«ՀԱՐՑԱՂՐՈՒՅՑ, ՈՐ ՁԳՎԵԾ ՄԵԿ ՏԱՐԻ ԿԱՄ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱնՈՒԹՅՈՒն» ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ

eter-logo 09.01.2003 «ԵԹԵՐ» N2
16.01.2003 «ԵԹԵՐ» N3
23.01.2003 «ԵԹԵՐ» N4
30.01.2003 «ԵԹԵՐ» N5
10.02.2003 «ԵԹԵՐ» N6
17.02.2003 «ԵԹԵՐ» N7
24.02.2003 «ԵԹԵՐ» N8
27.02.2003 «ԵԹԵՐ» N9
13.03.2003 «ԵԹԵՐ» N11

Մոնիկա Տեր-Պողոսյան«Ա1+»-ն իր հեղինակային այս ֆիլմը նվիրում է հեռուստատեսության հիմնադիրներից Մոնիկա Տեր-Պողոսյանի հիշատակին։
«Մենք ասում ենք հայկական հեռուստատեսություն եւ հասկանում ենք Մոնիկա Արամովնա Տեր-Պողոսյան, մենք ասում ենք՝ Մոնիկա Արամովնա Տեր-Պողոսյան, հասկանում ենք հայկական հեռուստատեսություն»,- ասում է կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը։
Ֆիլմում գործընկերները, աշակերտները, տարեկիցները հիշում են Մոնիկա Տեր-Պողոսյանին։

Печать

ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ 09.01.2003 «ԵԹԵՐ» N2

Ֆրունզիկ ՄկրտչյանՔանի՜- քանի՜ հարցազրույց է եղել Արտիստի հետ`հեղինակավոր հանդեսներում,  հանրապետական թերթերում, ռադիոյով ու հեռուստատեսությամբ:  Հարցազրույցներ, որ վարել են փայլուն լրագրողներ, սկսնակ թղթակիցներ,  փարձառու հեռուստամեկնաբաններ: Իսկ մենք Ֆրունզիկ Մկրտչյանի հետ  որոշեցինք այս հարցազրույցը հրապարակել ոչ թե այն օրերին, այլ 20 տարի անց:  Մենք մեր խոսքը վավերացրեցինք վկաների ներկայությամր, նրա 50-ամյակի օրը, որն աղմուկով, ուրախ նշում էինք իմ ամառանոցում: Այս հարցազրույցը ծնվել է թատրոնի ետնաբեմում, տանը, հյուրընկալությունների ժամանակ, նկարահանման հրապարակում, ուղեւորությունների ժամանակ: ծնվել է մեկ տարվա ընթացքում: Մենք ուզում էինք 20 տարվա հեռավորությունից նայել մեր ապրած օրերին եւ շարունակել խոսակցությունը:
Բայց զրույցն ընդհատվեց: Ճակատագիրն այլ կերպ տնօրինեց: Թեպետ որոշ ուշացումով, բայց ես կատարում եմ Ֆրունզիկին տված խոստումս: Կարծում եմ, կների...
 
Ֆրունզիկ ՄկրտչյանԳուցԵ ամենածանրը սիրո այն խոստովանությունն է, որին պատրաստվում ես ամբողջ կյանքիդ ընթացքում: Դու ծափողջույններից, փառքից, երկրպագուներից, լուսարձակների փայլից, բազմաթիվ բեմելներից շփացած Արտիստ:  Դու շարժել ես հարեւան բոլոր տղաների նախանձը, իսկ աղջիկները`ծաղկեփնջերը ձեռքներին հիացած աղջիկները, ժամերով սպասել են քեզ թատրոնի հետնամուտքի մոտ: Ինքդ քեզ հետ մեն-մենակ մնալով` դու խորասուզվում Ես մտքերի մեջ: Անցնում են տարիները, վաղ թե ուշ մեզնից յուրաքանչյուրը սկսում է համեմատել իր արածը նրա հետ, ինչ կարող էր կամ կուզենար անել: Ու սկսվում է ամենադժվար ու ամենաերկար երկխոսությունը, երբ զրույցի ես բռնվում ինքդ քեզ հետ, զրույց, ուր չկան հավակնություններ, վիրավորանք, դատարկ խոսքեր, դա պարզապես քո երկու «ես»-երի ներքին մենամարտն է, ուր մեկը հարձակ- վում է, մյուսը պաշտպանվում, ուր մեկը մեղադրում է, մյուսն`արդարանում...
... Իսկ պատուհանից այն կողմ անձրեւ է տեղում, անվերջանալի տխուր անձրեւ: Ու դու հանկարծ հասկանում ես, սիրտդ ցավելու աստիճան զգում, որ նրան' քո հանդիսատեսին,  չես ասել ամենագլխավորը, ամենանվիրականը: Անցնում են տարիները, իսկ դու դեռ սպասում ես, թե վերջապես կհնչի այդ ուշացած սիրո բացատրությունը:
- Մեծարգո Մհեր Մկրտչյան, ձեզ ընձեռված է հիանալի հնարավորություն այս հարցազրույցում սիրո խոստովանություն անելու ձեր հանդիսատեսին: Քանի դեռ ուշ չէ...
- Եթե անկեղծ լինենք, ես չեմ սիրում հարցազրույց տալ: Հետո ինքս Էլ մնում եմ զարմացած դրանք կարդալով: Տափակ նախադասություններ, օսլայված մտքեր: Այդ  հարցազրույցներում իմ խոսքը չափից դուրս ա- կադեմիական է, խելոք, ահավոր «խելոք»: Հիշո՞ւմ եք «Միմինոյի» Խաչիկյանին` «Я тебе один умный вещь скажу, ты только не обижайся»: Այ հիմա էլ ես ձեզ ուզում եմ մի «խելոք բան ասել»:
Թող մեր հարցազրույցը լինի առանց ավանդական հարցերի` «Ի՞նչն է ձեզ համար ավելի թանկ` թատրո՞նը, թե՞ կինոն»,
«Ո՞ր ռեժիսորների ֆիլմերում  եք սիրում նկարահանվել». իմ կարծիքով աննրբանկատ հարց: Նույնն է, թե մարդկանց մեջ նստած ընդգծված ուշադրություն դարձնես ամենագեղեցիկ աղջկան` անտեսելով մյուսներին: Չէ՞ որ բոլոր աղջիկներն էլ գեղեցիկ են, եւ գուցե քո մեղքն է, որ չես կարողացել տեսնել, զգալ նրանց... Գուցե այս կամ այն ֆիլմի ձախողման գործում ես էլ իմ բաժինն ունեմ: Կարող է տարօրինակ թվալ, բայց ես ավելի շատ սիրում եմ իմ չհաջողված դերերը: Ճիշտ էդպես է մայրը, որը վատառողջ երեխա է ունենամ:  Մեղքի ինչ-որ անբացատրելի զգացում ես ապրում... Իհարկե, ստեղծագործական կենսագրության մեջ պարտադիր չէ նշել անհաջող դերերը,  դրանք կարելի է ջնջել, բայց մոռանալ անհնար է:
- Եկեք խոսենք հաջողված դերերի մասին: Ինչպե՞ս եք գնահատում ձեր վերջին աշխատանքը «Ունայնություն ունայնությանց» ֆիլմում:
- Ես չեմ սիրում եւ երբեք չեմ սիրել գնահատականները, գուցե այն պատճառով, որ երբեք չեմ փայլել դրանցով: Արվեստը դաս չէ, որ կարելի է «5»-ի սովորել: Մի առիթով Ջերոմ Ք. Ջերոմն ասել է, որ գրականության մեջ միշտ եղել է, կա ու կլինի մի սյուժե: Ապրում են կինն ու տղամարդը:  Նրանք սիրում էին իրար երկա՜ր, շատ երկա՜ր, մինչեւ մահ ու գերեզման: «Ունայնություն ունայնությանց»  ֆիլմում կար այդպիսի տղամարդ,  որի դերը ես խաղացի: Իսկ թե ոնց էի ես սիրում թող ասի ու զգա հանդիսատե­սը: 
- Եվ այսպես, նորին գերազանցություն հանդիսատեսը: Ինչպիսի՞ն է նա ձեր մտապատկերում: 
- Անպայման տաղանդավոր: Տաղանդավոր է ոչ միայն Բրումելը, որ ռեկորդ է սահմանել, այլեւ նրա հանդիսատեսը, նրա երկրպագուն: Արտիստն էլ անպայման պետք է ունենա երկրպագու, իր համար ցավող հանդիսատես: Իր հանդիսատեսը: Դահլիճում եւ բեմում գտնվողների սերը պետք է փոխադարձ լինի: Քանի որ միայն փոխադարձ սերն է մարդուն երջանկացնում`ստիպելով նրան շատ բան մոռացության տալ, շատ բան չնկատել: Գիտեք, ես հաճախ եմ ինձ բռնեցրել այն մտքի վրա, որ հենց ներկայացումն ավարտվում է, ես տխրում եմ, քանի որ փակվող վարագույրը առաջին քայլն է դեպի հուշերի աշխարհը: Իսկ նա` քո հանդիսատեսը, խնամքով պահում-փայփայում է տոնի զգացումը, եթե իհարկե այն կայացել է...
- Իսկ եթե չի կայացե՞լ:
- Այդ դեպքում էլ քեզ մխիթարում ես, որ ամեն ինչ դեռ առջեւում է:
 
(շարունակելի}
ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ
09.01.2003 «ԵԹԵՐ» N2

ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ 16.01.2003 «ԵԹԵՐ» N3

Մհեր ՄկրտչյանԴադար տիրեց... Մենք մոտեցել էինք մանկապարտեզին ու սպասում էինք: Փոքրիկներից մեկի հարվածով գնդակը գլորվեց դեպի մեզ, եւ նա` հանրապետության ժողովրդական արտիստը, ՍՍՀՄ պետա­կան մրցանակի դափնեկիրը, բազմաթիվ կինոփառատոների մրցանակակիրը, այն­քան ուժեղ հարվածեց գնդակին, որ քիչ Էր մնում ջարդեր (կամ գուցե ջարդե՞ց) ինչ- որ մեկի պատուհանի ապակին: Եվ տղա­յին գիրկն առնելով` փոքրիկների հիացած հայացքների ուղեկցությամբ շարունակեց քայլել ծառուղիով:
Տարեց հայրն ու փոքրիկ մարդը` այն միակ հանդիսատեսը, ում առաջ հայրը խա­ղացել է աշխարհի բոլոր դերերը' Կարաբաս-Բարաբասից մինչեւ չքնաղ Մոխրոտիկ: Այն Մոխրոտիկը, որը թախծոտ աչքերով նայում է իր չար քույրերին: Արտիստի աչքերն էլ զարմանալիորեն թախծոտ են. գուցե նա էլ ինչ-որ տեղ կորցրել է իր բյուրեղապակյա կոշիկը...
- Մանուկ հասակում ես մի երազանք ունեի, հաճախ նույնիսկ երազումս էի տես­նամ: Ես պատրաստ էի Ալի Բաբայի բոլոր գանձերը տալ փայլուն, պսպղան հեծանիվ ունենալու համար: Ես ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ ու երազում: Ախր առանց հեծանիվ ի՜նչ մանկություն...
Եվ վերջապես մի կերպ, երբ արդեն հոգիս դուրս էր եկել ինձ լավ պահելուց, տնեցիները խոստացան, որ հեծանիվ կառնեն: Վրա հասավ հանդիսավոր օրը: Մեր ամբողջ ընտանիքը մորս Սանամի գլխավորությամբ, շարժվեց դեպի խանութ: Մայրս հագել էր իր միակ տոնական զգեստը եւ գլխավորում էր երթը: Նրա հետեւից քայլում էի ես ձեռքիս ինձ վստահված դրամապանակը:
Ֆրունզիկ և  Ալբերտ ՄկրտչյաններըԲայց մանր ու թեթև անելուց հետո ես դրամապանակից հանեցի փողը եւ ամուր սեղմեցի ափիս մեջ: Այդպես երազանքս ասես ավելի մոտ էր ինձ ար­դեն ձեռքիս մեջ, ու ջերմացնում Էր հոգիս: Իմ հետեւից քայլում Էին քույրերս եւ բակի բոլոր երեխաները՝ փոքր եղբորս հպարտ-հպարտ քայլող Աբոյի գլխավորությամբ, որը ժամանակ առ ժամանակ մոտենում Էր ինձ ու նայե­լով աչքերիս մեջ խնդրում. «Կտա՞ս քշեմ»: Ես խորիմաստ լռում Էի, քանի որ չէի ուզում կաշկանդել ինձ ավելորդ խոստումներով: Ու հանկարծ ինչ-որ տեղ, շատ մոտիկ, հնչեց. «Խոսում է Մոսկվան, խոսում է Մոսկվան...»:
... Ես երկար կանգնած էի ցուցափեղկի մոտ, ուր փայլփլում էր իմ երազանքը «Սեզամ, բացվիր...», իսկ դռան վրա կախված էր մեծ, միայնակ կողպեքը ու ինչ-որ մեկի արագ ձեռքով գրված էր «Փակ է պատերազ­մի պատճառով»: Չորս ու կես տարի իմ մանկության երազանքը մնաց փակ դռան հե­տեւում:
Հետո բազմաթիվ տարիներ անց, տարբեր գործուղումներից վերադառնալով, ես որդուս համար բերում էի կարմիր, կանաչ, երկնագույն հեծանիվներ: Ու տդաս, 1-2 րոպե քշելով, գնում էր «կռիվ-կռիվ» խաղալու: Մի կողմ ընկած մնում էինք ես ու հեծանիվները: Ու մի անգամ էլ ես բարձրացրի հեծանիվը, նստեցի ու քշեցի հենց սենյակում: Վրեժ լուծեցի իմ մանկության համար ու հասկացա մի պարզ բան. մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին. եւ օրորոցայինը, ե ւ առաջին հեծանիվը...
Ես հիշեցի բեյրութցի փոքրիկ մանչուկի հնչեղ ձայնը, որ նապաստակի մասին բանաստեղծության փոխարեն հանկարծ խրոխտ ձայնով արտասանեց. «Հայ եմ ես, հայ եմ ես, քաջ Վարդանի թոռն եմ ես...»: Կող­քին կանգնած էր նրա պապը, եւ ես հստակ պատկերացրի, որ նրա մանկությունն անցել է առանց հեծանիվի, ճամփաների վրա, որոնցով անցնում էին վշտով բեռնված սայլերը...
Վերջերս իմ ծանոթներից մեկը երկու օր շարունակ աղջկան առավոտյան տալիս էր հաց, կարագ ու մեղր: Աղջնակը վրդովվեց. «Ի՞նչ ես ամեն առավոտ մեղր ու կարագ տա­լիս, հո պատերա՞զմ չի...»: Ճի՞շտ որ ծիծաղելի է ու միաժամանակ տխուր: ժամանակին մեզ համար հաց ու կա­րագը, միայն կարագը, նշանակում էր պա­տերազմի վերջը:
Ես հուսով եմ, ուզում եմ հավատալ, որ եր­բեւէ կինոյում կմարմնավորեմ մի կերպար, ում մանկությունն անցել է առանց հեծանիվի...
Սուրճը վաղուց էր սառել: Հարեւան սեղանների շուրջ աշխուժություն էր տիրում: Մեծ դերասանի ներկայությունն ինքնին տոնական մթնոլորտ էր ստեղծել: Բոլորը ժպտում էին, ժպտում էր նաեւ նա: Դա ժողովրդականություն չէ, դա պարզապես սեր է: Սերն ու երախտագիտութունը նրանց, ովքեր ծափահարում են նրան, հիանում նրանով: Նա մի ուրիշ տեսակ հարազատ է, յուրային, նա մերն է:
Ո՞րն է նրա արտասովոր հմայքի, հսկայական հաջողության գաղտնիքը, հաջողություն, որ նրա մշտական ուղեկիցն է` անկախ թե որ ծանրում է հանդես գալիս Արտիստը: Նա կարող է սխալվել եւ սխալվում է, ինչպես նրա Հայրիկը համանուն ֆիլմում: Նա համոզված է, որ աշխարհն ի դեմս Մհեր Մկրտչյանի մի նոր Պելե է կորցրել: Դա իր լեգենդն է, ու ինքը հավատարիմ է այդ լեգենդին, ինչպես նրա մարմնավորած Գասպարը «Եռանկյունի» ֆիլմում: Ինչպե՞ս է լինում, որ նրա հերոսների աշխարհը ներքաշվելով մենք դառնում ենք ավելի բարի, ավելի միամիտ ու փոքր-ինչ իմաստուն:
Նրան սխալվելու համար հաճախ դատապարտում են հատկապես այն մարդիկ, ով­քեր ո՛չ հումորի զգացում ունեն, ոչ համարձակություն սխալներ գործելու: Նա շրջանցում է այն մարդկանց, ում խղճին ոչինչ չկա ծանրացած: Նման մարդիկ ասես թանգարան լինեն, որ արժանի է հիացմունքի, բայց որտեղ ապրելը չափազանց դժվար է: Արտասովոր, փոքր-ինչ գրոտեսկային արտաքինով հանդերձ, որ նրան մոտեցնում-հարազատեցնում էր Ֆերնանդելին, Տոտոյին, դե Ֆյունեսին, նրա էության մեջ առկա էր նաեւ անորսալի ինչ-որ բան, որն աղերսվում էր Չապլինի նրբազգաց ամոթխածության հետ: Հենց այդ ամոթխածությունն էլ թույլ չի տալիս, որ նա վիրավորի-նեղացնի երբեմն չափից դուրս կպչուն երկրպագուներին:
 
