Мурад Джанибекян

                                                     Ֆրունզը տրագիկոմիկ էր՝ աշխարհի ամենաբարդ ժանրի դերասան

Մուրադ ՋանիբեկյանՖրունզը Հրաչյա Ներսիսյանից հետո միակ դերասանն էր, որ փառքն էր ընկել իր հետևից. բոլորր գնում են փառքի հետևից, չէ՞։
Շատ տխուր մարդ էր։ Բոլորր նրան ճանաչում էին մեծ քթով, հումորով։ Չէ՛, ինքն այդ մարդր չէր։ Պարզապես Աստված տվել էր այդ արտաքինը, որ կարողանային իրեն րնտրել որպես կոնկրետ հումորի վարպետ։ Բայց ինքր շատ տխուր մարդ էր։ Մեկ-մեկ հարցնում էր. 
«Այս ինչի՞ վրա են ծիծաղում»։ 
Մանկությունր անցել էր դառը։ Ֆրունզիկը պատմում էր. «Տասը-տասնմեկ տարեկան էի, նս¬տարանի տակ թաքնվել էի, մի զինվոր էլ ծխում էր։ Սպասում էի, որ դեն նետի մնացորդդ, վերցնեմ ծխեմ։ Մեկ էլ ռադիոյով հաղորդեցին. «Началась война»: Զինվորը ծխախոտը դեն նետեց, ես վերցրեցի։ Ուրախ-ուրախ ծխում եմ ու մտածում. «Այս պատերազմը ինչ լավ բան է»։ Հետո իհարկե հասկացա պատերազմի դառնությունը»։


Ֆրունզը զնացել էր Ծաղկաձոր՝ հանգստանալու։ Մեկ էլ դուրս է գալիս պատշգամբ, մուտքի դիմաց երկու կառավարական մեքենա են կանգնում։ Միջից դուրս են գալիս Դեմիրճյանը, Սարգիսովը։ Մհերն էլ անհամբեր սպասում է, թե երրորդն ով է։ Մեկ էլ մեքենայի դուռը բացվում է, ու դուրս է գալիս Բիկովը։ Նա վերևից սկսում է գոռալ.
— « Советский Союз совершилось, товарищ Быков»: Բիկովն էլ «Ֆրունզ» գոռալով բարձրանում է վերև։ Բոլորը խառնվում են իրար՝ ո՞ւր գնաց, Ֆրունզիկը որտե՞ղ է։ Ու մինչև գտնում են, արդեն ինքն ու Ֆրունզիկը խմած նստած էին։


Ղափլանյանի 60-ամյակն էր։ Արդեն երկրորդ տարին է, ինչ 60-ամյակ էին նշում։ Ասացի.
Մուշեղիչ, 60-ամյակը անցած տարի չէ՞ր։
Հա։
Բա հիմա ի՞նչ են անում։
60 ամյակի տարին են նշում,— պատասխանեց։ Շատ սրամիտ էր։


Վերջին շրջանում ծանր էր տանում մենակությունը։ Գիշերվա ժամը տասներկուսին զանգահարում էր.
Ալո։
Լսում եմ, Մուշեղիչ։
Ի՞նչ ես անում։
Պառկած եմ։
Հիմար բաներով ես զբաղված, դերասանը իրավունք չունի պառկելու։ Վեր էի կենում, հասնում Ս. Սարգիս եկեղեցու մոտ ու մինչև առավոտ ես բժժած նստում էի, ինքը խոսում էր։ Մեկի հետ ուզում էր կիսվել։
1992 թվականն էր, խաղում էինք «Հացագործի կինը»։ Ես Հայր Սուրբ էի խաղում։ Թվում է, թե Մարսել Պանյոլ՝ ֆրանսիական գործ, բայց ինքը իր կյանքն էր խաղում։ Կարելի է լինել տրագիկ դերասան, կոմիկ, բայց Ֆրունզը տրագիկոմիկ էր՝ աշխարհի ամենաբարդ ժանրի դերասան։
Լավ դերասան էր, լավ մարդ և լավ րնկեր։

Մուրադ Ջանիբեկյան
Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան

Печать