Անցյալ չդարձող հուշեր

Лариса Минасян Լարիսա ՄինասյանՀանդիսատեսին ծիծաղ ու վայելքներ պարգեւած արտիստի գնահատականը ոչ միայն դահլիճը թնդացնելու չափ հնչեղ ծափերն ու համաժողովրդական սերն է, այլեւ նրա մասին եղած ու անընդհատ ավելացող  հիշողությունները, որոնք, շաղկապվելով իրար, դերասանին մեզ հետ լինելու ու մեր կողքին մշտապես զգալու պատրանքն են ստեղծում:
Բանաստեղծուհի, մանկավարժ, ծնունդով գյումրեցի, բայց երեւանաբնակ Լարիսա Մինասյանի հուշերը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին թարմ են մինչ այսօր: Պատահական, բայց ճակատագրական առաջին հանդիպումը հիշողության էջերում է դեռ՝ Ֆրունզի չխոսկան, լռակյաց ու արտասովոր լրջության պատկերներով: 1974 թվականն էր: Ամառ: Անձրեւոտ օր: Մարտունիի հանգստյան տուն: Այնտեղ է նաեւ Մհեր Մկրտչյանը կնոջ ՝ Դոնարայի ու երկու երեխաների ՝ Նունեի ու Վահագնի հետ. «Դոնարայի առողջական վիճական արդեն վատացել էր: Նա տխուր նստում էր շեմին՝գլուխը աթոռին հենած, ու ամեն անցուդարձիս, ասում՝
«Մեռնիմ գյումրեցի խանում փեշերիդ: Փեշերդ էլ են քեզի պես խանում», - հիշում է բանաստեղծուհին:


- Օրը երեք անգամ, ամեն ճաշարան գնալուց ես լսում էի նույն արտահայտությունը ու ամեն անգամ անհարմար էի զգում, ասում էի՝գոնե ուրիշ ճանապարհ լիներ, այդպես չանցնեի, – գյումրեցի կնոջը բնորոշ ամոթխածության ու համեստության՝ տարիներ առաջ ապրած զգացողությունները դարձյալ կենդանանում են ու մատնում տիկին Լարիսայի երիտասարդ տարների հոգեկան փոթորկումները, իսկ նա շտապում է լրացնել,- բայց չկար այլ ճանապարհ, ու ամեն անգամ ստիպված էի իրենց տնակի մոտով անցնել:
Լարիսա Մինասյանը գյումրեցի Չախոյենց Կարապետ աղայի աղջիկն է՝ «սիրուն Լարիսան» (այդպես էին նրան ճանաչում): Գյումրիում նա շատեի սրտերն էր գերել: Ֆրունզիկ Մկրտչյանը եւս անտարբեր չէր:

Մարինե Պետրոսյան


  

Free Joomla Lightbox Gallery

Печать

Լարիսա Մինասյան

“Իմ տողերում կգտնես քեզ -
В моих строках найдешь себя“

автор: Лариса Минасян (Гюмреци)
издательство:
Ван Арян 2006 Ереван

Лариса Минасян

ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՁՅԱՆԻՆ


Սիրուդ վրա խնդացին.
- Քեզ ի՞նչ սիրել ասացին,
«Բաղդասարն» ես, «Հացագործ»,
Խեղճ ու կրակ դու անփորձ։

«Մեր մանկության տանգոն» պարող
էլ չի լինի առանց քեզ,
Եվ քո կյանքը գնաց հանկարծ,
Շալակն առած՝ վիշտդ մարդկանց։

Ինչ խաղացիր` քեզ խաղացիր.
Դու երկինք հասար,
Բայց մենք մնացինք
Առանց «Բաղդասար»։

Ես կարծում Էի դու հավերժ Էիր՝
Քո արվեստի պես,
Դու անմահ Էիր՝
Քո դերերի պես,
Եվ ես հասկացա, որ ծիծաղում Էիր՝
Մահվանդ վրա։

Ֆ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ

Ամեն անց ու դարձիս,
Առանց բարև ու բարի լույս,
Շշնջում էիր ականջիս.
- Մեռնիմ գյումրեցի խանում փեշերիդ,
Փեշերդ էլ են քեզ պես խանում։

Քո շշուկը քո ականջին չէր հասնում,
Բայց գալիս էր, սրտիս միջով էր անցնում։

Լարիսա Մինասյան

"Ты никогда не стал прошлым"
«Դու չդառձար երբեք անցյալ»
автор
: Лариса Минасян (Гюмреци)
издательство:
Ван Арян 2010 Ереван

автор: Лариса Минасян

ՖՐՈՒՆԶՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ

Ու քո լռիկ անցուդարձից  
Լուռ մաշվում էր սիրտս անբիծ։
Քո մեծ սերը դարման չուներ,
Քո տաղանդը սահման չուներ։

Լենինականի հողն ու ջուրն էր, երեի.
Չիմանալով քեզ ձգում էր երևի։
Երեի Դու իմ աչքերում փնտրում էիր կյանքդ կորած
Քո աչքերում, երևի ես տեսնում էի սերդ գտած։

Ու դիւղվածով այս կյանքի
Ես դարձա՝ Քո թատրոնի
հ
անդիսատեսն առաջին։
Բեմից տեսար, ծափահարիր,
Շատ խնդրեցիր, բեմ կանչեցիր։
Քո ծափերի ցնծությունից,
Քո աչքերի անմեղ փայփց, ՝
Ողջ դահլիճը ծափահարեց։

Իսկ ես մոլա՜ ու շփոթված
Առաջինը ես հեռացա։
Ու ես ու ես չհասկացա,
Թե՝ ինչո՞ւ ես
Առաջինը հեռացա...
Իսկ դու դերից դեռ դուա չեկած,
Հացագօրծի վշտով տարված,
Նոր վիշտ բերիր սրտիդ բարի`
Ներիր՜ներիր ՜ կրկնակի: