Մհեր Մկրտչյանն իր հոգում ունեցել է «պլատոնական» սեր

Մհեր Մկրտչյան

ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, սիրված դերասան Մհեր Մկրտչյանը կդառնար 77 տարեկան, եթե անողոք մահը դեկտեմբերյան մի ցուրտ օր՝ 29-ին չխլեր նրա կյանքը…
Մհեր Մկրտչյանը Հայ - կինոյում, Հայոց մայր թատրոնում ,գեղարվեստա - թատերական ինստիտուտում , Գյումրու պետ-թատրոնամ, ոադիո-հեռուստաբեմեր անզուգական դերասան էր, ում ճանաչում ու երկրպագամ էին ողջ ԽՍՀՄ-Ի տարալեզու ազգերը:

Մհեր Մկրտչյանը մի տեղ ողբերգական կերպար Էր ներկայացնում, մի այլ տեղ կոմիկական ու երգիծական: Մհեր Մկրտչյանը կյանքում տխուր մարդ էր անձնական կյանքի խր­թին ու բգկտված էջերով, դերասա­նը ծնվել էր բեմի ու դերասան լինելու համար: Նրա առաջին քայլե­րը ողջունել են թատրոնի մեծերը` Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վարդան Աճեմյանը... Նրա արվեստը գնահատել են այլազգի հայտնի կինոգետներն ու ոեժիսորները: Հիշենք Մհեր Մկրտչյւսնի մարմնավորած դերե­րը` «Բաղդասարը», «Ղազարը գնում Է պատերազմը», «Կովկասի գերուհին», «Միմինոն», «Հին օրերի երգը», «Կտոր մը երկինքը», «Սիրանո դը Բերժրակ», «Հացթուխի կինը», Սևակի «Մարդ էլ կա, մարդ էլ» ֊ը, որոնք անկրկնելի արվեստով էին ներկայանամ շնորհիվ մեծ կատակերգակի;
Համաժողովրդակսւն հարգանք ու համբավ վայելող մեծ դերասանի միակ թոռնուհին` Իոեն Տերտերյանն ապրում է հեռավոր Արգենտինայում: Դեռատի աղջնակը Գյումրու նորաբաց «Մհեր Մկրտչյան» տուն թանգարանը հարստացրեց նաև իր հետ Ամերիկայից բերածով 40 կգ-ոց ցուցանմուշներով. Մհեր Մկրտչյւսնի ձեռագրերն ու անձնական իրերն են, նաև կոստյումներն ու գլխարկները, փողկապները, գրիչները...
Իռենը հանդիպեց ինձ` ասելիք ուներ պապիկի մասին, որն, ան­շուշտ, կհետաքրքրի «Փակագծի» ընթերցողին:
- Երբվանի՞ց եք ապրում Արգենտինայում:
֊ Ինը տարեկանում, 1993-ին, ընտանիքով մեկնեցինք ԱՄՆ: Դրանից մեկ տարի անց պապիկս մահացավ: Նրա մահից հետո մայրիկս չդիմացավ, 1995-ին նա ևս վախճանվեց: Ես ու հայրս մնացինք, ապրում Էինք Բուենոս Այրես քւսղաքում: Ես սովորեցի ԱլԵք Մանուկյան (Մարի Մանուկյան) հաստատությունում: Այն հիմա արդեն ավարտել եմ: Իհարկե, իմ կյանքում շատ դժվարություններ կային...
- Ի՜նչ հիշողություններ ունեք Մհեր Մկրտչյանի մասին:
