Мгеру Мкртчяну исполнился бы 81 год

Фрунзик МкртчянПамяти великого актера

В истории армянского кино и театра он имеет свое постоянное представительство, поскольку обусловил собой целую эпоху в нашей художественной жизни, став одним из первопроходцев этой жизни. Мгер Мкртчян заставил размышлять и доискиваться о сущности и разновидности актера, об актерских школах, сам оставаясь в стороне от теоретических диспутов и обсуждений. Еще в начале 1980-х годов он написал и публично зачитал свои размышления об актерском искусстве, которые академик Левон Ахвердян расценил как «исключительную и редкую реальность, факт, встречающийся раз в сто лет».
Мгер-Фрунзик Мкртчян родился в Ленинакане – городе, где театр давно стал культурным центром города, главным предметом художественных интересов людей. Любовь в театру Мгера Мкртчяна была спонтанной, обусловленной зовом всей его сущности. Еще даже не увидев спектакля на профессиональной сцене, он начал свою дружбу с театром в самодеятельной театральной труппе Текстильного комбината, именно здесь шлифуя и оттачивая ценное  качество самовыражения, ставшее впоследствии одной из главных характерных особенностей его творчества. В труппе Никола Багдасаряна (будучи большим дилетантом, он был беспредельно предан театру) Мгеру Мкртчяну выпало играть множество ролей, принося на сцену свои непосредственные впечатления, безграничное  игровое воображение и страсть, вдохновение, которые впоследствии стали для него той творческой основой, на которой он строил свое сложное и самобытное искусство.
Некоторые и по сей день предпочитают видеть в творчестве Мгера Мкртчяна связь с искусством Чарльза Чаплина, связывая предпосылки этого со сценическими типажами, созданными в самодеятельных труппах. Чаплинское «начало», однако, сугубо условно, поскольку с  первых же своих ролей будущий актер устремился к средневековому «театру масок», выявляя то специфические явление «грустной комедии», которое давало возможность достичь взрыва смеха через слезы, создать сложный сплав, в котором трагичное и комичное сливались, сплавлялись в единое целое. Прежде, чем придти на профессиональную сцену, Мгер Мкртчян учился в художественной и музыкальной школах, затем в актерской студии при драматическом театре, где его однокурсницей была Вардуи Вардересян.
В 1947-53гг. Мгер Мкртчян работал в Гюмрийском государственном театре, который ныне носит имя Вардана Аджемяна. Здесь им созданы свыше десятка образов, среди которых выделяются старик Кон из «Врагов» М.Горького и Труфалдино из «Слуга двух господ» К.Голдони. Два полюса представлял молодой актер, от трагичного достигая изображения радостной атмосферы поствозрожденческой комедии. С 1953г. Мгер  Мкртчян работал в Академическом театре им. Г.Сундукяна, параллельно с работой обучаясь в художественно-театральном институте, где руководителем мастерской был Вагарш Вагаршян. Примечательно, что студент играл ту же роль Эзопа в пьесе «Лисица и виноград» Г.Фидейреду, что и его педагог, выдающийся актер, первым на армянской драматической сцене получивший звание Народного артиста СССР. Затем он встал рядом с Грачья Нерсисяном в роли Пахтасара в поставленной Варданом Аджемяном комедии «Пахтасар ахбар».
Работая до середины 1980-х годов в театре им.Сундукяна, актер создал сценические образы Гвидона («Порок сердца»), Меркуцио («Ромео и Джульетта»), Казара («Казар идет на войну»), Замбахова («Хатабала»), Сирано («Сирано де Бержерак») и другие, став одним из самых заметных актеров своего поколения, объединив традиционное и новаторское и создав исключительную гармонию, в которой традиции классической комедийной школы переплетались с новыми и актуальными проявлениями. В творчестве Мгера Мкртчяна приоритетными становились принципы вдохновения и высокой демонстрации, художественно-эстетические утверждения приобретали глубинную значимость и смысл.
Победное шествие Мгера Мкртчяна в кино началось с короткометражной ленты «01-99» Амасиа Мартиросяна, которой актер сразу вошел в жизнь зрителя, обрел легендарную любовь и симпатии. Впоследствии снимался в «Парни музкоманды», «Треугольник», «Мы и наши горы», «Хатабала», «Айрик», «Напет», «Крупный выигрыш», «Ктор мэ еркинк», «Хин орери ергэ», «Танго нашего детства», «Солдат и слон»  и других фильмах, созданных на киностудии «Арменфильм». Снимался Мгер Мкртчян и на других киностудиях – в «Тридцать три», «Айболит-66», «Кавказская пленница», «Не горюй», «Белый рояль», «Али Баба и сорок разбойников» и других фильмах.
В 1991г. актер создал театр «Артистакан», где поставил драму Мишеля Паньоли «Жена пекаря», создав трагический образ главного героя.
Народный артист СССР, Армянской ССР и Грузинской ССР, Заслуженный артист Дагестанской АССР, лауреат Государственных премий СССР и Арм.ССР, Мгер Мкртчян ушел из жизни в конце 1993 года, 29 декабря, а покой обрел рядом с великими армянскими деятелями в пантеоне парка им.Комитаса 31 декабря, когда мир готовился встречать Новый год.

