Կառլեն Ադամյան

Карлен АдамянԳյումրեցու խոսք

Նախախնամությունը Ֆրունզիկին պարգևել էր փիլիսոփայական մտածելակերպ։ Բեմում թե կյանքում նա հաճախ էր դիմում ինտուիտիվ լուծումների, իսկ ինտուիցիան իմացության բարդ և կարճ եղանակ է, որտեղ միահյուսվում են իմացության ձևանան ե ոչ ձևական տարրերը։ Այս մտածելակերպն էր, որ թայլ էր տափս նրան խաղի րնթացքում միևնույն գործողության երկու խաղաոճերի՝ կատակերգության ե. նրա հակոտնյայի՝ ողբերգության միակցում, զուգակցում, համատեղում։ Այստեղ էր, որ նա արդարացրեց այն միտքը, թե կյանքը ողբերգություն է նրա համար, ով զգում է, և կատակերգություն նրա համար, ով մտածում է։
Ֆրունզիկի խաղը, մնալով խաղ, պատճառում է գեղագիտական բավականություն, գեղագիտական հաճույք, հետևաբար և՝ բարձր արվեստի դրսևորում է։
Աշխարհի և մարդկանց հետ իր հարաբերություններում Ֆրուևզը մասնակցում էր սրտով, հոգով, կարծես թե վկայակոչում էր Շարլ Գունոյի այն միտքը, թե՝ արվեստը սիրտն է, որն ընդունակ է մտածել։
Մհեր Մկրտչյանը ժամանակի մեջ ֆիզիկապես որքան հեռանում է մեզանից, այնքան հոգեհարազատ է դառնում, նորից ապացուցելով, որ բոլոր քննադատներից ամենամեծը, ամենահանճարեղը ե ամենաարդարը ժամանակն է։
Որպես էպիտաֆիա նրա հուշարձանին կգրեի՝ մտածեց սրտով։

Կառլեն ԱԴԱՄՑԱՆ
ՀՀ ԳԱ Աակադեմիկոս, ՀՀ գլխավոր սրտաբան

Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի
«Մհեր Մկրտչյան-80» Սեղանադիր օրացույցից
Երեւան, 2011

Печать