Մենք նրան անմոռուկ կոչեցինք

Hasmik KirakosyanԱյլևս չկար Մհեր Մկրտչյանը, մեր Ֆրունզիկը... 93-ի ձմեռն էր: Բուք ու բորան էր Հայաստանում: Անվերջանալի էին գիշերային հեռախոսազանգերը հսւ՞, ճի՞շտ է, Երևանու՞մ է հուղարկավորությունր, բայց մեր էրեխեն է, լենինականցի է, տեքստիլի տղա է, մերն է, մերր, աշխարհինն է, հայինն է, բայց մերն է... Հավաքվեցինք, ով ոզում է լինի, Մկլը (անվանի դուդուկահար Մկրտիչ Մալխասյան ) անպայման պիտի լինի, էլ ո՞վ «Որսկան ախպերր» նվագեր: Ավտոբուսում միակ կինը ես էի: Ափերի մեջ սեղմել էի մի թանկ պարունակություն, չէի ուզում դնել պայուսակս, ինձ թվում էր' կկորցներ հոտը, անմեղությունը: Ծանր ու դժվարին ճանապարհ էր, իջանք ավտոբուսից և համարյա վազելով, խառնված, ոչ հանդիսավոր, բարձրացանք Օպերայի թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահը: Ծաղիկների մեջ հանգիստ ու դալուկ պառկած էր հայոց բեմի անկրկնելի արտիստը, լաց ու ծիծաղի իրական սահմանը հանդիսատեսին հասցնող անզուգական վարպետը: Մոռանալով    ամեն ինչ' մոտեցա   արարողությունը ղեկավարող, այն ժամանակվա մշակույթի նախարար Հակոբ Մովսեսին և խնդրեցի' դադարեցնել դասական երաժշտությունը. գյումրեցիներն են եկել վերջին հրաժեշտը տալու: Եվ ով քեզ զարմանք... 10-ից ավելի դուդուկահարներ անմիջապես շարվեցին կողք կողքի: Մկլը չէր գտնում իրեն, շատերի համար էր նվագել, բայց էս ուրիշ էր, չէր կարողանում և վերջապէս ամբողջ սրահով մեկ տարածվեց «Որսկան ախպերը» գրկեց, պարուրեց, փաթաթվեց Ֆրունզիկին անտեսանելի շղարշով ու նրա հետ էլ գնաց... Գյումրեցիներս ավտոբուսի մեջ այդքան շատ չէինք, էդ ո՞նց շատացանք: Կորստյան թանկությունը հավաքել էր բոլորին...
Ֆրունզիկ Մկրտչյանի թաղումըԹափորը դուրս եկավ օպերայից և շարժվեց դեպի Պանթեոն: Սի քանի «էրեբունի» գորգեր էին փռել սառած գետնին: Ամբոխը հեռու էր կանգնած գերեզմանափոսից: Լսվում էր տխուր երաժշտություն: Ներկա էին այն ժամանակվա բոլոր ղեկավարները: Հայացքս չէի կտրում Ֆրունզիկի դալուկ ձեռքերից, որոնք անզոր խաչվել էին կրծքին: Մեր քաղաքի անունից մեկ ուրիշը պետք է խոսեր, բայց չգիտեմ' ինչու որոշու­մը փոխվեց, և այդ պահի համար ամենադժվարին գործը հանձնարարվեց ինձ, ու բացվեց իմ ափերի մեջ պահվածի գախտնիքը.
- Սիրելի Ֆրունզիկ, իմ ձեռքերի մեջ քո պաշտելի ծծնդավայրի հողն է, Գյումրվա տամկոտ հողը: Թաց է, ոչ թե անձրևից ու ձյունից, այլ քո հազարավոր գյումրեցիների արցունքներից: Սանամ մորդ նման մայրերի ձեռքերով է հանվել այդ հողը, և ես վերջին պահին համբուրեցի նրա դալուկ ձեռքերը ու նրան ծածկեցի Գյումրվա խնկաբույր հողով...
«Կգա գարունը, քո գերեզմանին ծաղիկ կբուսնի, մենք նրան «Անմոռուկ» կկոչենք, նա կունենա քո թախծոտ աչքերը և քեզ դեպի հավերժը ճանապարհող գյումրեցիներիդ սիրտը'.. » վերադարձի ճանապարհին մտորում էի անձայն:
93-ի ձմռանը բուք էր ու բորտն Հայաստանում: Դեկտեմբերի 31-ն էր', Նոր տարի: ժամը մոտենում էր տասներկուսին, ետ էինք գսւլիս դատարկված, տխուր, արցունքաչ...
Մեզ հետ լալիս էր Նոր Տարին...


\Հասմիկ Կիրակոսյան
Մշակույթի բաժնի վարիչ

Հասմիկ Կիրակոսյանը՝ Մհեր և Ալբերտ Մկրտչյանների մասին

Асмик КиракосянԻսկապես՝ աշխարհռչակ, իսկապես՝ մեծ: Այսպես միայն Մհեր Մկրտչյանին ենք մեծարում, Տեքստիլի խեղճուկրակ թաղամասում ծնված, իր Սանամ մոր գուրգուրանքերով մեծացած, մեզ աշխարհին ներկայացրած Մհեր Մկրտչյանին, որի Ֆրունզիկ անվանը շատ ավելի էր վարժվել մեր ժողովուրդը: Ճակատագիրն ինձ այդ հրաշալի արվեստագետի հետ էլ հանդիպեցրեց, նրա հետ էլ բարեկամացրեց: Հրաշալի շատ հուշեր են ծվարել իմ հիշողության մեջ, հրաշալի պահեր: Նրա վերջին բեմելն եմ հիշում, որ տեղի ունեցավ իմ քաղաքում՝ «Հացթուխի կինը»…1993-ի դեկտեմբերի 30-ին ինձ զանգահարեց Երվանդ Ղազանչյանը ու ասաց, որ Մհեր Մկրտչյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովի որոշմամբ ես խոսք պիտի ասեմ նրա աճյունի մոտ…Ցավը կոկորդումս էր սեղմվել, աչքերիցս արցունքներ էին գլորվում…տարեմուտի Երեւանը սարսուռ էր հագել, ծառերին նստած սպիտակ եղյամն ասես սիրո ու հարգանքի հանդերձ լիներ: Մութ ու ցուրտ տարիների հերթական ու անդառնալի կորստի զգացումը խեղդում էր ինձ: Երեւան մեկնեցինք մի մեծ պատվիրակությամբ, քաղաքային իշխանությունների հետ: Մենք դուդուկահարներ էինք տարել, որոնք օպերային թատրոնի մեծ ճեմասրահում կանգնեցին Մհեր Մկրտչյանի աճյունի մոտ, ու «Կալոսի պռկեն» մեղեդին հրաժաշտի գազել ու ցավի արտահայտություն դարձավ….Մկրտիչ Մալխասյանը՝ Մըկըլը, նվագում էր վերացած, հուզված, ներշնչված: Նա ողջ գյումրեցիների հրաժեշտի խոսքերն էր հնչեցնում, սիրո պոռթկումն էր հնչեցնում…Դեռ Երեւան տանող ճանապարհին՝ ավտոբուսի մեջ , նկատեցի, որ Մըկըլը սրբիչով փաթաթել է դուդուկն ու երեխայի պես՝ սեղմել կրծքին.«Նաչալնիկ ջան, ցուրտ է, չեմ թողնի սառի, որ մեր Ֆրունզի պատվին իսիկ լավըմ չալե»… Կոմիտասի անվան գերեզմանատան պանթեոնի մուտքի մոտ ինձ դիմավորեց Երեւանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, նրան հանձնարարված էր ուղեկցել ինձ մինչեւ շիրմաթումբ՝ ճանապարհ բացելով մարդկային ահռելի զանգվածի միջով: Այնտեղ էին հանրապետության ղեկավարները՝ Լեւոն-Տեր Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Խոսրով Հարությունյանը, արվեստի ու գրականության ականավոր դեմքեր: Ինձ ձայն տվեց: Սա այն բացառիկ դեպքերից մեկն էր, երբ ես խոսում էի ոչ ինձ հատուկ եռանդով, սակայն ցավի ու հպարտության զգացումներն ինձ ուժ էին տալիս: Ես հայտարարեցի, որ հայրենի Գյումրուց հող եմ բերել, որպեսզի մեր մեծ դերասանն իր հողի թեթեւությունն զգա իր վրա… Հետո կռացա ու իմ բերած մի ափ հողը խառնեցի պանթեոնի հողին. հողի ձայնը, գիտեմ, Իսահակյանի, Շիրազի, Շուշանիկ Կուրղինյանի ականջներին էլ հասավ…Հավաքվածների շուրթերից հիացումի ու տխրության հնչյուններ պոկվեցին…Տուն հասանք ժամը 12-ին մոտ, երբ ժամացույցի սլաքներն արդեն նոր տարին էին ավետում: Մեր բոլորի տներում բացված ճոխ սեղանների շուրջ առաջին կենացներից մեկը ասվեց Մհեր Մկրտչյանի պատվին…

