են: Բայց այս մեկն ուրիշ է: Մենք ուղղակի փորձեցինք Մհեր Մկրտչյանով ներկայացնել Ֆրունզիկին»,- ասում է Հովհաննես Պապիկյանը:
Ֆիլմի ստեղծման գործում բավականին մեծ է նաեւ Ռոբերտ Մաթոսյանի դերը: Նա Մհեր Մկրտչյանին տարբեր միջավայրերում, շրջապատում ու տարբեր վայրերում ձայնագրել է ու բացի Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդին հանձնելուց` ձայնագրությունները տրամադրել է նաեւ ֆիլմի հեղինակներին:
Արդյունքում` աննկարագրելի տպավորություններ լուսեղեն մի մարդու «Լուսեղեն մի կյանքից»:

Լիլիթ Գրիգորյան

01-12-2010
www.youth.am/index.php?lang=1&id=6638&t=8

Печать



КАРТА САЙТА | КОНТАКТЫ | ПАРТНЕРЫ  | СТАТИСТИКА
Каталог Yerevan-city.com

г. Гюмри 2011 - 2017 © Сайт памяти Мгера (Фрунзика) Мкртчяна
При использовании любой информации с сайта, прямая гиперссылка на www.frunzik.com строго обязательна.

Powered by Warp Theme Framework