Левон МУТАФЯН
06/07/2011
http://ru.hayernaysor.am/%D5%B4%D5%B0%D5%A5%D6%80-%D5%B4%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%A4%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D6%80-81-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6/

Մհեր Մկրտչյանը կդառնար 81 տարեկան

Սրտի խոսք մեծ դերասանին

Հայ թատրոնի և կինոյի պատմության մեջ նա ունի իր մշտական ներկայությունը, նա իրենով պայմանավորեց մի ողջ ժամանակաշրջան մեր գեղարվեստական կյանքում` դառնալով այդ կյանքի առաջնորդներից մեկը: Մհեր Մկրտչյանը պարտադրեց մտորել ու խորհել դերասանի բնէության ու տեսակի, դերասանական դպրոցների մասին` ինքը հեռու մնալով տեսական բանավեճերից ու քննարկումներից: Դեռևս 1980-ականների սկզբներին նա գրեց և հրապարակայնորեն ընթերցեց դերասանական արվեստի մասին իր մտորումները, որոնք ակադեմիկոս Լևոն Հախվերդյանը «բացառիկ ու եզակի իրողություն, հարյուր տարին մեկ անգամ հանդիպող փաստ» համարեց:

Լենինականում էր ծնվել Մհեր-Ֆրունզիկ Մկրտչյանը, մի քաղաքում, ուր թատրոնը շատ վաղուց դարձել էր քաղաքի մշակութային կենտրոնը, մարդկանց գեղարվեստական հետաքրքրությունների գլխավոր առարկան: Թատրոնի հանդեպ սերը Մհեր Մկրտչյանի մոտ ինքնաբուխ էր, պայմանավորված նրա էության մեջ բնավորված կանչերով: Արհեստավարժ բեմում ներկայացում չդիտած` նա Տեքստիլ կոմբինատի մշակույթի տան ինքնագործ թատերախմբում սկսեց թատրոնի հետ իր բարեկամությունը` հենց այստեղ էլ հղկելով ու մշակելով ինքնաստեղծումի թանկ հատկանիշը, որը հետագայում նրա գլխավոր ստեղծագործական առանձնահատկություններից մեկը դարձավ: Նիկոլ Բաղդասարյանի ( մեծ դիլետանտ լինելով` նա թատրոնի անմնացորդ նվիրյալ էր) թատերախմբում Մհեր Մկրտչյանն առիթ ունեցավ խաղալու բազմաթիվ դերեր` բեմ բերելով իր անմիջական տպավորությունները, խաղային անսահման երևակայությունը և կիրքը, ներշնչանքը, որոնք նրա համար հետագայում դարձան այն ստեղծագործական հենարանները, որոնց վրա կառուցեց իր բարդ ու ինքնատիպ արվեստը:

Ոմանք մինչև այսօր էլ Մհեր Մկրտչյանի ստեղծագործության մեջ ցանկանում են տեսնել աղերսներ Չարլզ Չապլինի արվեստին` դրանց նախահիմքերը կապակցելով ինքնագործ թատերախմբում ստեղծած բեմատիպարներին: Չապլինյան «սկիզբը», սակայն, միայն պայմանական է, որովհետև իր առաջին իսկ դերակատարումներից ապագա դերասանը մղվեց դեպի միջնադարյան «դիմակների թատրոն»` ի հայտ բերելով «տխուր կատակերգության» այն ինքնահատուկ արտերևույթը, որը հնարավորություն էր տալիս ծիծաղի պոռթկումին հասնել արցունքների միջով, ստեղծել մի բարդ համաձուլվածք, որում ողբերգականն ու կատակերգականը սերտակցված էին, միաձույլ: Արհեստավարժ բեմ գալուց առաջ Մհեր Մկրտչյանը սովորեց նկարչական և երաժշտական դպրոցներում, ապա դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիայում, ուր նրա համակուրսեցին էր Վարդուհի Վարդերեսյանը:

1947-1953 թվականներին Մհեր Մկրտչյանն աշխատեց Գյումրու պետական թատրոնում, որն այժմ Վարդան Աճեմյանի անունն է կրում, այստեղ ստեղծեց մեկ տասնյակից ավելի բեմական կերպարներ, որոնցից առանձնացան ծերունի Կոնը` Մ. Գորկու «Թշնամիներ» և Տրուֆալդինոն` Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» պիեսների բեմադրություններում: Երկու ծայրաբևեռ էր ներկայացնում երիտասարդ դերասանը` ողբերգականից հասնելով հետվերածննդյան կատակերգության խնդուն միջավայրի պատկերումը: 1953-ից Մհեր Մկրտչյանն աշխատեց Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում` աշխատելուն  զուգընթաց սովորելով գեղարվեստաթատերական ինստիտուտում, ուր արվեստանոցի ղեկավարը Վաղարշ Վաղարշյանն էր: Ուշագրավ էր այն հանգամանքը, որ իր ուսուցչի, հայ դրամատիկական բեմում առաջինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում ստացած ականավոր դերասանի ուսանողը խաղում էր նույն` Եզոպոսի դերը` Գ. Ֆիգեյրեդուի «Աղվեսն ու խաղողը» պիեսի բեմադրության մեջ: Հետո նա Հրաչյա Ներսիսյանի կողքին կանգնեց Պաղտասարի դերով` Վարդան Աճեմյանի բեմադրած «Պաղտասար աղբար» կատակերգության մեջ:

Մինչև 1980-ականների կեսերն աշխատելով Սունդուկյանի անվան թատրոնում` դերասանն ստեղծեց Գվիդոնի («Սրտի արատ»), Մերկուցիոյի («Ռոմեո և Ջուլիետ»), Ղազարի («Ղազարը գնում է պատերազմ»), Զամբախովի («Խաթաբալա»), Սիրանոյի («Սիրանո դը Բերժերակ») և այլ բեմատիպարներ` դառնալով սերնդի ամենանշանավոր վարպետներից մեկը, դերասան, ով ավանդականն ու նորարարականը միավորում էր իրար, ստեղծում բացառիկ համադրություն, որում ներհյուսվում էին դասական կատակերգական դպրոցի ավանդույթները նոր ու արդիական դրսևորումներին: Մհեր Մկրտչյանի ստեղծագործության մեջ առաջնային էին դառնում ներշնչանքի ու բարձր ցուցադրման սկզբունքները, գեղագիտական-գեղարվեստական հաստատումները ձեռք էին բերում խորքային նշանակություն և իմաստ:

Կինոյում Մհեր Մկրտչյանի հաղթարշավը սկսվեց Ամասիա Մարտիրոսյանի «01-99» կարճամետրաժից, որով դերասանը միանգամից մտավ հանդիսատեսի աշխարհի մեջ, ձեռք բերեց առասպելական սեր ու համակրանք: Հետագայում նկարահանվեց «Նվագախմբի տղաները»,  «Եռանկյունի», «Մենք ենք մեր սարերը», «Խաթաբալա», «Հայրիկ», «Նահապետ», «Խոշոր շահում», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Զինվորը և փիղը» և այլ ֆիլմերում, որոնք ստեղծվել էին «Հայֆիլմ» կինոստուդիայում: Մհեր Մկրտչյանը նկարահանվեց նաև այլ կինոստուդիաների «Երեսուներեք», «Այբոլիտ-66», «Կովկասի գերուհին», «Մի վշտանա», «Սպիտակ դաշնամուր», «Ունայնություն ունայնությանց», «Ալի Բաբան և քառասուն ավազակները» և այլ ֆիլմերում:

1991 թվականին դերասանը ստեղծեց «Արտիստական» թատրոնը, ուր բեմադրեց Միշել Պանյոլի «Հացթուխին կինը» դրաման` ստեղծելով գլխավոր հերոսի ողբերգական կերպարը:
ԽՍՀՄ, ՀԽՍՀ  և Վրաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ, Դաղստանի ԻԽՍՀ վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Մհեր Մկրտչյանը կյանքից հեռացավ 1993 թվականի տարեմուտին, դեկտեմբերի 29-ին, իսկ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հայոց մեծերի կողքին իր հավերժականը գտավ դեկտեմբերի 31-ին, երբ աշխարհը պատրաստվում էր դիմավորել Նոր տարին…

Լևոն Մութաֆյան

 

Печать