Արամ Ղարագաշյան

Aram KaragashyanԴոկտոր Արամ Գարագաշյանի կլինիկայում դոկտորի և աշխատակիցների հետ: Այն ժամանակ' 1989-ին, Հայաստանում արյան այս կարգի քննություն դեռևս չէին անում' մի յուրատեսակ անալիզ, որն ամբողջ օրգանիզմի գործունեությունը պարզորոշ ցույց էր տալիս: Դոկտորը, որը, ի դեպ, Հայաստանում էր ուսւսնել, հետո իհարկե, նաև ԱՍՆ-ում, ասաց. «Մհեր ջան, արտաքին տեսքից շատ առողջ ես, հիմա տեսնենք ներքին վիճակդ ինչպես է»:
Պարզվեց, որ լյարդե էլ առողջ է, և Մհերն էլ թե.
«Ուրեմն «01 99»-ում, որ հարցնում են' լյարդդ ո՞նց է, հիմա կարո՞ղ եմ ասել' լավ է», իսկ դոկտորը թե' կարող ես: Իհարկե, նրա կլինիկայում ցնծություն էր. բոլորն ուզում էին լուսանկարվել Մհերի հետ:
Тамар Оганесян "Невиданный Мгер"
Մհերի աջ աչքի տակ մսագնդի պես խալ կար, ասացի' Ինչ կլինի, թող բժիշկը հեռացնի, նա էլ' թե.
«Ինչ ես խոսում, ափսոս չի, իմն է, չէ?»:
Բայց ի վերջո համոզեցի: Որոշ ժամանակ անց գնացինք մեկ այլ դոկտորի' Ջանոյանի մոտ, և նա հեռացրեց: Մի երկու օր անց Մհերն իրեն նայեց հայելու մեջ, ասաց. «Այ մարդ, կարգին սիրուն տղա եմ առանց Էդ անպետք խալի»:


Լուսանկարները և հոդվածը Թամար Հովհաննիսյանի «ՉՏԵՍՆՎԱԾ ՄՀԵՐ» գրքից  
(«Անտարես» Երեվան,2015)

- Մհեր Մկրտչյա­­նը ոչ թե միայն ինձ էր եղբայր կոչում, այլ նա նաև համարում էր բոլոր սփյուռքահայերին եղբայրներ: Մհեր Մկրտչյանը և իր նմանները, ինչպիսին է' Պարույր Սևակը, համարվում էին հզոր կամուրջներ, որ կապում էին մայր հայրենիքը սփյոաքին: Նրանք դեռ շատ անելիքներ ունեին, բայց, ավաղ, մեզանից վաղաժամ հեռացան:

Արամ Կարագաշյան
Բժիշկ 

Печать