(շարունակելի}
ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ
06.01.2003 «ԵԹԵՐ» N3
 

ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ 23.01.2003 «ԵԹԵՐ» N4

- Գիտեք, ինձ թվում Է, թե բարեւելու շնորհքը արտիստի մասնագիտության մասն է: Դուք երեւի թե զարմանաք, եթե ձեզ անծանոթ մարդ բարեւի: Կսկսեք մտատանջվել, պիտի փորձեք հիշել, թե որտեղ եք նրան հանդիպել: Իսկ մենք միշտ պատրաստ ենք մարդկանցից բարեւ առնելու, նրանց բարեւ տալու, ժպտալու, ձեռք սեղմելու, որովհետեւ մեզ համար, ըստ Էության, չկան անծանոթներ: Բոլորն էլ մեր պոտենցիալ հանդիսատեսն են, մեր բարեկամները, ընկերները, որոնց ակամա օգնել ես, քաջալերել կամ պարզապէս ծիծաղեցրել քո ելույթներով, քո ֆիլմերով:
Բայց, իհարկե, չեմ թաքցնի, որ երբեմն անհարկի, ավելորդ հետաքրքրասիրությունը, թեթեւամիտ վերաբերմունքը վիրավորում, խոցում է: Հաճախ չզգալով, թե ինչ տրամադրություն ունես` նեղանում են, որ հրաժարվում ես իրենց հետ սեղան նստելուց, մի կտոր հաց ուտելուց:
Ինչ խոսք, հաճելի է, երբ քեզ ճանաչում են, երբ դու մարդկանց դուր ես գալիս: Ֆրանսիացիներն ասում են «Մարդու մասին լռել-չխոսելը նրա մասին խոսելուց վատ է»: Ես չէի ուզենա, որ ինձ լռության մատնեին, բայց եւ ծանր բան է, որ քեզ ողջ-առողջ մարդուդ, բոլորովին չեն տարբերում քո ստեղծած կերպարներից: Մեղքս ինչ թաքցնեմ, երբ ինծուինձ որոշեցի, որ իմ բոլոր դժբախտությունների պատճառը Ֆրունզիկ անունն է, որոշեցի անունս փոխել: «Դե եթե կա ԲԲ` Բրիջիտ Բարդո, ԿԿ` Կլաուդիա Կարդինալէ, ես էլ կլինեմ ՄՄ` Մհեր Մկրտչյան, ՄՄ լավ էլ հնչում է»,- մտածում էի ես, մինչեւ աղջիկս Նունեն, հիշեցրեց, որ ՄՄ արդեն եղել է Մերիլին Մոնրոն կամ հենց Մարչելլո Մաստրոյաննին: Ճիշտն ասած, նրա հիշեցումը իսկի տեղին չէր, բայց ես համառեցի ու որոշեցի, որ պիտի լինեմ Մհեր Մկրտչյան: Վերջերս ձեր հեղինակած «Մհեր
Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին» հեռուստահաղորդման մեջ ես ժպիտով, մի քիչ հեգնախառը հուշեր պատմեցի Ֆրունզիկ անունով տղայի մասին, որը դպրոցում ամենաշատը վախենում էր դասամիջոցներից, որովհետեւ դասամիջոցներին իր մեջքին նստեցնում ու դեսուդեն էր տանում դասարանի ուռած-փքված գերազանցիկին, որից
արտագրում էր թվաբանությունը: Փոքր ժամանակ ես շատ վախկոտ էի, վախենում է մթությունից: Հիշում եմ, տղաները փորձելով ինձ կպչել հարցնում էին. «Դու ո՞վ ես, կարմի՞ր, թե՞ սպիտակ»: Ես պատասխանում էի. «Սեւ»: Իմ պատասխանը հիացնում էր եւ կարմիրներին, եւ սպիտակներին, ու նրանք, մի պահ մոռանալով իրենց տարբերությունը, միանում էին ու ծեծում ինձ այնպես, որ կապտուկներ էին առաջանում: Ես մինչեւ օրս զարմացած եմ, թե ի՜նչ խիզախ տղա էր Ֆրունզիկ Մկրտչյանը, որը թողնելով իր հայրենի Լենինականը, ձգտեց դեպի Երեւան ու որոշեց անցնել Ռուբիկոնը:
Երկար, կարմիր սեղան, որի վրա, չգիտես ինչու, ջրաման կա` ջրով լի. մի՞թե Երեւանում այսքան շատ են խմում: Քննական հւսնձնաժողովի անդամների դեմքեր, որ ծանոթ են ազդագրերից, հյուրախաղերից: Այնտեղ` սեղանի մյուս կողմում, նստած Են նրանք, ովքեր արժանանում են ծափողջույնների, հիացմունքի, ում մասին խոսում են, վիճում, ում խոնարհվում են, երկրպագում:
- Ուրեմն, ուզում ես դերասա՞ն դառնալ:
- Այո,- մի կերպ պատասխանում է իմ Ֆրունզիկը:
Սեղանի մոտ նստած գեղեցկադեմ ճանաչված դերասանուհին կարմրատակում է այնպես, ասես անվայել խոսք է լսել, եւ խոնարհվելով` ինչ-որ բան է փսփսում հարեւանի ականջին:
- Եվ ի՞նչ ես պատրաստվում խաղալ:
- Խլեստակով... «Ես Պուշկինի հետ «դու»-ով եմ խոսում»,- սկսում է իմ վախվորած. երկչոտ Ֆրունզիկն ու չափից դուրս վախենալուց սկսում է ոգեւորված խաբել: Նա դռան հետեւից հստակ լսում էր մինիստրների խոսակցությունը, նրանց, ովքեր եկել էին իրենց ուշադրությանն արժանացնելու իրեն: Դա մի զարմանալի, միամիտ Խլեստակով էր, ստերի բազմերանգ, վաղ, անսանձ մի պոետ: Հիմա հազիվ թե ես էդպես խաղամ...
Արդեն երկար տարիներ աշխատում էի թատրոնում, երբ համարձակվեցի բավարարել իմ հետաքրքրությունը: Մոտեցա այն դերասանուհուն եւ հարցրեցի, թե ի՞նչ ասաց քննության ժամանակ իր հարեւանին:
- Չնեղանաս, Ֆրունզիկ ջան, ես ասացի տեսնես էս տղեն իրեն հայելու մեջ տեսե՞լ է:
Գուցե նա ճիշտ էր: Եթե ուշադիր նայած լինեի, ո՜վ գիտի, թե ինչ խորհուրդ կտար հայելին: Բայց կյանքում այդպիսի հայելի այնուամենայնիվ ձեռքս ընկավ: Նա երբեք չէր կեղծում, երբեմն ոգեւորում էր, երբեմն օգնում էր ճանաչել, գնահատել ինքս ինձ: Հաճախ էի վիճում այդ հայելու հետ, չէի համաձայնում: Նեղանում էի, հեռանամ, կրկին վերադառնամ նրա մոտ: Ես յուրովի սիրում էի նրան, քանի որ մոր պես նա երբեմն ստում էր, որ ոգեւորեր իր զավակին:
Արվեստի կախարդական հայելու անունը Վարդան Աճեմյան էր: Քանի դեռ նա` թատրոնում էր, հեշտ էր դերասան լինելը: Եթե ինչ-որ բան մենք չէինք անում, ավարտին էր հասցնում նա` իմ ուսուցիչը, իմ ռեժիսորը, Վարդան Աճեմյանը:
 
