Мультипликационный фильм "Найденный сон"

Мультипликационный фильм "Найденный сон"Студия Арменфильм, 1976 год.
Режиссер Г. Дилакян 
Композитор Рубен Ахвердян
Фрунзик Мкртчян озвучил роль гномика

Тонкая лирическая история о том, как девочка отправляется на поиски "потерянного сна" своего дедушки и попадает в волшебный мир красочных картин и сказочных героев. В фильме звучат песни популярного армянского барда Рубена Ахвердян

Հայֆիլմ կինոստուդիայի «Գտնված երազ» մուլտֆիլմը մեկ անգամ դիտողը այլևս չի մոռանում և անմիջապես ավելացնում է այն իր սիրելի մուլտերի թվին: Բոլորը անմիջապես անգիր են անում մուլտֆիլմում հնչող արտահայտությունները, մեծ ու տպավորիչ աչուկներով աղջիկներին սկսում են նմանեցնել մուլտֆիլմի հերոսուհուն ու այդպես շարունակ…


Սցենարը գրեց Հովիկ Դիլաքյանի քույրը՝ Մարինա Դիլաքյանը: Երաժշտությունը ստեղծվեց Ռուբեն Հախվերդյանի կողմից, իսկ երբ Մհեր Մկրտչյանի ձայնով էլ խոսեց Ծերուկը, ամեն ինչ իր տեղն ընկավ: Անշուշտ, չափազանց գեղեցիկ ձայն ունի նաև Աղջիկը, սակայն ցավոք, ոչ մուլտֆիլմի մասին տեղեկություններում, ոչ էլ մուլտֆիլմը ստեղծող անձնակազմի հիշողություններում չի պահպանվել նրան հնչյունավորողի անունը:«Գտնված երազի» մուլտիպլիկատոր Իգոր Պատրիկը պատմում է, որ այս և մյուս մուլտերի ստեղծման և աշխատանքային գործընթացի մասին բավական մեծ արխիվ է եղել, ինչպես էսքիզների, այնպես էլ լուսանկարների տեսքով, սակայն այդ ամենը ամբողջությամբ ոչնչացել է: Մնացել է միայն մուլտֆիլմը, որը բարեբախտաբար ռեստավրացվել է և այժմ շատ լավ որակով է ներկայացվում ձեզ: 
«Երբ մուլտը հայտնվեց էկրաններին, թեկուզ նկարը շատ որակյալ չէր, բայց դա ոչ ոքի չմտահոգեց, որովհետև մուլտն անմիջապես սիրվեց հանրության կողմից: Մրցանակներ չստացավ, բայց ժողովրդի սերն էլ լիուլի բավական էր»-հիշում է Իգոր Պատրիկը: 
Անահիտ Ալեքսանյան


This is a lyrical story about a girl who sets off in search of the “lost dream” of her grandpa and finds herself in the magic world of beautiful pictures and fairy-tale heroes. When she returns, she finds her grandpa sleeping. Songs of the popular Armenian bard Ruben Hakhverdyan are used in the film.

Печать

40 տարի անց հեղինակը խոսում է «Գտնված երազ»-ի ուղերձի մասին

Դիլաքյան եղբայրներըՀայկական ամենահայտնի եւ սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակները ֆիլմը ստեղծելիս մեծապես ոգեշնչվել են Ուոլտ Դիեսնեյի աշխատանքներից:
Այդ մասին Նյու-Յորքի կինոյի միջազգային ինստիտուտի (International Film Institute of New York) հետ հարցազրույցում ասել է մուլտֆիլմի ռեժիսոր եւ բեմադրող նկարիչ Հովիկ Դիլաքյանը:
Դիլաքյան եղբայրները, որոնք 1976 թ.-ին արտադրված եւ ԽՍՀՄ էկրաններ բարձրացած հայկական «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակներ են, ապրում են Նյու-Յորքում:
«Գտնված երազ»«Դիսնեյի աշխատանքները, մասնավորապես «Սպիտակաձյունիկը» (Snow White), երեւի թե ամենամեծ ազդեցությունն է թողել ինձ ու եղբորս վրա: Երբ երեխա էինք, այդ մուլտֆիլմը նայել ենք առնվազն 55 անգամ: Անխոս, Դիսնեյը շատ անիմատորների եւ ռեժիսորների համար ճանապարհ է հարթել, եւ ես կասեի, որ մենք ոճային տեսանկյունից մեծապես ոգեշնչվել ենք նրա աշխատանքներով»,- պատմել է Հովիկ Դիլաքյանը:
Խոսելով խորհրդային երկրում մուլտֆիլմ նկարահանելու մասին՝ ռեժիսորն ասել է.
Դիլաքյան եղբայրներ«Այն ժամանակ այնքան շատ գրաքննություն կար: Ղեկավարությունը չէր ցանկանում, որ լինեին այնպիսի ֆիլմեր, որոնք խորհրդային օրակարգին, գաղափարախոսությանը հակադարձող որեւէ բան կներկայացնեին: Երբ մենք այս մուլտֆիլմը նկարահանելու համար «կանաչ լույս» ստացանք, դա իսկապես անակնկալ էր եւ հակասական՝ ոչ թե քաղաքական պատճառներով, այլ այն առումով, որ այս մուլտֆիլմը ինչ-որ առեղծվածային, կախարդական տարր էր պարունակում մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ բոլոր ֆիլմերը պիտի իրատեսական լինեին»,- նշել է Հովիկ Դիլաքյանը:
Նրա խոսքերով, խորհրդային գրաքննության պայմաններում մուլտֆիլմի ստեղծողները չէին կարող հանդիսատեսին ուղիղ կերպով ներկայացնել գլխավոր ուղերձը: Ռեժիսորի համոզմամբ, հենց այս պատճառով յուրաքանչյուր դիտող ունի մուլտֆիլմի ասելիքի իր պատկերացումը:
«Գտնված երազ»««Գտնված երազ»-ը մի փոքրիկ աղջկա մասին է, ով կարողանում է քայլել նկարների միջով եւ իր ճանապարհին բացահայտել նոր աշխարհներ, նոր կերպարներ: Կարծում եմ՝ գլխավոր ուղերձը հետեւյալն է. իրականությունը բազմաթիվ կողմեր ունի, եւ յուրաքանչյուր կողմի ուշադիր ուսումնասիրության միջոցով միայն մարդ ունակ է հասնել իրական երջանկության»,- ասել է մուլտֆիլմի համահեղինակը:

http://www.mediamax.am/am/news/society/19257/#sthash.C6V03gc8.dpuf