Фрунзик и Альберт МкртчяныՏարիեր հետո ես մտերմացա նաեւ Ալբերտ Մկրտչյանի՝ մեծ դերասանի եղբոր հետ: Բնավորություններով եղբայրները նման չէին իրար, սակայն Ալբերտն էլ կենսախինդ ու նրբանկատ մարդ է: Իմ մեծարման հանդեսներից մեկի ժամանկ, որ անց էր կացվում «Հոկտեմբեր» կինոթատրոնում, ես հրաժարվել էի բեմին նստել ու շնորհավորանքներ ընդունել: Ալբերտ Մկրտչյանը, որ խոսք պիտի ասեր, բեմից իջավ դահլիճ, բռնեց ձեռքիցս ու տարավ-նստեցրեց հոբելյարի համար նախատեսված տեղում: Նա կարծես չբավարարվեց մեր բարեկամությամբ ու ցանկացավ, որ այդ բարեկամությունը նաեւ կինոյում լինի: Եվ շատ անսպասելի ինձ հրավիրեց նկարահանվելու «Ուրախ ավտոբուս» ֆիլմում: Ես միշտ էլ իմ մեջ դերասանական շնորհներ զգացել եմ, սակայն դրանք երեւակելու հնարավարությունը կամ ցանկությունը չեմ ունեցել: Ու հիմա պիտի նկարահանվեի Սոս Սարգսյանի հետ: Իմ հերոսուհին իր բնավորությամբ կարծես իմ երկվորյակը լիներ. ես էլ եմ սիրում կարեկցել ու օգնել մարդկանց, նրանց լավություն անել: Ու իմ հերոսուհին էլ օգնում էր որբացած Գագիկին…Հրաշք ու դժվար օրեր էին, ես նկարահանվում էի՝ այսպես կամաց-կամաց «մարդուց վերածվելով կինոյի»: Ալբերտը միշտ էլ իմ նկատմամբ բարեհամբյուր էր, ուրախանում էր, որ իր տված հանձնարարություններն անմիջապես ընկալում ու կատարում եմ: Երբ ֆիլմն էկրան բարձրացավ, ես առիթ ունեցա ինձ նայելու «կողքից»: Չեմ թաքցնում, «կինոդերսանուհի» Հասմիկն ինձ դուր եկավ: Ու այստեղ էլ ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ արվեստի հանդեպ սերն ու ձգտումը հորիցս ժառանգվածն էր, որը քրոջս մոտ ինքնաարտահայտման միջոց դարձավ, ինձ մոտ՝ սեր ու հրապուրանք…
Վերջերս նորից Ալբերտ Մկրտչյանն ինձ առաջարկեց նկարահանվել իր նոր ֆիլմում՝ հանդիսանալով Կարեն Ջանիբեկյանի հերոսի կինը:«Հավաքիր խալաթներդ ու եկ կինոհրապարակ»,- ասաց նա: Գիտենալով, որ ֆիլմը պատերազմական դժվարին ժամանակների, մութ ու ցուրտ տարիների մասին է՝ ասացի.«Իմ բոլոր խալաթները թանկարժեք են…», իսկ երբ իմացա, որ դրվագային դեր է, կատակով ասացի.«Չէ, այսուհետ միայն գլխավոր դերերում պիտի նկարահանվեմ»:

Շիրակի մարզպետի խորհրդական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը
Պատրաստեց Մարինե Պետրոսյան
http://www.asparez.am/news-hy/mher_ev_albert_mkrtchyanner-hy/

Печать