Հզոր դերասան էր եվ մեր միջի ամենադժբախտը

Левон Тухикян

Անսահման բարի մարդ էր։ Լավ բան տեսնելիս աչքերը խոնավանում էին։ Տխուր, տխուր հոգի ուներ։ Հայհոյել չգիտեր։ Չարություն, նախանձ մեջը չկար. Մեծամտություն երբեք չտեսա, ինչ խնդրեիր՝ կկատարեր։
Սիրահարված էինք երկու րնկերուհու. ես ամոանացա, ինքը մերժվեց։ Տարիների րնթացքում ես ականատես եղա նրա թաքուն, միայնակ լացին։ Ֆրունզը փափագում էր «Սիրանո դր Բերժերակ» խաղալ, քանի որ Սիրանոյի ճակատագիրը նման էր իր ճակատագրին։ Խաղաց, բայց քանի որ բեմադրությունը իրենր չէր, չհաջողվեց։ Երկրորդ երազանքր իրագործվեց։ Խաղաց «Հացթուխի կինը»՝ արդեն իր բեմադրությամբ: Փաստորեն նա երկրորդ անգամ խաղաց իր ճակատագիրր։ Վերջին անգամ խաղաց ու մեռավ։

Ֆրունզը ծանր պառկած էր հիվանդանոցում: Գնացի։ Աչքերը դեղնած էին, մեծ քիթը՝ արդեն Սիրանոյի նման ցցված, մահամերձ։ Այդ վիճակում էլ պայմանագիր էր կնքել։ Քառասուն օրվա ընթացքում նա իր արտիստական թատրոնով 38 ներկայացում պեսւք է խաղար Բեյրութում, Հալեպում, Դամասկոսում։ 12 ներկայացում խաղացին Բեյրութում, 10-ը՝ Հալեպում, մի-մի հատ էլ՝ Դամասկոսում: Այդ ո՜նց էր խաղում, բաներ էր անում, որ երբեք չէր արել։ Օրինակ՝ «Պւսղտասար աղբար» ներկայացման մեջ թախտ պետք է լիներ, որի վրա ծալապատիկ նստած Պաղտասարը իր ցավերից էր խոսելու։ Թախտը բերեցին, պարզվեց՝ առջևի ոտքերը կարճ են։ Երբ ծալապատիկ նստեց, սահեց։ Սկզբից անակնկալի եկավ, բայց անմիջապես սահելու վիճակր օգտագործեց, կրկնեց տեսարանը մի քանի անգամ  և դարձրեց մանկական խաղ՝ սահնակով։