- Ես որոշ բաներ հիշում եմ ավելի պայծառ գույներով: Պապիկս ինձ շատ էր սիրում, նա տանը ինձ ուսի վրա էր դնում և ասում ձի-ձի, փայտե ձի... Մնացածը շարունակում էի ես իրեն թափահարում էի իբրև ինքը հրեղեն ձի էր... նա ինձ հա­մար միշտ բերում Էր միշտ խաղա­լիքներ, որոնց մեջ փայլփլում Էր ձիու ոսկեգույն թամբը, բերում էր սիրուն տիկնիկներ և ասում ծիծաղելով՛ այս կուկլայից ավելի սիրուն դու ես, դու մեծ կուկլա ես, սրանք փոքրիկ են։ ... Ես շատ հպւսրտ Էի, որ այդ տիկնիկների մեջ ինձ ավելի մեծի տեղ էր դնում պապիկս: Ու Էլի շատ հուշեր ունեմ նրանից. նա ինձ հետ խանութում քաղցրավենիք Էր ընտրում, միասին պաղպա­ղակ առնելուց ես ու պապիկը գույնի հարցում սակարկում էինք որ գույնի փաթեթը ընտրել, որ գույնի գլխարկը... նա ինձ միշտ կարուսել էր նստեցնում և, ինձնից պինդ բռնած, արտասանում Տերյանի հայտնի տողերը «Պտտվիր պտտվիր կարուսել,... ես քո երգը վա­ղուց եմ լսել...»: Շատ տխուր ու թախծալի ձայնով էր արտասանում, հետո լռում, լռում. իր մեջ մեծ խոհ ու մեծ խորք ուներ, ջիգյարով մարդ էր ու բարի... նա աշխարհի ամենա տխուր մարդու աչքերն ուներ, նրա ծիծաղի մեջ խոսուն էր նրա անսահման թախիծը, կատակների մեջ նույնիսկ մնամ էր նրա վիշտը… Նա որքան էր տրա­մադրութուն չունենար էլի իր սրամտությամբ ցանկանամ էր բարձրացնել մայրիկիս տրամադ­րութունը: Մայրս Նունեն ջերմորեն ու գուրգուրանքով էր շրջապատում պապիկիս: Եվ երբ պապիկս հիվանդանոցում էր, մայրս իր երակից արյուն տվեց: Նա մինչև իր մահը աշխատում Էր պապիկի գրքի վրա, որը կոչվում Է «Մենախոսություն իմ և ժողովրդի միջև»
- Այդ գիրքը ե՞րբ է տպագրվելու։ 
֊ Այն շուտով կտպագրվի, այժմ մեկնում եմ Արգենտինա. հետո, մեկ-երկու ամիս անց կգամ գրքի շնորհանդեսին մասնակցելու: Գի­տեր , ես շատ սիրում եմ հայրե­նիքս; կարոտում եմ Մասիսին, տատիկիս Իրինա Տիգրանովային:
- Պատմիր հարազատներիդ մա­սին, ու՞մ մոտ ես հիմա ապրում:
֊ Հայրս երաժշտագետ Է , ապրում եւ աշխատում է Էկվադորում: Ես ապրում եմ Արգենտինայում, ընկե­րոջս Էդգարոյի տանը, նա հայ չէ: Մեզ հետ է ապրում նաեւ նրա  մայ­րը: Հետագայում ինչպես կլինի մեր ընկերությունը, հաստատ չգիտեմ, միայն ինձ հայտնի է նրանք ինձ սիրում են ինչպես հարսնացուի: Երեւանամ է ապրում հոր կողմից տատս Իրինան, որը կոնսերվատորիայում հայտնի դասախոս է: Նա ղարսեցի է արմատներով, ապրել է Գյումրիում եւ Լենինգրադում: Իմ հայրական պապը` ղարաբաղցի է, ճանաչված կոմպոզիտոր Ավետ Տերտերյանն է: Տեսնու՞մ եք, ես ինչքան մտերիմ կապեր ունեմ ծննդավայրիս Երեւանի հետ, որտեղ հանգչում են նախնիներիս եւ երկու պապերիս շիրիմները:
֊ Ի՞նչ խնդիրներով եք ժամանել Երեւան:
- Դարձյալ պապիկիս Մհեր Մկրտչյանին վերաբերող հարցերով: Մշակույթի նախարարության առաջարկով եւ նրանց ծախսերով եկա Երեւան։ Գյումրիում «Մհեր Մկրտչյան» տուն-թանգարանը բացվեց գյումրեցի մյուս մեծերի` Ավետիք Իսահակյանի եւ Հովհաննես Շիրազի թանգարանների կողքին. այն գտնվում Է Վարպետաց փողոցում: Ես ԱՄՆ-ից 40կգ արխիվային եւ անձնական իրեր հանձնեցի թանգարանին, այդ բոլորը հետս Էի բերել: Անչափ հպարտ Էի