Генрик Алавердян (Народный артист Армении)

Генрик Алавердян- Ասում են՝ Մհեր Մկրտչյանի և ձեր միջև արտաքին ինչ-որ նմանություն կա, հետաքրքիր է. դուք է՞լ այդ կարծիքին եք։
- Դրա մեջ ինչ-որ ճշմարտություն կա։ Մի ժամանակ, երբ նիհար էի, ժողովուրդն ինձ շփոթում էր Ֆրունզիկի հետ։ Հիշում եմ, մեր տան դիմացի շենքում պեպենոտ դեմքով մի տղա էր ապրում։ Երբ ամեն առավոտ դուրս էի գալիս տնից, տեսնելով ինձ՝ նա անմիջապես սուլում էր «Նվագախմբի տղաների» հանրածանոթ երաժշտությունը։ Կարծում էր՝ Ֆրունզիկն եմ։ Եվ այդպես ամեն օր։ Ես անձայն շարունակում էի ճանապարհս։
Фрунзик Мкртчян в кругу друзей и коллегՄի անգամ էլ տեսնելով, որ չնկատելու եմ տալիս, նա ճարահատյալ վազեց դեպի ինձ, կանգնեց դիմացս և սկսեց բարձրաձայն սուլել նույն երաժշտությունը։ Հետո հանկարծ անավարտ թողեց սուլոցը և զարմացավ. « վայ, Ֆրունզիկը չէ՞ »: Այս անգամ էլ ես անցա հարձակման՝ սուլելով բոլորին հայտնի իմ կատարումը.
«Լարի թըմ-բըլա՜-լա-լա-հա՜-հա–հա» ։
«Հա՜, հիշեցի...»,- մտաբերեց տղան։

ՀՀ ժողովրդական արտիստ  Հենրիկ Ալավերդյանը 

Печать

Պատմում է Ռուբեն Գասպարյանը (Ղուրբան)

Фрунзик Мкртчян, Оганес Оганесян, Генрик Алавердян и Нагуш АрутюнянФрунзик Мкртчян, Оганес Оганесян, Генрик Алавердян и Нагуш Арутюнян


Վանաձորում «Հրդեհ» ֆիլմն էր նկարահանում: Մի օր, նկարահանումից հետո, գյումրեցիներով՝ ես, Մհեր Մկրտչյանը, Հենրիկ Ալավերդյանը (Բասոն), Արտյուշա Գյոդակյանը, որոշեցինք գնալ թոք ու ջիգյար ուտելու: Որտեղ որ նստած էինք, աթոռները բզկտած էին, վրայի կաշիները պոկված, եւ տակից գուբկաներն էին երեւում: Ուտելու ժամանակ հանկարծ պատառաքաղս կպավ այդ գուբկային եւ թոք ու ջիգյարի չափ մի պատառ հայտնվեց պատառաքաղիս վրա; Ես ինձ չկորցրեցի, անմիջապես թաթախեցի թոք ու ջիգյարի մեջ, իսկ Բասոն, որ այդ ժամանակ խառնված բան էր պատմում՝ չնկատեց: Առիթը չկորցրեցի, խմելուց հետո անմիջապես դրեցի Բասոյի բերանը: Նա ուղիղ 5 րոպե բերանի մեջ աջ ու ձախ էր տանում գուբկեն: Ես, Ֆրունզը ու Արտյուշը, (նրանք նույնպես նկատել էինք), ծիծաղից թուլացել էինք, ոչ թե Բասոյի պատմածի, այլ կատարվածի վրա: Բասոն ասաց.

- Տղեք, կայնեք, հանկարծ չուտեք, լրիվ հում է մնացել: