"Для кого горит свеча. Мгер Мкртчян - 80" (Ереван, 2011) Оганес Папикян и Шушаник Саакян

О.Папикян и Ш.Саакян "Мгер Мкртчян - 80" (Ереван, 2011) Настольный календарьО.Папикян и Ш.Саакян "Мгер Мкртчян - 80" (Ереван, 2011) Настольный календарь"Мгер Мкртчян - 80" (Ереван, 2011) Настольный календарь
Виртуальная беседа с артистом

Авторы: Оганес Папикян и Шушаник Саакян
Издательство Легал Плюс, 2010
Обложка: Татевика Симоняна

Печать

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ «Մոր կողքին՝ միշտ երեխա»

Հայրս մշեցի էր, մայրս՝ վանեցի. հրաշքով փրկված եղեռնից, ծվարած Լենինականի որբանոցներից մեկում: Հայրս գեղեցկադեմ, առնական տղամարդ էր, մայրս՝ հակառակը: Նա ծնվել էր պարզապես մայր դառնալու համար: Մայրս եղել է և մնում է իմ պաշտամունքը: Նա հիմա՝ որպես առաքինի մի հրեշտակ, Աստծո կողքին է նստած:
Շատ բան եմ սովորել իմ մորից: Խեղճ, անգրագետ կին էր Սանամը, հազիվ էր ստորագրում, բայց ինձ ապշեցնում էր նրա խոհուն պահվածքը, հասուն տրամաբանությունը:
Լիովին պաշտպանված քեզ զգում ես միայն, երբ մորդ կողքին ես: Հիշում եմ՝ ամեն անգամ՝ քնելուց առաջ, ասում էի. «Մամ, առավոտյան անպայման ժամը 8-ին կարթնացնես, որովհետև 9-ի պետք է լինեմ ստուդիայում»: Նա կամացուկ ծիծաղում էր: Լույսը բացվում էր: Ժամը 8-ն է, ոչ ոք ինձ չի արթնացնում: Մոտակայքում լսվում է Սանամի երգի ձայնը: Ես ինձ այնքան լավ էի զգում՝ տաքուկ, հանգիստ: Կախարդական երազներ էի տեսնում: Բայց երազներն այնքանով են վտանգավոր, որ դրանց հաջորդում է դաժան իրականությունը: Ժամացույցի սլաքները ցույց էին տալիս 11-ը: «Սանամ, ինչու՞ չարթնացրիր»: «Ֆրունզ ջան, չէի՞ր լսում, ախր ժամը 7-ից քեզ եմ արթնացնում»: Սանամն ինձ երգով էր արթնացնում: 
Բայց արդեն քանի՜ տարի է՝ ես արթնանում եմ զարթուցիչի ահավոր ճչոցից ու ամեն անգամ մտածում՝ ինչու կտրվեց Սանամիս երգը: Բայց ինչու՞ եմ սա ասում: Չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրի տանը կան ու պիտի լինեն սանամները: Թող որ նրանք կոչվեն Անահիտ կամ Շուշանիկ, թող որ նրանք անգիր իմանան Թումանյան, գիտենան Հովնաթանյանի ներկապնակի բոլոր գույները, թող մեկը լինի վաստակավոր, մյուսը՝ մեդալների ու պարգևների արժանացած, երրորդը չունենա ոչինչ, միևնույնն է, նրանց բոլորին տրված է երկրի բարձրագույն կոչումը՝ մայր: Ու քանի դեռ նա կա, դու միշտ երեխա ես:

Հովհաննես Պապիկյան, Շուշանիկ Սահակյան
(«Ու՞մ համար ես վառվում, լույս» գրքից)