ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ը ՄԵԾՆ ՀԱՆՃԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է

Карен Кочарян 25 տարի առաջ դեկտեմբերի 29-ին մենք կորցրեցինք մեր հանճարներից ևս մեկին, ես կասեմ նույնիսկ վերջին հանճաներից մեկին: Մհեր Մկրտչյանը թողեց այնպիսի հզոր հետք,որ նրա անունն ու գործը պարտավոր է ապրել դարերով: Սակայն դա առաջնահերթ կախված է միմիայն մեզնից՝ այսինքն նրա ժամանակակիցներից: Փառք Աստծո մենք կարողացանք փոխանցել մեր Ֆրունզին իր կյանքով ու արվեստով մեր երեխաներին: Մնում է,որ իրենք էլ փոխանցեն մյուս սերունդներին: Իսկ քանի մենք կանք այս երկրագնդի վրա, մենք դեռ պիտի շարունակենք խոսել ու ներկայացնել Վարպետին: Ինձ բախտ է վիճակվել լինել Հանճարի հետ նույն բեմում, ներկայացնել նրան համերգների ժամանակ և ավելին, նույնիսկ վարել երջանկահիշատակ Արտիստի ստեղծագործական երեկոն, կրկին երջանկահիշատակ (եթե կարելի շինության մասին այդպես արտահայտվել) մեր Կուկուռուզում, Երիտասարդության պալատում:
Չեք պատկերացնում, թե ինչպես էր նա լիցքավորում ինձ, երբ ես նստած էի նրա կողքին մոտ երկու ժամ: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էինք ուսանողներով, նստած "ԿՈԶԻՐՅՈԿ" սրճարանում հետևում "ՏՂԱՄԱՐԴԻԿ" ֆիլմի նկարահանումներին: Եվ վերջապես հպարտ եմ,որ հանդիսանում եմ իր ստեղծած և իր անունը կրող "Արտիստական" թատրոնի գեղարվեստական խորհրդի անադամ:


Վերջերս Գյումրիյում էի և վերջապես այցելեցի Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան: Ասես մի սրբավայր ես մտնում: Ամեն անկյունից,ամեն պատից քեզ է նայում հանճարեղ մի հայացք:Տարբեր կերպարներ,սակայն նույն աչքերը, որոնց մեջ նույնիսկ ժպտալու պահին թախիծ կա: Կուզեմ այս թանգարանի կյանքը ակտիվանա, կուզեմ, որ այցելուների քանակը օրեցօր ավելանա: Եթե ուզում եք իմանալ, թե ով է եղել Մհեր Մկրտչյանը գնացեք Գյումրի, միայն այնտեղ կզգաք իրական Ֆրունզիկին,նրա հոգին այնտեղ է:Ի դեպ Վարդան Աճեմյանի անվան թատրոնում էլ բացված է գողտրիկ մի անկյում՝ փոքր բեմը,որը կրում է Մհեր Մկրտչյանի անունը: 25 տարի արդեն դու մեզ հետ չես, սակայն մեզ հետ ես ամեն պահ:

Աստված լուսավորի հոգիդ Մեծն Հանճար:
Կարեն Քոչարյանի ՖԲ էջից
29.12.2018



«ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» հատուկ թողարկում ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ - 90

frunzik gramota«ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» նախագիծը առաջին անգամ ներկայացնում է հատուկ թողարկում: Այն նվիրված է հանճարեղ Հայ և Արտիստ, մեծանուն գյումրեցի Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակին: Երկու հաղորդման ընթացքում մենք ձեզ կտեղափոխենք մկրտչյանական աննկարագրելի աշխարհ:
Հաղորդումներին մասնակցում են Գյումրիից մշակույթի վաստակավոր գործիչ, Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ,պրոֆեսոր, Գյումրիի Վ.Աճեմյանի անվանդրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Ռաֆայել Քոթանջյանը, Աշոտ Ղազարյանը: Ձեզ սպասում են բազում անակնկալներ և բացահայտումներ:
Հատուկ թողարկումները վարում են Դիանա Մալխասյանը և Կարեն Քոչարյանը: 


Free Joomla Lightbox Gallery

Печать