Эгине Оганесян

ԱՊՐԵՑ ԴԺԲԱԽՏ ՄԱՐԴՈԻ, ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՄԱՐԴՈԻ ԿՅԱՆՔ

Эгине ОганесянԵս Ֆրունգիկին ճանաչել եմ շատ վաղուց։ Դեռ չէի տեսել, բայց լսել էի նրա մասին։ Հետո Ֆրունզիկը եկավ թատրոն։ Իմ հանդիպումը նրա հետ որպես խաղընկեր եղել է «Ղազարը գնում է պատերազմ» պիեսում։ Իսկ հեռուստատեսությամբ, հիշում եմ, Կիմ Արզումանյանի բեմադրությամբ խաղամ էինք «Ֆիզիկոսներ» պիեսը։ Շատ պարտաճանաչ, պրպտող, իր գործը սիրող մարղ էր։
Տաղանդավոր էր։ Հիշում եմ, «Ղագարը գնում է պատերազմ» ներկայացման ժամանակ մուտքիցս աոաջ և հետո լավ տեսարաններ կային։ Միշտ նստում էի կուլիսներում, նայում։ Ամեն անգամ նայելուց հաճույք էի ստանամ։ Նրա խաղը ամեն անգամ ուրիշ էր։
- Լավ մարդ էր, շատ մարդամոտ։ Կրկնօրինակներին երբ նստում էինք ստուդիայում, սպասում մեր հերթին, ինքը երգում էր, ինչ֊-որ պատմություններ էր պատմում իր հիշողություններից, մորից էր պատմում։ Միշտ էլ հումորով էր պատմում մոր մասին, շատ էր սիրում նրան։
«Սիրանո դը Բերժերակ» բեմադրությունը պետք է իրականացներ Մոսկվայից հրավիրված ոեժիսոր Ա. Շատրինը։ Ֆրունզիկը շատ էր ուզում անպայման խաղալ այդ դերը։ Բայց, չգիտես ինչու, ներկայացումը չստացվեց, կարելի է ասել, չգնաց։ Շատ էր սիրում իր արվեստը։ Նա կարող էր կատակել, բայց կերպարներ ստեդծելու մեջ շատ լրջություն կար։ Ինչ-որ անում էր, անում էր այնքան օրգանական, որ չհավատալ հնարավոր չէր։ 
Նա բանաստեղծություններ էլ էր գրում։ Կրկնօրինակումների ժամանակ մի բանաստեղծություն էր գրել և նվիրել ինձ։
Երբեք ցույց չէր տալիս իր դժբախտ լինելր, սակայն դա զգացվում էր, աչքերից էլ էր գգացվում։

Հեղինե Հովհաննիսյան
ՀՀ ժոդովրդսւկան արտիստուհի, պրոֆեսոր

Печать