Феликс Григорян

Աշխատանքային գործուղումից հեստ վերադառնում էի Փարիզից:felix grigoryan
Օդանավի սալոնում հանդիպեցի Ֆրունզիկին: Թեե նրա հեա Երևանում հանդիպել էի ոչ շատ վաղուց, բայց այս անգամ նրա արտաքին տեսքը ցնցող տպավորություն թողեց ինձ վրա: Կարծես ավելի նիհարած էր, անտրամադիր. չափազանց հոգնած: Ուզեցի պարզել Փարիզում գտնվելու ե իր այս վիճակի պատճառը: Նա շատ դժկամությամբ գլխի թեթե շարժումով ցույց տվեց շարքի առաջին աթոռին կծկված նստած մի երիտասարդի, որը ինչ-որ անորոշ հայացքով նայում էր իլյումինատորից դուրս: Թեև չէի ճանաչում, բայց անմիջապես կռահեցի, որդին էր, որի հիվադության մասին գիտեի: Ցածր, համարյա անլսելի շշուկով հավելեց.
- Բուժսան էի բերել, ոչ մի հուսադրող բան չասացին, ես աստծուն ի՞նչ ըսեմ, ախր ես ի՞նչ էի էրել, որ ընձի ըսպես պատժեց:
Ձայնը բեկվեց, զգացի, որ հազիվ է զսպում արցունքները: Ուզեցի հուսադրել, որ Փարիզը դեռևս չափանիշ չէ, որ... Հասկացրեց, որ լսել չի ուզում, իրեն բնորոշ ձևով թափ ավեց ձեռքը և գնաց նստեց աղայի մոտ:Ականատես էի կենդանի ողբերգությանը: Մինչև Երևան  այլես ոչ մի խոսք չփոխանակվեցինք: Երեանի օդանավակայանում գրկախառնվելով' հրաժեշտ տվեցինք իրար. խոստացավ, որ շուտով կլինի Լենինականում:
Հիրավի, շաա շուտով Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմահարթակից ըմբոշխնեցի հանճարեղ արտիստի կարապի երգը դարձած «Հացագործի կինը» բեմադրությունը: Ցավոք, ներկայացումից հետո չկայացավ ավանդույթ դարձած մեր հանդիպումը' բացված սեղանի շուրջ: Դարի դերասանը վատառողջ էր և հուսահատ:

Ֆելիքս Գրիգորյան


Печать

Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Ֆրունզիկի տոհմածառի արմատները Գյումրիի Սլաբոտկա կոչվող թաղամասի նախկին ամերիկյան որբանոցում են, ուր մեծացել են որբեր Մուշեղը՝ Մուշից, Սանամը՝ Վանից: Խորհրդայնացման տարիներին, երբ ամերիկյան որբանոցները փակվեցին, որբերից շատերին բարերարներն իրենց հետ տարան Ամերիկա: Հիմա այդ շենքը, ուր ապաստանել են մեր օրերի ծնողազուրկ երեխաներ, «Թռչունյան տուն» անվամբ պահպանում, սաների ուսման, կրթության ու կեցության ծախսերը հոգում են Ամերիկայից այն նույն որբերն ու նրանց ժառանգները: Հայի ցավալի ու տարօրինակ ճակատագիր:
Մենք մեծ խորհուրդ ենք տեսնում այս ցավալի իրողության մեջ, և «Թռչունյան տունը» մի տեսակ համարում Ֆրունզիկի հայրական տունը:

Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ
Գյումրիի «Թռչունյան տան» տնօրեն

Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի
«Մհեր Մկրտչյան-80» Սեղանադիր օրացույցից
Երեւան, 2011