(շարունակելի}
ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ
23.01.2003 «ԵԹԵՐ» N4

ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ 30.01.2003 «ԵԹԵՐ» N5

(սկիզբը' թիվ 2-4֊ում)

Ֆրունզիկ ՄկրտչյանՀնչեցին ծափերը, ու բազմաթիվ ծաղկեփնջերը պատնեշ դարձան մեր ու Արտիստի միջեւ: «Միմինոյի» պրեմիերան է նրա հայրենի քաղաքում: Նա փոքր-ինչ անտրամադիր է: Մեքենայի անվադողերը ծակել են: Ծակել են տղաները' Ֆրունզիկի հանդեպ տածած սիրուց, որ նա չկարողանա մեկնել հայրենի քաղաքից:
Ո՜վ գիտի, գուցե հենց այս ծակ անվադո-ղե՞րն են սիրո ամենամեծ խոստովանութունը: Ի՜նչ լավ է մարդ զգում իրեն տղեկների չարաճճի աչքերի լույսով պարուրված: Դահլիճի խորքից լսվում է առվակի պես զու­լալ ու պարզ երգը՝ «Չիտո, չիտո, չիտո Մարգարիտո...»: Հետո ամբողջ դահլիճն է սկսում երգել, մի երեխա քարշ տալով բեմ է բերում մի հսկայական կանաչ կոկորդիլոս, ինչ խոսք՝ խաղալիք:
«Միմինոյի» ցուցադրությունից հետո Ար­տիստը մեծ երկրի տարբեր անկյուններից բազմաթիվ խաղալիք կոկորդիլոսներ է ստացել: Ծանրոցներից մեկն ուղարկված է Պերմից: Վրան խնամքով գրված է. «Զգույշ, կոկորդիլոս է»: Հետո խոշոր տառերով հասցեն «Երեւան, Ֆրունզիկ Մկրտչյանին»: Համարյա թե «Գյուղ, պապիկին»֊ի նման, այն տարբերությամբ, որ հասել է հասցեատիրոջը:
֊ Այս քաղաքում շատ-շատ տարիներ առաջ ես առաջին անգամ բեմ եմ բարձրացել: 15 տարեկան էի: Տեքստիլ կոմբինատի ակումբում ձեռքով գրված հայտարարությունն ազդարարում էր. «Հովհաննես Թումանյան, «Գիքորը»: Բազազ Արտեմի դերում Ֆրունզիկ Մկրտչյան»:
Դահլիճը լեփ-լեցուն էր. օթյակում՝ ինչ-որ մի տեղ, ինչպես վայել է մոլի երկրպագու­ին, նստած էր մայրս Սանամը: Ներկայացու­մը սկսվեց, բոլորը ծափահարում են: Հասավ այն պահը, որ բազազ Արտեմը՝ այսինքն ես, ափերից դուրս եկած ապտակում է Գիքորին: Ես շատ ոգեւորվեցի, ուժս հաշվի չառա ու էնպես խփեցի փոքր եղբորս՝ Աբոյին, որ նա ընկավ, բայց անմիջապես ոտքի կանգնեց ու հարձակվեց վրա: Դա իհարկե դերից դուրս էր: Դահլիճը քրքջում է, իսկ մեր Սանամ մայրիկը, Աստված գիտի, թե ինչպես է հայտնվել բեմին ու մեզ բաժանում է: Վազեվազ բեմ եկավ իրեն կորցրած ադմինիստրատոր Կարո քեռին. «Վա՜յ, պրեմիերան տապալեցիք, պրեմիերան...»:
Բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, նա սխալվել էր: Պրեմիերան պարզապես հետաձգվեց: Այն կայացավ շատ տարիներ անց «Լուսան­կար» ֆիլմում, որտեղ մենք երկու եղբայր, կանգնեցինք խցիկի տարբեր կողմում: Նա ռեժիսոր, ես դերասան...
Ֆրունզիկ ՄկրտչյանՀավանաբար, բոլոր մեծ Արտիստների կյանքում վրա է հասնում այն օրը, երբ նա ձեռք է զարկում ռեժիսուրային: Ի՞նչ է դա: Լիակատար ինքնադրսեւորման ձգտում, թե՞ ինքն իրեն, իր անհատականությունը գտնել-հաստատելու անվեր­ջանալի ցանկություն, անհատականություն, որը չի ուզում տեղավորվել ուրիշի, թեկուզ եւ ամենատաղանդավոր դիկտատի գծած սահմաններում...
Հիշում եմ, վաղուց՝ մանկությանս տարիներին, բազում հեքիաթներից ես ընտրել էի երեք ամենակարեւորները. «Հեքիաթ ան­ճոռնի ճուտիկի մասին» զինվիր համեբե-րությամբ եւ կճախրես ճերմակ կարապի պես: «Հեքիաթ ոսկե ձկնիկի մասին» ' ագահություն մի արա, այլապես կմնաս կոտրած տաշտակի առաջ: Եվ վերջապես «Ալվան ծաղիկը»՝  այլանդակի մեջ փնտրիր-գտիր գեղեցիկը: Շատ-շատ տարիներ անց փորձերից մեկի ժամանակ հետեւելով, թե ինչ­պես է Արտիստը տքնում պարզել, թե ինչեր կան Գորկու պատկերած հատակում, ինձ թվաց, թե նա իմ մանկության հեքիաթներից է: Նա բարյացակամորեն համբերատար է, նա նկատում է իր նվաստացած հերոսների անորսալի-անտեսանելի գեղեցկությունը եւ շռայլորեն բաշխում է իր տաղանդը: Ռեժիսուրան նրա համար առաջին հերթին սերն է դերասանի հանդեպ, որին պետք է սատարել, աջակցել, ոգեշնչել... Յուրաքանչյուր փորձը վերածվում էր համախոհների իմպրովիզացված հանդեսի, որտեղ ամեն մեկը խաղում էր իր դերը, իսկ բոլորը միասին՝ կատարում էին հավերժության հիմնը: «Մարդ՝ հպարտ է հնչում» քրիստոմատիական դարձած արտահայտությունն այստեղ հնչում է սովորական, առանց ավելորդ պաթոսի ել ընկալվում է որպես անվիճելի իրողություն, որը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ հատակում ապրողներին, որոնց հո­գում արթնացել է կորսված արժեքների կարոտախտը: 
Որտեղի՞ց է եկել եւ ո՞ւր է գնում մարդը: Քարանձավից դեպի բարոյականություն, թե՞ հակառակը: Արտիստը պատահ­մամբ չի ընտրել հենց այդ պիեսը՝ փորձելով վերլուծել այն մյուս աշխարհը, որի հատակում մնացել են հավերժական անիմանալի ար­ժեքները: Գորկիական հատակի խավարում եռում են կրքերը, հնչում են ինտելեկտուալ մենամարտերի արձագանքը եւ իր կեղծիքի մեջ ահավոր ճշմարտությունը: Սա սոսկ բարոյաէթիկական հայացք չէ, այլ ռեժիսորի փիլիսոփայական կատեգորիան գեղարվեստական մարմնավորում առած: Ու երբ ներկայացման ավարտին այդ երբեմնի կյանքից ոտնահարված մարդիկ, դուրս են գալիս արեւին ի տես եւ հետզհետե պարզում-բացում են ձեռք֊թեւերը, դահլիճը թնդում է ծափահարություններից: Դեռ չի եկել հոգեհանգստյան աղոթքի պահը, եղե­րական ռեքվիեմի ժամանակը: ժամն է ահազանգ հնչեցնելու, կոչնակ խփելու: Ու հնչում են հույսի գանգերը: Իսկ դատարկ դահլիճում ռեժիսորական վահանակի մոտ նստած է Արտիստը: Երես առ երես իր ապագա ներկայացման հետ, որում ինքը փայլուն կարող էր խաղալ բոլոր դերերը: Ասում են, արվեստը զոհեր է պահանջում: Ես խո­րապես համոզված եմ՝ ինքնազոհաբերում...
(շարունակելի}

ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ
30.01.2003 «ԵԹԵՐ» N5

ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ 10.02.2003 «ԵԹԵՐ» N6

(սկիզբը' թիվ 2-5-ում)
frunzik- Հայտնի բան է, արտիստն ըստ էության միայնակ է: Գոնե ժամանակ առ ժամանակ ձեզ պաշտպանված, ապահով զգո՞ւմ եք:
- Լիովին պաշտպանված քեզ զգում ես մի­այն երբ մորդ կողքին ես: Հիշում եմ, ամեն անգամ, քնելուց առաջ նրան ասում էի՞ «Մամ, առավոտյան անպայման ժամը 9-ին կարթնացնես, որովհետեւ 8-ին պետք է լինեմ ստուդիայում»: Նա կամացուկ ծիծաղում էր: Լույսը բացվում էր: ժամը 8-ն է, ոչ ոք ինձ չի արթնացնում: Մոտակայքում լսվում է Սանամի երգի ձայնը: Ես ինձ այնքան լավ էի զգում տաքուկ, հանգիստ: Կախարդական երազ­ներ էի տեսնում: Բայց երազներն այնքանով են վտանգավոր, որ դրանց հաջորդում է դա­ժան իրականությունը: ժամացույցի սլաքները ցույց են տալիս 11-ք: «Սանամ, ինչո՞ւ չարթնացրիր»: «Ֆրունզ ջան, չէի՞ր լսում, ախր ժամը 7-ից քեզ եմ արթնացնում»: Աանամն ինձ երգով էր արթնացնում...
Բայց արդեն քանի՜ տարի է, ես արթնա­նում եմ զարթուցիչի ահավոր ճչոցից ու ամեն անգամ մտածում եմ ինչո՞ւ կտրվեց Սանամիս երգը: Բայց ինչո՞ւ եմ սա ասում: Չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրի տանը կա, պետք է լինի իր Սանամը: Թող որ նրան կո­չեն Անահիտ Գրիգորեւնա կամ Շուշանիկ Անդրանիկովնա, թող որ նա անգիր իմանա Թումանյան, գիտենա Հովնաթանյանի ներ­կապնակի բոլոր գույները, թող որ մեկը լի­նի վաստակավոր, մյուսը մեդալներ ու պար­գեւներ ունենա, իսկ մյուսը չունենա ոչինչ, միեւնույն է, նրանց բոլորին տրված է երկ­րի վրա բարձրագույն կոչումը՝ մայր: Ու քա­նի դեռ նա կա, դու միշտ երեխա ես: Տխրություն իջավ: Ամեն մեկս տարվեց իր մտքերով: Մենք նստած էինք երբեմնի ու­րախ, աղմկոտ բնակարանում: Հիմա այս­տեղ վիշտն ու տխրությունն են բուն դրել: Սողոսկել են թաքուն: Արտիստը լուռ տա­ռապում է խուսափելով հրապարակային կարեկցանքից:
Հաճախ վերադառնալով ներկայացումից, շռայլորեն պարգեւատրված հանդիսատեսի, երկրպագուների հիացմունքով, բարձր ծա­փերով՝ նա անաղմուկ, զգուշորեն ոտք է դնում իր սենյակի անհանգիստ լռության մեջ: Սենյակի մեջտեղում թեթեւ ճոճաթոռն է: Չգիտես որտեղից հայտնված իր անբռնազբոս սեթեւ­եթանքով նա ընդգծում է կահավորանքի հա­մեստությունը: Այս շենքում Արտիստն ապրում է իր ընկերների հարեւանությամբ, որոնց տներում գորգեր կան, հայելիներ, բյուրեղապակի... Իսկ նրա ունեցածը շիկահեր մի վագր է վանդակում, որ ժպտադեմ նայում է կապույտ-կապույտ երկնքին: Կոճգամներով ամ­րացված պատին նա ամենեւին չի տխրում: Նրան դուր են գալիս թռչող օդանավերը, ու­րախ աչքով անող արեւը եւ թավ բեղերով ու ֆեսը գլխին մարդուկը: Ի՞նչ պակաս Պաղտասար աղբար է:
Այս բոլորը նրա տղայի մանկական տպա­վորություններն են, որ ժպտում են պատե­րից: Դրանք օգնում են Արտիստին ոչ միայն ապրել, այլև դիմանալ առօրյա դժվարութ­յուններին, ուր տոնին փոխարինելու է գալիս տառա­պանքը ստիպելով կիսաբերան ժպտալ...
frunzik mkrtchan - Գիտեք, ես հաճախ եմ մտածում ստեղծագործելու, արարման մասին: Ինչպե՞ս է լի­նում, որ հարյուրամյակները փոխարինում են հարյուրամյակներին, մի դարը մյուսին, իսկ մարդն էլի ձեռքն է առնում վրձինն ու նկարում: Ո՞նց է լինում, որ իմ հայր Մուշեղը, որը ոչ մի անգամ թանգարանում չէր եղել, չէր տեսել մեծ վարպետների գործերի վե­րատպություններն անգամ, երազում էր, որ ես նկարիչ դառնամ: Երազում էր համառո­րեն եւ տեւական: Հիմա ես ավելի մեծ եմ իմ հորից, եւ գիտեք, հուսով եմ, ուզում եմ հուսալ, որ օրերից մի օր կմարմնավորեմ հորս իմ Մուշեղին, հասարակ աշխատավոր մար­դուն, որն օժտված էր գեղեցիկը զգալու շնորհքով: Կփորձեմ հասկանալ-ըմբռնել նրա տարօրինակ ցանկությունը, բացահայտել նրա մարդկային էության ֆենոմենը: Ո՞վ գիտե, գուցե այս երազանքս իրականանա՞...
- Իսկ Մուշեղի որդի Մհերի կարծիքով ո՞րն է կյանքի իմաստը:
- Հիշո՞ւմ եք Օմար Խայամն էր ասում.
 
«Շուրջ բոլորս գերեզմաններ, շիրմաքա­րեր բազում-բազում
Անցնում եմ ես նրանց կողքով, մեռյալնե­րի հետ զրուցում:
Մեկ-երկուսին հարց եմ տալիս ինչո՞ւ թո­ղին ու հեռացան,
Մյուսներին հարցնում եմ ինչի՞ համար աշխարհ եկան»:
 
- Բանաստեղծություն սիրո՞ւմ եք:
- Բանաստեղծներին եմ սիրում: Մի պոե­տի էի ճանաչում, որն այդպես էլ ոչ մի բա­նաստեղծություն չգրեց: Անգրագետ մարդ էր, մեր փողոցում էր ապրում: Փողոցով հետ ու առաջ էին քայլում սիրահար զույգերը «սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում»: Իսկ Պոետը նայում էր նրանց հետեւից ու ժպտում էր: Կարկատած շապիկով, խառնի­խուռն մազերով ինչպես վայել է մեծ պո­ետներին: Նա ծաղիկների պոետն էր Կարաբալա հնչեղ անունով: Իր մեծ զամբյուղը ձեռքին, մեջը անմոռուկներ, նա մոտենում էր, ուշի ուշով նայում սիրահարների աչքե­րին, ասես ինչ-որ բանում համոզվում ու ծաղիկները պարզում նրանց: Երբեմն փող չէին ունենում, որ վճարեին, բայց ծաղկա­վաճառ պոետը փող չէր ուզում... Նա շռայլ տիրակալի պես պարգեւատրում էր Սերը: Ծաղիկները վաղուց են թոշնել, բայց նրանց բույրը ապրու՜մ է մեր հիշողության, մեր աղ­ջիկների հիշողության մեջ: Մե՜ծ պոետ էր, գունեղ, զարմանալիորեն արտիստիկ: Ասեմ, որ ինձ միշտ ապշեցրել է այն մարդ­կանց արտիստիզմը, ովքեր, թվում է, թե շատ հեռու են արվեստից: Օրինակ, մի մեքենագ­րուհու եմ ճանաչում, որն իր մեքենայի առաջ էլ ծերացավ: Հենց ձեռքերը շարժեր, աշխարհի լավագույն դաշնակահարները նրա վարպետությանը կնախանձեին:
Մի մսավաճառի էլ եմ ճանաչում, որ ԴԱրտյանին վայել խիզախությամբ ու անվրե­պությամբ միս է կտրատում: Չգիտեմ, բա­նաստեղծություններ սիրում է, թե ոչ, բայց դա կարեւոր չէ, պոեզիան նրա հոգում է: Գի­տեք, հաճախ դասականներին կարդալիս, մտովի պատկերացնում եմ, թե այսպիսի գիրք գրող մարդը ինչ դեմք կարող էր ունե­նալ: Բացում եմ տիտղոսաթերթը եւ ուրա­խանում եմ, եթե սխալված չեմ լինում հա­մեմատությանս մեջ:
(շարունակելի)
ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈԴՈՍՅԱՆ
17.02.2003 «ԵԹԵՐ» N7

ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ 17.02.2003 «ԵԹԵՐ» N7

 (սկիզբը' թիվ 2-6-ում)

Նա իր ասածը երբեք վերջնական չի համարում ու համառորեն չի պնդում:
Ինչի մասին էլ որ խոսք գնա: Նա հարգում է իր կարծիքը, բայց երբեք ուրիշին չի պարտադրում: Երբեմն կարճ մի ակ­նարկով կարող է բացահայտել իր տե­սածի, շուրջը կատարվածի էությունը:
Երբ կողքիդ է, անգամ եթե լուռ է, արդեն իսկ հետաքրքիր է: Նրա լռության արգասիքն իր հերոսներն են, նրա դիտարկումների արգասիքը իր մարմնավորած բնավորությունները: Նա չի ընդ­միջում խոսակցին, ընդունակ է լռելու:
Համաձայնեք, մեր օրերում դա բացա­ռիկ ընդունակություն է:
Ինչքան էլ որ դժվար լինի նա երբեք չի տրտնջում: Դժվարին պահերին նա պարզապես ժպտում է` ասես ներում հայցող ու «ամեն ինչ լավ կլինի» ասող ժպիտով: Նա չի սիրում ուրիշներին ծան­րաբեռնել իր հոգսերով եւ ոչ ոչքից երջանկություն պարտք չի առնում: Նրա ներկայությամբ անհնար է կեղծ կեցվածք ընդունել, փայլել գիտելիքներով:
Նրա ներկայությամբ անկեղծանում ես, դառնում պարզ ու շիտակ, այն ինչ կաս:
Նա չի սիրում բարձրակոչ խոսքեր, ճա­կատային հարցեր, ինքն էլ խուսափում է նման պատասխաններից: Երբ մի ան­գամ նրան փորձել են անակնկալի բերել ու հարցրել են, թե ում է շատ սիրում Սմոկտունովսկո՞ւն, թե՞ Բիկովին, նա գրեթե չեխովյան պատասխան է տվել «Ես մարմելադ եմ սիրում»: Մի դիպուկ արտահայտությամբ, ակնարկով ստեղծված իրավիճակից դուրս գալու շնորհքը բնորոշ է նրան:
- Սիրելի Մհեր, եղե՞լ են դեպքեր, երբ հումորն օգնել է ձեզ դուրս գալ դժվարին կացությունից:
- Ես կասեի ոչ թե դժվարին, այլ անելանե­լիի: Մոսկվայում էի. շտապում է հանդիսա­տեսի հետ հանդիպման եւ սլանում Էի' խտխտելով փողոցային երթեւեկության բոլոր կանոնները: Մեկ Էլ սուլիչի ձայն: Փողո­ցային երթեւեկության, այսպես կոչված ԳԱԻ-ի տեսուչն Էր: Ով որ գիտե, թե ինչ է ԳԱԻ-ի տեսուչը, այն էլ Մոսկվայում, բացատրությունների կարիք չունի: Չափը կորցրած վարորդից ես անմիջապես վերածվեցի խելոք, սուս ու փուս աղայի: Ձայնս դարձավ չա­փազանց սիրալիր: «Ձեր վարորդական իրավունքը»,- պահանջհց տեսուչը չնկատելու տալով իմ մեղանչող հայացքը: Սիրտս մի պահ թուլացավ, ձեռքս տարա ծոցագրպանս ու նրան մեկնեցի լուսանկարս (դրանք տարիներ շարունակ մնում են թերթերի կրպակների ցուցափեղկերում եւ արժեն 5 կոպեկ, բայց հո՞ ժամանակին 10 կո­պեկ արժեին): Ես երբեմն ինքս ինձ խղճալով առնում եմ այդ լուսանկարները, որով­հետեւ սիրտս ճմլվում է, երբ նայում եմ իմ ժպտացող դեմքով, չգիտես ինչու' կարմիր վերնաշապիկ հագած, փոշեթաթախ լուսան­կարին, որ գնորդի էր սպասում: Ի՜նչ երկարացնեմ: Նկարս պարզեցի: Տե­սուչը վերցրեց մի պահ, լուրջ-լուրջ նայեց ինձ ու ասաց. «Չեղա՜վ, չեղա՜վ, բա ինքնա­գի՞րն ուր է»: Երկուսս էլ ծիծաղեցինք, ամեն ինչ հարթվեց: Հասա հանդիպմանը եւ հասցրեցի կատարվածի մասին պատմել կողքս նստած Արմեն Ջիգարխանյանին: Պարզվեց, որ մի քանի օր առաջ նրան էլ է տեսուչը կանգնեցրել` տուգանելու մտադրությամբ: Ռեժիսորի ասիստենտը որոշել է ճարպկություն ցուցաբերել' «Ախր սա Ջիգարխանյանն է, որ երեկ, նախորդ երեկո ելույթ էր ունենում հեռուստատեսությամբ»: «Հետո՞ ինչ,- անվրդով ասել էր տեսուչը,- ես երեկ Ուլյանովին եմ տուգանել, նախորդ օրը Եֆիմովին, այսօր էլ` Ջիգարխանյանին»: Եվ տուգանել էր: Այնպես որ, հումորի հար­ցում նայած ում բախտն ինչպես կբերի...

(շարունակելի)
ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈԴՈՍՅԱՆ
17.02.2003 «ԵԹԵՐ» N7

ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ 24.02.2003 «ԵԹԵՐ» N8

(սկիզբը' թիվ 2-7-ում)
... Սեղանի շուրջ աշխուժություն էր տիրում: Դերասանները սիրում են նկարահանումների ընթացքում շախմատի առաջնություններ կազմակերպել: Բոլորը հուշում են: Ապշելու բան է. ինչպես է ան¬ճարակ, խորհրդի կարոտ մարդը կարողանում հեշտ ու թեթեւ ուրիշին հուշել, թե ինչ անի: Եվ հանկարծ ամենաթեժ պահին Մհեր Մկրտչյանը տանուլ տվեց խաղը: Զիջեց, որովհետեւ սիրում է պարտվել թույլերից: Բայց դա արեց այնքա՜ն նրբանկատորեն` առանց ավելորդ ցուցադրանքի: Նա կարողանամ է ամեն իրավիճակ վերածել տոնի: Նա ամուր կառչում Է իր հիշողություններից, այն հուշերից, որոնք Արտիստից անբաժան են նույնիսկ ամենահայտնի ճանաչված կինոթատրոններում: Մի անգամ, Բեյրութում անցած փայլուն հյուրախաղերից վերա¬դառնալով, նա խոստովանեց, որ ուր Էլ լինի, տունը միշտ ձգում է, կանչում, որովհետեւ ամեն մարդու հոգում, մտքում մշտարթուն է, կա իր մանկության փողոցը, իր խաչմերուկը:
- Թերթելով անցյափ էջերը ես ի վերջո մտա եւ մեր բակը: Բարձրացա ծանոթ աստիճաններով, թակեցի դուռը: Ընդհանուր հարմարություններով բնակարանում, ուր նախկինում ապրում էր 3 ընտւսնիք. հիմա ապրում է մեկը: Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալութիւնս հայտնել նրանց: Այն կես ժամվա ընթացքում, որ անցկացրեցի նրանց հետ, ես ինձ իմ մանկության տան լիիրավ տանտերը զգացի: Նրանք ինձ տարան պատշգամբ, բացեցին խորդանոցի դուռը եւ ցույց տվեցին իմ ձեռքով նկարած խոցված սիրտն ու «Ֆրունզ» մակագրությունը...
Նրանց հուզել էր իմ հուզմունքը. իսկ ես երախտապարտ էի այն նրբանկատության համար, որ ցուցաբերել էին նրանք եւ յուղաներկի թունդ շերտի տակ չէին թոդել իմ հեռավոր օրերի հուշը: Բայց ինձ միայն դա չէր հուզել: Խորդանոցում կողք կողքի շարված համով պահածոների բազմաթիվ ամանների միջից, ինչպես էկրանի վրա, հանկարծ հայտնվեց այն միակ ամանը, մուրաբան. որ ունեինք պատերազմի տարիներին ու պահում էինք ամենակարեւոր հյուրերի համար...
Մենք երկար սպասեցինք այդ հյուրերին եւ մի օր, համբերություններս հատած, դատարկեցինք ամանը չմոռանալով դրսից ներկել պատերն ու նորից բերանը փակել թղթե կափարիչով: Եվ ահա երկար սպասված հյուրը Սանամի որբանոցի ընկերուհին Գայանեն: Սանամն անշտապ մոտեցավ պահարանին: Ես ու Աբոն հուսահատ իրար նայեցինք. «Կանգ առ. ակնթարթ, քանզի ահավոր ես»: Բայց մի պահ անց լսվեց Սանամի ճիչը.
- Մուրաբան ուր է...
Վաղուց չկան ոչ Սանամը. ոչ Գայանեն: Իսկ հիշողության մեջ մեխվել-մնացել է մեր խորդանոցը մուրաբայի մեն-միակ ամանով: Կհավատաք, ես մինչեւ հիմա հիշում եմ այդ մուրաբայի համը:
- Սիրելի Մհեր, դուք հենց նոր վերադարձել եք ինքներդ ձեզ մոտ, եկել եք ձեր մանկության «Ալի Բաբան եւ 40 ավազակները» հեքիաթից, որում մարմնավորել եք գլխավոր հերոսներից մեկին: Չեմ ուզում միօրինակ-կրկնվածհարց տալ, թե ինչպես էիք աշխատում Հնդկաստանում: Ի սկզբանե պայմանավորվել ենք, որ այն հարցերին, թե որտե՞ղ, ի՞նչ ֆիլմեր ում եք նկարահանվում եւ նման հարցերին կպատասխանեք շարքային հարցազրույցներում: Իսկ հիմա գուցե հիշե՞ք որեւէ դեպք, ուշագրավ իրադարձություն, որ կատարվել է ուղեւորության ընթացքում:
- Սովորաբար, ճամփա ընկնելիս ինձ համար շատ կարեւոր են լավ տրամադրությունն ու հարմար կոշիկը: Այլ բան է, որ որպես զբոսաշրջիկ ես մեկնում Իտալիա կամ Ֆրանսիա ու անհագուրդ տպավորություններ կուտակում, այլ բան է, երբ մեկնում ես աշխատելու: Քեզ թվում է, թե դեռ ժամանակ կգտնես երկիրը տեսնե¬լու, սովորույթները ճանաչելու համար: Հիմա, երբ Հնդկաստանում նկարահանումներն ավարտվել են, շատ եմ ափսոսում, որ շատ բան չհասցրեցի տեսնել: Բայց եւ շատ շնորհակալ եմ Հնդկաստանից մի շատ վառ հիշողության համար: Մի օր դուրս եկա հյուրանոցից ու պիտի հասնեի ստուդիա: Կանչեցի ռիկշային, նստեցի սայլակն ու մի քանի մետր անցնելուց հետո նկատեցի, որ ռիկշան հազիվ 14-15 տարեկան է: Իմ այս ծանր քաշով զգացի, որ նիհարում եմ, բառիս բուն իմաստով հուզվում-մաշվում եմ այն մտքից, որ ինձ տանողը երեխա է: Ամբողջ միտքս ու հիշողությունս լարեցի. որ հիշեմ «փայլուն» անգլերենս ու սկսեցի.
«Պրոբլեմ, պրոբլեմ»: Տղաս շրջվեց չհասկանալով ինչ է կատարվում: Ձեռքով-ոտքով փորձեցի լրացնել անգլերենի իմացությունս: Սայլին լծված տխուր աչքերով տղան չէր կւսրողանում հասկանալ, թե ինչից եմ դժգոհ: Չէ° որ նա այնքան զգուշությամբ էր քաշում սայլակը աշխարհի չափ հին Բոմբեյի փողոցներով: Ռուփին նրա ափի մեջ դնելով ես նստեցրի նրան սայլակին, ինքս լծվեցի ու սկսեցի քաշել: Զարմանո՞ւմ եք: Պարզապես ուզում էի քաշել տխուր աչքե¬րով տղայի սայլակը: Ինձնից առաջ անցնելով, վերեւից-ներքեւ էին գնում այլ սայլակ¬ները: Իսկ ես դանդաղ, լրիվ թրջված քշում էի իմ թախծոտ ուղեւորին: Տղան սկզբում վախվորած լռում էր, ասես ինչ-որ բանից ընկճված, ինչ-որ բան չըմբռնելով: Հետո ինքն էլ մտավ խաղի մեջ: Ու սկսեց ինձ քշել աջ ու ձախ: Ես քաշում էի սայլակը ուժասպառ եղած, բայց հավատացեք, լիովին երջանիկ:
Շուտով «Ալի Բաբան եւ 40 ավազակները» ֆիլմը էկրան կբարձրանա: Այնտեղ ես երգում եմ, պարում, թռչկոտում: Հնդկաստանում ավելի քան 700մլն մարդ է ապրում, իսկ ես մտածում եմ այն ուղեւորի մասին: Տեսնես կճանաչի՞ ինձ: Ես գոհ եմ, որ ուրախացրել եմ նրան գեթ մի կարճ ժամանակով վերադարձնելով նրան իր մանկությունը: Շատ կտխրեմ, եթե ես նրան որպես ռիկշա ավելի դուր գամ, քան որպես արտիստ:
 
(շարունակելի)
ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ
24.02.2003 «ԵԹԵՐ» N8

ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ 27.02.2003 «ԵԹԵՐ» N9

(սկիզբը' թիվ 2-7-ում)
 
