Феникс Сардарян

 ԲԱՎԱԿԱՆ է ԵՐԱԶԵԼ, ՀԱՐԿԱՎՈՐ է ԳՈՐԾԵԼ

Ֆենիքս Սարդարյան— Պարոն Մկրտչյան, հիմա, երբ դարձել եք փնտրված անուն, համընդհանուր ճանաչում հք վայելում, երբևէ ցանկություն չե՞ք ունենում վերադառնալու Ձեր ստեղծագործական՝ ակունքներին՝ Լենինականի թատրոն։
— Այդպիսի փափագ  ունենալը նույնն է, ինչ­պես, ասենք, մանկություն վերադառնալու բաղ­ձանքը, չնայած միշտ էլ ցանկանում եմ պահպանել մանկական անմիջականությունը։ Մեխանիկորեն վերադառնալը համարում եմ սխալ և իզուր։ Ամեն տարիք ունի իր հմայքն ու իր հետաքրքրա­կանները։
— Ի՞նչ տվեց Ձեզ մեր բեմարվեստի մեծերի հետ շփումը։ Ի՞նչ դեր խաղաց Սունդուկյանի թատրոնը Ձեր կյանքում։
— Երևի հայ դերասաններից ամենաերջանիկների թվին եմ պատկանում, որ կինոյում և թատրոնում գործ եմ ունեցել հայ, ռուս, օտարազգի բազմաթիվ ռեժիսորների և անթիվ դերասանների հետ։ Առանց հատուկ ցանկության, առանց ճիգի նրանք ազդել են ինձ վրա։ Նրանց թվում խիստ կարևոր եմ համարում հայ թատրոնի իմ կուռքերին՝ Վահրամ Փափազյանին և Վարդան Աճեմյանին։ Փափազյանը մի ամբողջ դպրոց էր։ Նրա հետ հանդես եմ եկել և՛ «Կորրադոյում», և՛ «Համլետում», և՛ «Օթելլոյում», երբեմն ընդամենը մի քանի խոսքով, երբեմն դերով, բայց անհարմար եմ զգում ասել, որ խաղացել եմ Փափազյանի հետ։ Փափազյանի հետ խաղալ անհնար էր։ Կողքից նա այն­պիսի հիացմունք էր պատճառում իր խաղընկերներին, որ շեղում էր նրանց ուշադրությունը, թույլ չէր տալիս ներշնչվել, ինքնամոռաց կերպով ձուլվել կերպարին։ Չեմ հիշում դերասան, որ նրա կողքին խաղար, թերևս բացառություն էր կազմում Հրաչյա Ներսիսյանը։ Փափազյան-Արբենինի կողքին անկրկնելի էր «Դիմակահանդեսում» Ներսիսյանի մարմնավորած Անհայտը։ Դերա­սանական օթյակից ականատես եմ եղել այդ փայլուն խաղին։
Երբ վերագնահատում եմ իմ անցած ուղին. Լե­նինականի տեքստիլի ակումբը համարում եմ պա­տերազմական տարիների իմ խանձարուրը, Լենի­նականի թատրոնը՝ իմ ոսկե օրոցքը։ Սունդուկյանի անվան թատրոնը կարելի է համեմատել ինստիտուտի ուսումնառության հետ։ Թե ինչ եմ տվել ինքս, չգիտեմ, բայց գիտեմ, որ անընդհատ սովորել եմ, և մարդու կյանքը բավական չէ սովորելու համար։ Մայր թատրոնը մեր բեմական, ավանդույթների կրողն է, որոնք գալիս են դեռ Արտավազդ արքայից, այնտեղ ոչինչ սկուտեղի վրա չի մատուցվում, և, կարծում եմ, դրա կարիքը չկա էլ, որովհետև հարկավոր են ջահել ուժեր, նվիրյալներ, որոնք ապրեն թատրոնի մթնոլորտով, աճեն այդ մթնոլորտում և անեն այն, ինչին կոչված են, ինչ կարող են անել։
— Ի՞նչ կուզենայիք խաղալ հայ, ռուս և եվրոպական դասականների գործհրից։
Բավական է երազել, հարկավոր է գործել։ ժամանակները փոխվել են, արագության դար է, ինֆորմացիան շատ է, մարդիկ արագ են հասունանում, դժվար է հիմա պատկերացնել մի վեց տարե­կանի, որը չգիտի՝  ինչ է դառնալու։ Հայկական, ռուսական, եվրոպական դրամատուրգիան այն­քան հարուստ է, որ անհարմար է կոնկրետ որևէ բան նշել, այսինքն՝ սահմանափակել, իսկ ես բա­վական մեծ կարծիք ունեմ իմ կարողությունների մասին։ Երազել՝ ո՛չ, բայց խաղալ՝ խնդրե՚մ։ Եթե չեք զարմանա, նախ՝ Համլետ, որովհետև Շեքսպիրը չի գրում, թե Համլետի քթի երկարությունը որքան է, եթե, իհարկե, խանգարող հանգամանք չդառնա տարիքս։ Սիայն չգիտեմ, թե ինչու է Համլետը 18 տարեկան, մանավանդ որ դարեր շարու­նակ ապացուցվել է, որ ոչ մի տասնութ տարեկան չի կարող Համլետ խաղալ։
— Վերջին շրջանում կատակերգակ Մհեր Մկրտչյանի կողքին ունեցանք Մհեր Մկրտչյան դրամատիկ ղերասան։ Ո՞ր բնույթի դերերն են Ձեզ ավելի հոգեհարազատ։
— Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։ Եթե դերասանը սոսկ կոմիկ է, ուրեմն նրա ներկապնակին գույներ են պակասում։ Եթե միայն ողբերգակ է, էլի պակասություն անի։ Ես ժխտում եմ ամպլուան։ Ի վերջո, ոչ Վահրամ Փափազյանը, ոչ էլ Լոուրենս Օլիվյեն միագիծ չէին։ Մարդը կարող է հումոր չունենալ, բայց հենց դա էլ է հումորի նյութ։ Եվ անկախ նրանից, ինքը գիտակցում է, թե ոչ, անպատճառ ամեն մարդու մեջ ողբերգականություն կա։ Ողբերգության մեջ առկա է ծիծա­ղը, ծիծաղի մեջ՝ ողբերգությունը։ Այդ ի՜նչ ուժ է, որ ստիպում.է հարսանիքում թռչկոտել հասակավոր մարդուն, որը հետո բռնելու է սիրտը։ Նայում, տխրում ես։ Իսկ երբ մեռելատանը ողբալիս սխալ ու անհեթեթ բաներ են ասում, ծիծաղելի է, թեպետ ինքը՝ ողբացող մարդը, դա չի զգում։
— Ինչպե՞ս եք համատեղում ստեղծագործա­կան աշխատանքը կինոյում և թատրոնում։
— Ես տարբերակում չեմ դնում կինոյի և թատ­րոնի միջև։ Նշանակություն չունի՝ այդ պահին հանդիսատեսը քեզ նայում է, թե ոչ։ Եթե կինոյում դերասանը չի կարողանամ նկարահանվել, ուրեմն կատարյալ արվեստագետ չէ։ Թե թատրոնում, թե՛ կինոյում նույն գործն է, նույն դերասանությունը։
— Ամերիկա և Կանադա կատարած Ձեր այցելությունը. Ձեր ելույթները շատ բարձր գնահատվեցին սփյուոքահայ թատերագետների և ոչ միայն նրանց կողմից։ Հատկանշական է, որ Ռիչարդ Բեյլին Ձեզ համարեց «հսկա դերասան»։ Ձեր առաքելությունը կարևորվում էր նախ որպես մեր հայրենիքի ե ափյուռքի կապերի ամրապն դում։ Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը գաղթօ ջախներում։
— Ինձ թվում է, թե նրանք միշտ հյուրանոցում են ապրում, ճամպրուկները կարծես կապած են. որտեղ վատ լինի՝ տեղափոխվեն մեկ այլ տեղ։ Իրենց էլ ասացի՝ տունը ձերն է, կինը, երեխան ձերն են, բայց հենց տնից դուրս եք գալիս՝ դրսում եք, իսկ մենք, որ տնից դուրս ենք գալիս, էլի ներսում ենք, էլի մերն է, մեր փողոցներն են, մեր այգիները, մեր շենքերը։ Հուզիչ շատ հանդիպումներ եղան, ամենահուզիչը ամենափոքրերի՝ մանկապարտեգի «կոկոն» խմբի հետ հանդիպումն էր։ Երեխաները քնած էին, ուզում էին արթնացնել, չթողեցի, ինքս էլ պառկեցի նրանց կողքին, նրանց նման, լուսանկա­րեցին։ Խնդրեցի լուսանկարը հանձնել երեխաներին, որ իմանան՝ մեր հանդիպումը կայացել է։ Ինչ վերաբերում է հայապահպանությանը, ամեն մարդ անում է այն, ինչ կարող է՝ իր ուժերի չափով։
— Դուք գործ եք ունեցել ամենատարբեր հանդիսատեսների հետ, ե՞րբ եք ամենից ավելի զգացվել հանդիսատեսի վերաբերմունքից։
— Լենինականի թատրոնը բեմադրել էր «Խաթաբալան», խաղալու էի Զամբախովի դերը։ Ներկայացումից մեկ ժամ առաջ ատամս սկսեց սաստիկ ցավել։ Ատամնաբուժարանը մոտ էր, խնդրեցի ինչ-որ կերպ թմրեցնել, որ խաղամ։ Համոզեցին, որ դեռ ժամուկես կա, ամեն ինչ կանցնի, և ատամս հեռացրին։ Ներկայացումը սկսվեց, դեռ մի քանի նախադասություն չէի ասել, ուժեդ ցավ զգացի, բերանիցս արյուն հո­սեց։ Բեղերս պոկեցին, գրիմով նորից տարան ատամնաբուժարան, երակ էր վնասվել, կար դրեցին, գզուշացրին, որ չխոսեմ։ Ներկայացման տոմսերը սպառված էին, հանդիսատեսը դահլիճում լուռ սպասում էր։ Ստիպված հայտարարեցին, որ ներկայացումը հետաձգվում է, բոլորին խնդրեցին հիշել իրենց տեղերը։ Հայտարարված օրը բոլորն իրենց տեղերում նստած էին, և թատրոնում չկար ոչ մի ավելորդ մարդ։ Այդպիսի կուլտուրա ոչ մի տեղ չեմ տեսել։
— Ի՞նչ կմաղթեիք մեր ընթհրցողնհրին, որոնք Ձեր արվհստի երկրպագուներն են
— Մի կին Աբովյան փողոցում ասաց. «Իմ երե­խան գժվում է Ձեզ համար»։ 
«Տիկին, Դուք էլ պա­կաս չեք գժվում,— ասացի ես, հետո ավելացրի,— Ձեր երեխան ճաշակով է»։
Նա գոհ մնաց։ Ես գիտակցում եմ, որ պրոբլեմները շատանում են, կաշխատեմ չխունանա ոչ իմ ժպիտը, ոչ իմ թախիծը։ Առողջություն, երջանկություն եմ մաղթում բոլորին։

խատուտիկ լոգոՖենիքս Սարդարյանի հարցազրույցը
«Խատուտիկ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր

Печать