АРГЕТИНСКАЯ ВНУЧКА ФРУНЗИКА МКРТЧЯНА

Говорим и показываем - "Аргентинская внучка Фрунзика МкртчянаВпервые на телевидении – единственная внучка самого Фрунзика Мкртчяна. Она выросла в Аргентине, очень плохо говорит по-русски и впервые приехала в Россию, где так любят ее деда! Верит ли она в семейное проклятие и какое наследство досталось ей от легендарного актера?

5 ноября 2013 года


ԱՐՄՆՅՈՒԶ ԲԱՑԱՌԻԿ. Ինչու Ալբերտ Մկրտյանը չի մասնակցել Ֆրուզիկի մասին НТВ-ի հաղորդմանը

ИнтервьюНТВ հեռուստաալիքի«Խոսում և ցուցադրում ենք»հաղորդաշարն է: Թեման` Մհեր Մկրտչյանը, հյուրը դերասանի միակ թոռը` Իռենը, որը բնակվում է Արգենտինայում։ Հաղորդումը ցուցադրվեց օրեր առաջ, որից հետո, սոցիալական ու լրատվական կայքերում պայթեց քննարկումների ալիքը: Կիզակետում երկու հարց է` ինչո՞ւ հաղորդմանը չէր մասնակցում Ալբերտ Մկրտչյանը եւ ինչո՞ւ է ռուսական հաղորդման թոփ-թեման դարձել դերասանի անձնական կյանքը:



Հաղորդումը նկարահանելուց առաջ, պարզվում է, ռուս լրագրողները հանդիպել են նախ Ալբերտ Մկրտչյանին Երեւանում: Ռեժիսորի` եղբոր մասին հաղորդմանը չմասնակցելու գլխավոր պատճառն այն է, որ իրեն չեն հրավիրել Ռուսաստան` մասնակցելու դրա նկարահանումներին: Ռեժիսորը պնդում է` պատճառը մեկն էր, ինքը կարող էր շրջել հաղորդման թեման` իրական փաստերով ու հեղինակները զրկվեին սենսացիա ստանալու հնարավորությունից: 
Գյումրիի Վարդան Աճեմյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը, կնոջ հետ միասին, այս հաղորդման մասնակիցներից էին: Շնորհակալությանը ու բարի գալուստի խոսքերին, ասում է Ծատուրյանը, հաղորդման նկարահանման ժամանակ արդեն հաջորդեց լռությունը` խորը եւ ավելի խոսուն: Արդեն նկարահանումների ժամանակ, ըստ դերասանի, ինքն ու կինը հասկացել են, որ հաղորդումը գնում է բոլորովին այլ ուղղությամբ: Եվ այն պայմանավորվածությունը, որ իրենք խոսելու են Ֆրունզիկ Մկրտչյան դերասանի ստեղծագործական կյանքի մասին, խախտվում է: Խեղվում են նաև փաստերը, Մհեր Մկրտչյանի անձնական կյանքը դարձվում է սենսացիայի առիթ:
Հաղորդումը դիտել է նաեւ Թամար Հովհաննիսյանը` Ֆրունզիկ Մկրտչյանի կինը: Սակայն խոսել, քննարկել այն ու հնչեցված սկանդալային հայտարարություններն ու հարցադրումները, Թամար Հովհաննիսյանը չի պատրաստվում: Հաղորդման բովանդակային կողմն ամբողջովին մոնտաժված է` ասում է հաղորդման մասնակիցների մի մասը ու պնդում` հաղորդումը նորմալ է նկարահանվել եւ նախատեսված է եղել բացահայտել Ֆրունզիկ Մկրտչյան հանճարեղ դերասանին, սակայն ...
Ֆրունզիկ Մկրտչյանի մասին այս հաղորդման քննարկումների նոր ալիքներ են զարգանում: Ալբերտ Մկրտչյանը պնդում է` իր անունից նույնիսկ Ֆեյսբուքում սկսել են հայտարարություններ տարածել: Արմնյուզը էքսկլյուզիվ հարցազրույցներ է արել այս թեմայով, ստացել ցնցող պարզաբանումներ: Այս ամենը մենք առաջիկայում պատրաստվում ենք ներկայացնել առանձին մինի-ֆիլմով:

Печать