Ֆրունզիկ Մկրտչյան... Ինչքա՜ն է պատահել, որ միմյանց հրաժեշտ տալով մենք ասել ենք. «Կհանդիպենք Մոնմարտրում». այդպես էինք կնքել փոքրիկ հին սրճարանը, որ գրավել էին նկարիչները: Պետություն պետության մեջ, ուր բախվում էին ճակատագրեր, դեմ հանդիման կանգնում մեր երազանքները, ուր, իբրեւ անապակ գինի, համտեսում էինք մեր ընկերների հաջողությունը լիներ ֆիլմի պրեմիերա, նոր կտավի կամ թե տղա զավակի ծնունդ: Հայերը սիրում են, որ տղամարդ է ծնվում:
... «Այստեղ օտարներ չկան, չկան արվեստի գեներալներ, չկան մենաշնորհներ: Այստեղ իշխում է հույսերի, խիզախումի ու հավատի նախանձելի եղբայրությունը: Գուցե իրարից այսքան տարբեր, միմյանց չնմանվող այս անհատականություննե՞րը վաղը լեգենդ դառնան ու հիշեն հին սրճարանը, որ նայում էր «Մոսկվա» կինոթատրոնին եւ առաջին խնջույքը, որ կազմակերպվել էր «ով ինչքան կարող է, իսկ ով չի կարող բարով գա» սկզբունքով: Ուրախություն ու տոն բոլորի հետ միասին, վիշտ ու տխրություն բոլորի հետ միայնակ:... «Այ այնտեղ նստում էր նկարիչը: Նա չապրեց մինչեւ մեր օրերը: Նա մնաց իր օրերում, իր կտավներում, զանգակի նման զրնգուն Ջաջուռ անունով իր գյուղում:
... Ամեն քաղաք իր այցեքարտն ունի: Մեկինը Կրեմլն է, մյուսինը էյֆելը, երրորդի համար էլ թանկ ու անփոխարինելի է վառ ու անմոռաց հուշ-իրողությունների սրճարանը: Արտիստը սիրում էր արվեստների այդ Մեքքան. Նա այստեղ հաճախ էր բացում իր սիրտը` պատմում իր հաջողությունների ու անհաջողությունների մասին: Սրճարանը, որպես նրա խոստովանահայր, արտասովոր զգայունությամբ ու զգուշությամբ, չէր ընդհատում նրան, կիսում էր նրա ցավը: Արտիստը հազվադեպ է ժպտում, ավելի հաճախ տարվում է մտքերով: Ո՜վ գիտի, գուցե մտածում է իր Սիրանոյի մասին, որին հանդիսատեսը չընդունեց, իսկ քննադատությունն անխնա ջախջախեց: Այն Սիրանոյի, որի հետ հանդիպելու համար նա քայլեց իր ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում նրան նվիրելով բազմաթիվ երեկոներ, նրան, ում սիրում էր, վստահում: Նա չխաղաց իր Սիրանոն, առայժմ չխաղաց.
Ինչո՞ւ նա լույս աշխարհ եկավ:
Ինչո՞ւ դարձավ այս նավի թիապարտը:
Ինչո՞ւ ամբողջ կյանքում սիրեց այդ ցնորքը:
Ինչո՞ւ էր նա բանաստեղծ:
Ինչո՞ւ:
- Ձեր առաջին հանդիպումը թատրոնի հետ:
- Ես ատում էի ցերեկները նույնիսկ ամենապայծառ ու լուսավոր օրերը, քանի որ դրանք ինձ բաժանում էր կախարդական երեկոյից, ուր լսվում էր ասպետական զենք ու զրահի զրնգոցը, ուր իշխում էին երկնագույն թարթիչներով արքայադուստրերը: Ես կրնկակոխ հետեւում էի դերասաններին ու շատ էի տխրում, երբ նրանք ուտելու պահանջ էին ունենում: Ես համոզված էի, որ հրաշագործներն օդով են սնվում: Այդպիսի հրաշագործներից մեկը ժան էլոյանն էր, որն օգնեց ինձ մուտք գործել այդ զարմանահրաշ խորհրդավոր-հմայիչ աշխարհը: Ահա տեքստիլ կոմբինատի դահլիճը 2 շարք բազկաթոռներով խցկված: Այստեղ ամեն ինչից ասես բամբակի հոտ էր գալիս: Դանդաղ մարում է լույսը, եւ կենտրոնում նշմարվում է հրապարակը, լսվում այն ժամանակ ինձ անհայտ-անծանոթ «գոնդոլ» բառը: Վառ, գունեղ թիկնոցներ, շեկ, ոսկեգույն թվացող մորուքներ եւ իր սեւությամբ հրաշագեղ թվացող մավրը նախ աշխարհին սիրով նայող աչքերով, հետո նույն ինքը ալեկոծված, մոլեգին ու ահարկու: Կողքին բյուրեղի պես նուրբ ու գեղանի իր սերը: Այդ երեկո ես մեկընդմիշտ հասկացա, որ ամենաստոր հանցագործությունը վստահությունը կորցնելն է, հուսախաբ անելը: Ես ատում էի Յագոյին: Իսկ Փափազը հրաշք էր գործում: Որպես անտոմս հանդիսատես խցկվելով թատրոն ես առհավետ մնացի այնտեղ:
Լենինականը ծափահարում էր, իսկ ես, փոքրիկ կոմունալ բնակարանի մի անկյուն մտած, կարկատած սավանը վրաս գցած, հեթանոսության շրջանին վայել կրքեր էի հանդես բերում: Իսկ իմ մշտական հանդիսատեսը հարեւանի Գաբուշ անունով կատուն, լուռ ննջում էր: Դա նրա միակ, բայց, համաձայնեք, շատ հսկա թերությունն էր: Իմ առաջին քննադատը Գաբուշ կատուն, ինձ ցնցեց իր անտարբերությամբ:
- Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը:
- Նայած, թե ինչն ենք քննադատություն համարում: Մի անգամ մասնակցում էի ամանորյա մի ծրագրի, բայց ինքս էլ գլուխ
չէի հանել, ինչ էր ստացվել: Հաջորդ առավոտյւսն, ինչպես սովորաբար լինում էր «Մհերիկն ու Թաթուլիկը» սիրված հաղորդումից հետո, սրճարաններում, վարսավիրանոցներում, տրամվայներում քննարկում էին, հիշում, կարծիք փոխանակում, ու ես համոզվեցի, որ լավ պրծանք, ամեն ինչ լավ է անցել: Ձեր մտքով չի էլ անցնում, թե մեզ ինչքան քիչ բան է պետք, որ չընկճվենք, չհուսահատվենք, հավատանք ինքներս մեզ:
«Մհերիկն ու Թաթուլիկը» Թաթուլ Դիլաքյանի մասնակցությամբ հաղորդում էր: Ես քայլում էի փողոցով բոլորի կողմից ճանաչված, նրանց շոյող հայացքների ներքո, թեթեւ սրտով: Ինձ ժպտում էին, ես էի ժպտում: Փողոցներից մեկում ինձ մոտեցավ մի տարեց մարդ պենսնեն քթին: Տեսքից անմիջապես կասեիր, որ տոհմիկ մտավորական է: Ձեռքը պարզեց ինձ. «Ես ձեզ շատ եմ սիրում,- ասաց նա, ու, մեղքս ինչ թաքցնեմ, առանձնապես չզարմացա:
- Ես թատրոնը սիրել եմ դեռ այն ժամանակ, երբ դուք դեռ լույս աշխարհ չէիք եկել,- շարունակեց նա: - Ես հիացել եմ Մոսկվինի խաղով, ծափահարել եմ Խմելյովին, սուրճ եմ խմել Վահրամ Փափազյանի հետ: Նայել եմ ձեր Մերկուցիոն, Պաղտասարը: Դուք ի՞նչ իրավունքով եք վիրավորում այն մարդկանց, ովքեր ձեզ սիրում են: Չե՞ք ամաչում նրանցից, ովքեր գնահատում են ձեզ: Ձեր երեկվա ելույթը խայտառակություն էր»:
Եվ պենսնեն ուղղելով դանդաղ, արժանապատվորեն հեռացավ: Ես մնացի դեմ առ դեմ, մեն-մենակ իմ երեկվա խայտառակության հետ: Երկար ժամանակ հանդես չէի գալիս հեռուստատեսությսսմբ: Վախենում էի: Հիմա շատ հազվադեպ համաձայնում եմ այն էլ սցենարը հանգամանորեն ուսումնասիրելուց հետո: Ու անվերջ սպասում եմ. ո՞ւր է պեսնեն քթին իմ այն հանդիսատեսը, ե՞րբ է ձայն հանելու, արձագանքելու: Հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս ես խաղում եմ միայն նրա համար իմ այն խստապահանջ քննադատի, ում աչքում անպայման ուզում եմ վերականգնել վարկս ու հեղինակությունս:

(շարունակելի}

ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ
27.02.2003 «ԵԹԵՐ» N9

ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ .02.2003 «ԵԹԵՐ» N10

ՄՈՆԻԿԱ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ 13.03.2003 «ԵԹԵՐ» N11