Հենրիկ Հովհաննիսյան

ՈՂԲԵՐԳԱԿԱՏԱԿեՐԳԱԿԱՆ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Հենրիկ ՀովհաննիսյանՎաղուց բեմում չէր երևում և շատերի պատկերացման մեջ մնում էր կինոկատակերգության հերոս: Նրան մինչև օրս այնքան Էլ լավ չեն ճանաչում հանդիսականները, նաև ոմանք' թատրոնի միջավայրում Մհեր Մկրտչյանի դերասանական հնարավորություններն անհամեմատ ավելին են, քան թվացել է ու թվում է: Ես զարմանքով լսեցի թատրոնի մարդկանցից մեկ-երկուսի հարևանցի խոսքը, թե ահա իր բեմադրած Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» հոգեբանական կատակերգությունում դերասանն ի հայտ է գալիս նոր, անծանոթ գույներով: Թերևս այնքանով նոր, որ վաղուց չի երևացել բեմում որպես հոգեբան կատակերգակ: Ես չեմ զարմանում՝ հիշելով նրա դեոևս ուսանողակ՝ ծիծաղելի ու ցավագին, չեմ զարմանում աչքի առաջ ունենալով նրա փոստատարը «Հին օրերի երգը» կինոնկարում Մհեր Մկրտչյանն այժմ հանդես է գալիս որպես բեմադրիչ և դերասան իր կազճմած թատերախմբում: Սրահը, Երեանի հին՝ երբեմնի շքեղությունը կորցրած շենքերից մեկում, փոքր է, տեղավորում է հարյուր տասներ­կու մարդ, խաղահարթակը նեղ է, չունի խորք և կուլիսային տարածություն: Դեկորներն ու մտածված իրային միջավայրը հնարավորություն չեն տալիս ստեղծելու կամ պատկերացնելու նախատեսվող առարկայական աշխարհը: Իսկ բեմադրությունն առարկայական է, խաղը՝ կերպարային ու տիպական նշանների ծանոթ ցույց: Ներկայացվում է դրաճատիկական մի պատմվածք, որտեղ գլխավոր գործող անձանց միջավայրը սոսկ ակնարկված է ավելի շուտ դրվագային տիպերով, քան կերպարներով Հացթուխի կինը' ջահել, սիրունատես, լուո ու հնազանդ, գիշերով դուրս է սողուճ տարեց ճարդու անկողնուց և փախչում ջահել հովվի հետ: Հա­մայնքը դատապարտում է նրան և տեսնում իր առջև կնոջ անհավատւսր- մութտան վրա չկասկածող, իր դժբախտութունը չպատկերացնող, նահա­պետական, բարեպաշտ, միամիտ ու աճոթխած մի մարդ՝ մեղքի ողբեր­գական գիտակցութունն իր ուսերին առած: Այս է մարդու վիճակը, և նրան այդ վիճակի մեջ է քաշում ոչ այնքան անհավատարիմ կինը, որ­քան բարոյականության պահապան միջավայրը: Ի դեպ, տպավորիչ է հացթուխի կնոջ լուռ, մեղավոր հայացքը, ներքին գայթակղվածության անորոշ, հակասական զգացումով, նաև գղջման զգացումի ակնարկը (դերասանուհի՝ Թ. Հովհաննիսյան): Տրամաղրող է ջահել հովվի գրեթե անխոս, գգույշ ու կենտրոնացած կերպարանքը (դերասան՝ Գ. Գաբրիելյան): Համայնքը ներկայացնող խումբը ընդհանուր Է, կերպարային-դիմակային ակնարկների, արտաքին նշանների մի գումար, ոչ այնքան հետևողական, բեմականորեն մակերեսային, տոնային անփույթ մշակումով: Բեմական տարածքի անհարմարությունն էլ իր դերն է կատարում: Խորքային բեմի պայմաններում կարող է այլ լինել տպավորությունը, տալ հավաստի իրականաթյան պատկեր, որին իհարկե ձգտում է բեմադրությունը իր լուսագունային համոզչականությամբ (նկարիչ՝ Ս. Արուտչյան)