Մեծ երևակայություն ուներ, շատ ազնիվ էր, կեղծ նոտա չուներ, հայացքի մեջ սուտ բան չկար։ Հզոր դերասան էր և մեր միջի ամենադժբախտը։
Ես մի վեպ էի գրել, ինքն էլ շատ էր հավանել, տարավ կարդաց։ Գիշերվա ժամը չորսն էր, եկավ, սկսեց ինձ վրա խոսել. «Դո՛ւ, որ հումորի կտոր չունես մեջդ։ Այս ի՞նչ հումոր է տողատակում։ Ես քեզանից լավ գրող եմ: Ուզո՞ւմ ես այնպիսի մի բան կարդամ, որ քոնը պատռես, գցես»։ Մի  չորս էջի սահմաններում անգիր մի գործ կարդաց։ Ապշել էի, ասացի. «Ֆրունզ, սա տպագրած ունե՞ս, բեր տանենք խմբագրություն, տպենք»:
Հանճարեղ գործ էր, այդպիսի բան հնարավոր չէր գրել։ Գնաց բերեց, կարդացի, ասացի. «Այս ի՞նչ ախմախ բան ես գրել»։
Հետո... Հետո ես հասկացա գաղտնիքը, ինքը կարդում էր, ես հետևում էի իրեն, դերասանին էի նայում։
Խաղում էր աչքերով, դեմքով։ Այնպես էր կերպարներ կերտում, որ ինքդ քո մեջ աշխարհ էիր կառուցում, նրա շարժումների մեջ այդ մարդկանց ճակատագիրն էիր տեսնամ։ Իմ աչքի առաջ դերասանն էր փայլում։ Սա է դերասանության ուժը։
Ասում են՝ դերասանները ուրիշի գրածն են կարդում, այստեղ ես համոզվեցի, որ ուրիշն ինչ ուզում է գրի, եթե դերասանը իր միջով չանցկացնի, իր «ես»-ը չդնի, իր տեսակը չարտահայտի, այն կատարյալ չի կարող լինել։
Մի անգամ որոշեցինք գնալ Սևան՝ հանգստա֊նալու։ Նրա մեքենան՝ «01-99»-ը, ո՛ր ափին կանգներ, այնտեղ ուրախություն էր։ Մեծ բազմություն էր հավաքվւսմ՝ է՛լ մալական, է՛լ քուրդ, է՛լ վրացի, էլ ադրբեջանցի։ «Վա՜յ, Ֆրունզ ջան, մի բան ասա, էս երեխան քնի»։ Մյոաը. «Մի բան ասա՝ ծիծաղենք»։ Մեկը երեխային էր գիրկը տալիս, մեկը թռչում էր շալակը, մեկը համբուրում էր, մեկը այս էր ասում, մյուսը այն էր ասում; «Դմբո՛ւզ ջան»։ Ֆրունզը Դմբուզ բառի վրա անմիջապես շուռ եկավ դեպի ինձ, ձեռքով ցույց տվեց. «Տեսնո՞ւմ եք, այն ջրի վրա պառկածը Ցոլակ Դարբինյանն է»։ Միանգամից դեպի ինձ շրջվեցին ու քարացան։ «Վա՜յ, հա, Ցոլակն է»։ Եվ անմիջապես շուռ եկան դեպի Ֆրունզը. «Ֆրո՜ւնզ ջան, Ֆրո՜ւնզ ջան»։
Ու նորից նույն ժխորը Ֆրունզի շուրջ։
Թե դուք այդ տարի Սևանում լողացաք, ինքն էլ այդ վեց օրը ջուրը մտավ։ Հետ գալուց ավտոմեքենայում նա, երկար նայելով իմ արևահար դեմքին, ասաց. «Ծո, ինչըխ լավ ես հանգստացել»։ Ասացի. «Արի՛, փոխենք։ Ես իմ արևավառ հանգստությանը տամ, դու՝ քո հանրաճանաչությունը»։ Մարտունուց մինչև Սևան քաղաք ծիծաղում էի բարձ¬րաձայն ու նաև մտքերիս հետ... Ափսո՜ս, Ֆրունցը չդիմացավ հանրաճանաչությանը և դարձավ նրա զոհը։
Ուսանող ւոարիներին հաճախ երկա՜ր զրուցում էինք տարբեր հարցերի շուրջ։ Մի օր էլ Ֆրունզին հարցրեցի. «Մեծ դերասան դառնալու համար ի՞նչ է պետք»։ Ինքն էլ, թե. «Ծնված պետք է լինես»։ Որոշեցինք այս հարցն ուղղել մեր խմբի ղեկավարներին. ես՝ Գուլակյանին, ինքր՝ Վաղարշյանին։ Արմեն Գուլակյանը պատասխանեց. «Մեծանաս՝ կիմանաս»։ Վաղարշ Վաղարշյանը, թե. «Գիտեմ, չեմ ասի»։ Մենք մտածեցինք, որ շատ վատ մարդիկ են մեր ուսուցիչները։ Տարիներ հետո համոզվեցինք, որ իրավացի էին նրանք։ Ու եթե հիմա այդ հարցն ինձ ուղղեն, ես կասեմ. «Այնքա՜ն շատ բան կա իմանալու համար»։
Ֆրունզն իրեն կողոպտեց իր այդ ողբերգական կյանքի խաչմերուկներում։ Ափսո՜ս...

Լևոն Թուխիկյան
ՀՀ վսատակավոր արտիսւո,
Մովսես Խորենացու շքանշանակիր

Печать