Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազ․․․Երևանի փողոցներից մեկում հանդիպում են հայ երկու Մեծերը՝ Հովհ. Շիրազն ու Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը։ Վերջինս դիմելով Շիրազին, հարցնում է․
- Շիրա՛զ, կսեն Դանթեականը (հայոց դանթեականը) դուն էս գրել, հա՞։ Ըդիկ ճիշտ է՞։
- Հա, Ֆրունզ ջան, ես եմ գրել։
- Չե՛մ հավատա, Շիրազ։ Դժվար դու գրած էղնիս, սուտ կխոսիս։ Չե՛մ հավատա։
- Այ տղա քեզի ի՞նչ էղավ, կսեմ ես եմ գրել։
- Չէ՛, չէ, խաբեսգը Շիրա՛զ, ըդիկ գրողը հմի խելռած բդի էղնիր։ Չէ՛, դու չես գրել, դու հլը չես խելռել…

Արա Նախշքարյանի էջից

Печать

Շիրազն ու Ռազմիկները

Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ, ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Մանավանդ, շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը: 
Շիրազը զարմանում է.
- Ի՞նչըղ կեղնի՝ բոլորդ ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է...