ՄՀԵՐ Մկրտչյանը ներկայացվեց նորովի


Фрунзик МкртчянՀուլիսի 10-ին Գյումրու ՙՀոկտեմբեր՚ կինոթատրոնում կազմակերպվեց "ՙԷ~ն ուրիշ Ֆրունզիկը"՚ վավերագրական ֆիլմի շնորհանդեսը` նվիրված դերասանի ծննդյան 83-ամյակին: Ֆիլմի համահեղինակներ Հովհաննես Պապիկյանն ու Շուշանիկ Սահակյանն իրենց խոսքում կարևորեցին հատկապես Գյումրիում առաջին ցուցադրության խորհուրդը` վկայելով Ֆրունզիկ Մկրտչյանի խոսքը. ՙԳյումրին իմ քավարանն է, ամեն գործ ավարտելով` առաջինը Գյումրիում եմ ներկայացնում, մաքրվում, որ հետո գամ նոր գործ սկսեմ՚, ուստի իրենք էլ չանսացին մեծ գյումրեցու հորդորին:
53 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը դիտողին տանում է  նրա անցած ստեղծագործական ուղիով` գերդաստանի ակունքներ, դժվարին մանկություն, տեքստիլ կոմբինատում և կինոմեխանիկի աշակերտ աշխատած տարիների դժվարություններ, Նիկոլի ակումբում բեմական առաջին թոթովանքներ, հասցնելով արդեն մեկ որիշ աշխարհ ու մեկ ուրիշ ճանապարհ`  կինոյի ու թատրոնի աշխարհ, այլեւս տաղանդավոր դերասանի, հմուտ բեմադրիչի, համաշխարհային ճանաչում ունեցող Արտիստի կերպարով:
Է~ն ուրիշ ՖրունզիկըՀուզականություն, հպարտություն, զարմանք, ուրախություն միախառնվում են հանդիստեսի հոգում, երբ ֆիլմը նրան հասու է դարձնում արվեստագետի տաղանդի անսահման լինելու գիտակցումը, դերասան, ով բեմական արվեստը դուրս բերեց բոլոր շրջանակներից, ներկայացավ անզարդ ու համարձակ, առանց ավելորդ սեթևեթանքների, անգամ արդարացվող համարձակությամբ  շրջանցելով  իրենից առաջ արդեն ձևավորված  բեմական օրենքներն ու կանոնները: Արվեստում իր այդ անկաշկանդ սլացքը նրան բերեց համաշխարհային ճանաչում ու համաժողովրդական սեր:
Ֆիլմի բազում արժանիքների կողքին կարելի է առանձնացնել հատկապես այն համգամանքը, որ ամենից ավելի կարևորվում է Ֆրունզիկ Մկրտչյանի տաղանդի ուժը, նրա անկրկնելի հմայքն ու ինքնատիպ, անսպասելի լուծումները, որոնք վեր են մարդկային սովորական պատկերացումներից:
Ֆիլմի ցուցադրման հաջողությունը մեծամբ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի բարեհաճ վերաբերմունքի, մնայուն արժեքների հանդեպ նրա մեծ սիրո ու գնահատանքի, և, անշուշտ, գյումրեցի հանդիստեսի` տաղանդավոր  համաքաղաքացու հանդեպ ունեցած մեծ սիրո արդյունք էր:

 Գագիկ ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

Печать