զգում այդ առաքելության համար: Իսկ գյումրեցիք ինձ տանտիրոջ նման Էին ընդունում` ջերմ էին եւ շատ հարազատ, ինձ շրջապատել էին սիրով եւ հատուկ վերաբերմունքով ես պետք է ձեզ հայտնեմ մի հետաքրքիր անակնկալ բոլորի համար: Գյումրիում պատահական հանդիպեցի այն գեղեցկուհի տիկնոջը որի անունը հայտնի պատճառով չեմ նշում, և այս պատումը շատ քչերը, երեւի միայն մտերիմները գիտեն, ում պապիկս սիրել է միայն ... «պլատոնական» եթերային սիրով: Այ­սինքն` պապս երեք տասնամյակ առաջ, տեսել է նրան հանգստյան տանը: Ե՚վ սեր, ե’ւ հետաքրքրություն, ե՛ւ մեծ ձգտում Է ունեցել դեպի այդ տիկինը, նրան միշտ իր տեսադաշտում է պահել ու խենթ սիրով համակվել, անգամ իր ըն­կերոջ Խորեն Աբրահամյանի մի­ջոցով իր սերը հեոախոսով հայտնել տիկնոջը: Այդ կինը , ցավոք, ունեցել է եւ ընտանիք, եւ սիրասուն ամուսին, եւ գյումրեցու բարձր արժանապատվություն եւ մինչեւ վերջ անպատասխան Է թողել մեծ դերասանի սերը): Մհեր Մկրտչյանը, հետամուտ լինելով իր գգացմունեին, հանգստյան տանը նրա կողքով անցնելիս ցածրաձայն շշնջացել Է. 
«Փեշերիդ մեռնիմ, մեռնիմ գյումրեցի խանում փեշերիդ, փեշերդ Էլ խա­նում են քո պես...»: 
Այդ տիկնոջ հետ հիմա ես մտերմական կա­պեր ունեմ, ինչքան ես Հայաստան գամ պիտի նրան հանդիպեմ, որովհետեւ գիտեմ, նա միշտ այն միակներից Է, որ իմ պապիկի շիրմին ծաղիկներ է դնում նրա համար մոմ վառում...
- Մհեր Մկրտչյանից ժառանգած թատերական շնորհ ունե՞ք:
֊ Ոչ. Ես ընդհանրապես նրա թա­տերական մեծ տաղանդը, որպես թոռնիկ, գնահատում եմ եւ խոնարհվում հանճարեղ պապիկիս անձի աոաջ: Ես հպարտանամ եմ` նրա անունով եւ գիտեմ , որ եւ Հայաստանում, եւ Ամերիկայում (հայերը) սիրում են Մհեր Մկրտչյանին: Ի ղեպ, միշտ մոմ եմ վառում հայկական եկեղեցում, որ պապիկիս, մայրիկիս հոգիները երկնքում ավելի հանգիստ զգան ու լուսավորվեն:
֊ Պապիկիդ արվեստի մասին կա­րող ես որեւէ՞ այլ բան ավելացնել:
֊ Նա արտիստ էր ու մարդ ժողովր­դական իմաստով: Նրա հանճա­րեղ արվեստը ժողովրդի, իր ազ­գի համար էր Աստված ստեղծել: Նա ապրում էր շատ. սովորական համեստ ու հասարակ. պարզ էր ու անկեղծ կյանքում: Մհեր Մկրտչ­յանը ժողովրդի մեջ մի բարի ու մեծ անուն է, մարդիկ նրա մասին դարերով կխոսեն: Նա խաղաց դերեր, որոնք. մարմնավորեց նա­եւ որպես իր ողբերգական գեղեցիկ կերպարը:
Pakagits
«ՓԱԿԱԳԻԾ» օրատերթ

Լուսինե Թոփուզյան

 

Тэги: Մհեր Մկրտչյան

Печать



КАРТА САЙТА | КОНТАКТЫ | ПАРТНЕРЫ  | СТАТИСТИКА
Каталог Yerevan-city.com

г. Гюмри 2011 - 2017 © Сайт памяти Мгера (Фрунзика) Мкртчяна
При использовании любой информации с сайта, прямая гиперссылка на www.frunzik.com строго обязательна.

Powered by Warp Theme Framework