Այս ամենի հետ դժվար Է անտարբեր անցնել Մհեր Մկրտչյանի դերակատարման և, առհասարակ, նրա դերասանական անձի կողքով: Նորություն հայտնած չենք լինի՝ ընդգծելով դերասանի բացառիկ տա­ղանդն ու վարպետությունը: Սուր բնութագրական կերպագծումների, տիպականության ու հոգեբանական բարդ անցումների այնպիսի պատկեր է նա դնում մեր աոջև, որ շատ քիչ ենք տեսել ոչ միայն մեր բեմում: Նա շատ է աճբողջական, հարուստ, ավարտուն, գունեղ: Այն­պիսի թեթևությամբ ու անճիգ Է վերարտադրամ մարդուն իր կենսագրությամբ, վիճակով, բնավորությամբ, գգացումների ու զգացմունքների կոնկրետությամբ, որ մոռացվում են ներկայացման հակադիր պայմանական հանգամանքները, որ մոռացվում Է թատրոնն առհասա­րակ: Այս հացթուխը պարկեշտ, ամոթխած, բարի, ներող ու մարդասեր մի էություն է, որ պատկերացում չունի ոչ մեղքի մասին, ո՛չ կ ըմբռնում է շրջապատի դաժանությունը: Եթե վիրավորվում է, ապա միայն իրենից, ամաչում է ճիայն իրենից: Նրան այնքան դժվար է հաճոզել, թե աշխարհում դավաճանություն կա... ժպտում է, ծիծաղում է, վանաճ է իրենից բոլոր տարակուսանքները, ներքուստ համոզում ինքն իրեն, ստեղծում իր հմար ներքին պատրանք և դանդաղորեն, թաքցված դիմադրությամբ սահում ցած, հասնում վերջապես օթելլոյական վի­ճակի և հարբում ինչպես օղուն անսովոր մի անտեր ու անպաշտպան գլուխ: Եվ այսպես, կատարյալ հիմարացումից հետո սկսվում է խաղալ հիմարի դեր ու հիմարացնում իրեն արդեն կարեկցող համայնքին: Վերադառնում է մեղավոր կինը: Նա չի նկատում իր հետ խմորին ջուր լցնող անհավատարիմ կողակցին: նկատում է ուշ, երբ տեսնում է նրան իրենից քիչ հեռու, պատի տակ անշարժ կանգնած: Խոսում է միատոն, պաղ, անտարբեր, մեղմ... Ոչինչ չի եղել: Եվ հանկարծ պոռթկում է: Ո՞ւմ վրա Է թափում վիրավոր հոգու մաղձը: Կատվի վրա Հետո վերցնում Է դույլը և ջուրը լցնում գլխին: Դա և՝ հոգեբանական պահ է, և՝ պայմանական: Մարդն ուզում է սթափեցնել իրեն, և ջուրը ողողում է գլուխն ու կուրծքը ինչպես զսպված վիճակից դուրս ժայթքող հորդառատ արցունք: Սա արդեն կատարյալ ողբերգություն Է, ողբերգակատակերգական բարձրակետ դերասանի խաղում:
Մեր առջե է հայ բեմի մեծ կատակերգակների արժանի ժառանգորդը: Եվ ափսոսում ես, թե ո՞ւր էր մինչե հիմա: Ինչո՞ւ չենք տեսել Մհեր Մկրտչյանի երեույթը մեծ բեմում:
Ես մտածում եմ, որ ժամանակն է վերջապես վերհիշելու դերասա­նական թատրոնը, այն թատրոնը, որ այս տարիների ընթացքում ունեցել է առկայծումներ ու պոռթկումներ, բայց չի դարձել սկզբունք և մտածողություն: Մհեր Մկրտչյանն ասում է, որ այդ թատրոնը դեռ կա­րող Է լինել ու պետք է լինի: Դրա համար հարկավոր Է միասնական պե­տական բեմ և դերասանական կարողությունների կազմակերպված պետականորեն հովանավորված համախմբում

Հենրիկ Հովհաննիսյան
«Մհեր Մկրտչյանը ժամանակիցների հուշերում » գրքից
1992 թ.

Печать