Կառլեն Ադամյան

Карлен АдамянԳյումրեցու խոսք

Նախախնամությունը Ֆրունզիկին պարգևել էր փիլիսոփայական մտածելակերպ։ Բեմում թե կյանքում նա հաճախ էր դիմում ինտուիտիվ լուծումների, իսկ ինտուիցիան իմացության բարդ և կարճ եղանակ է, որտեղ միահյուսվում են իմացության ձևանան ե ոչ ձևական տարրերը։ Այս մտածելակերպն էր, որ թայլ էր տափս նրան խաղի րնթացքում միևնույն գործողության երկու խաղաոճերի՝ կատակերգության ե. նրա հակոտնյայի՝ ողբերգության միակցում, զուգակցում, համատեղում։ Այստեղ էր, որ նա արդարացրեց այն միտքը, թե կյանքը ողբերգություն է նրա համար, ով զգում է, և կատակերգություն նրա համար, ով մտածում է։
Ֆրունզիկի խաղը, մնալով խաղ, պատճառում է գեղագիտական բավականություն, գեղագիտական հաճույք, հետևաբար և՝ բարձր արվեստի դրսևորում է։
Աշխարհի և մարդկանց հետ իր հարաբերություններում Ֆրուևզը մասնակցում էր սրտով, հոգով, կարծես թե վկայակոչում էր Շարլ Գունոյի այն միտքը, թե՝ արվեստը սիրտն է, որն ընդունակ է մտածել։
Մհեր Մկրտչյանը ժամանակի մեջ ֆիզիկապես որքան հեռանում է մեզանից, այնքան հոգեհարազատ է դառնում, նորից ապացուցելով, որ բոլոր քննադատներից ամենամեծը, ամենահանճարեղը ե ամենաարդարը ժամանակն է։
Որպես էպիտաֆիա նրա հուշարձանին կգրեի՝ մտածեց սրտով։

Կառլեն ԱԴԱՄՑԱՆ
ՀՀ ԳԱ Աակադեմիկոս, ՀՀ գլխավոր սրտաբան

Печать

Ձախորդ Նազար

- Ֆրունզիկը աչքիս առաջ բոյ քաշեց, մեծացավ, – պատմում է Սհեր Սկրտչյանի մանկության ընկերը՝ Պարայր Չախալյանը (ըստ գյումրեցիների՝ Չախալ Պարույրը) ե շարունակում, – Էսօրվա պես կհիշեմ. 41 թիվն էր, Տեքստիլի ակումբի վարիչ ընկեր Նիկոլին (Նիկոլ Բաղդասարյան) ընկերներով շաա խնդրեցինք, որպեսզի Ֆրանզիկին թույլ տա մասնակցելու ակումբի թատերական խմբակի պարապմունքներին։ Ախր էնուր շատ կնմանացնեինք մեծանուն Խաչանյանին։ Սկզբից չեմուչում էր անում ընկեր Նիկոլը, բայց ի վերջո, համաձայնեց։
Կհիշեմ, ակումբի թատերական խմբակը կբեմադրեր «Քաջ Նազարը»: Պատերազմ էր, դերասանի մեծ պահանջ կար։ Հայրենադարձ Հակոբը պտի անձրևի դեր խաղար, իսկ Ֆրունզիկը Քաջ Նազարի։ Հակոբին մի կերպ տղոց միջոցով հանեցինք վերև, որպեսզի ցնցուղով ջուր լցնի Նազարի զլխին։ Ֆրունզիկը էշին հեծած եկավ բեմի մեջտեղը (այդ տարիներին մի գյուղացի էշով միշտ մածուն էր բերում վաճառելու, խնդրել էինք նրան մի քանի րոպեով էշը մեզ տրամադրել, բարի մարդ էր, չմերժեց, մենք էլ լավության փոխարեն նրան ձրի ներս թողեցինք դիտելու ներկայացումը):
Երբ Ֆրունզիկը էշի վրայից դիտմամբ ներքե ընկավ, էշը սկսեց դահլիճով մեկ գռռալ։ Խեղճ Հակոբը վախից ցնցուղը ձեռքին ընկավ էշի ոտքերի մոտ... Դահլիճում բռնկվեց ծիծաղը։ Մի քանի սրամիտ զյամրեցիներ սկսեցին կատակել։ Ֆրանզիկին մեծ դժվարությամբ հաջողվեց էշին դուրս հրավիրել բեմից...

Չախալ Պարույր
Մանկության ընկեր