Стихи посвященные Фрунзику (Мгеру) Мкртчяну

Творчеству замечательного киноактера, Народного Артиста СССР Фрунзика (Мгера) Мкртчяна обращались много поэтов.
Ниже представляем стихи посвященные АРТИСТУ 

Великий Фрунзик Мкртчян!
Лицо твоё неотразимо.
Ты - смех, ты - слёзы, ты - печаль,
Ты был всегда неповторимый.

Мы смотрим фильмы до сих пор,
Где ты играешь ярко роли.
"Хатабала Солдат и слон",
И "Мимино", и "Треугольник".

И много-много есть других,
В которых, несмотря на годы,
Несёшь ты зрителям своим
Любовь к Армянскому народу!

Сергей Булычев

Печать

Стихи посвященные Фрунзику (Мгеру) Мкртчяну

ԱՐՄԵՆ ԵՍԱՅԱՆ "ՄՀԵՐ (ՖՐՈՒՆԶԻԿ) ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

armen yesayan



Այնքա՜ն թախիծ կար աչքերում Նրա…
Այնքա՜ն Խինդ կար աչքերում Նրա…
Այնքա՜ն Ժպիտ կար հոգում Նրա…
Եվ այնքա՜ն ցավ կար հոգում Նրա…

Որքան կյանք կար, որքան մենություն,
Որքան կամք ու որքան Մեծություն…
Տաղանդ ուներ Անսահման,
Տիեզերքի նման մոգական…

Տաղանդ էր նա հոգիների,
Եվ Լույսի և խավարի,
Բայց ապրում էր փոքր ինչ դժբախտ…
Բոլոր Լավերի պես ու միշտ հպարտ…

Երկրային կյանքում ապրեց Նա այդպես
Հիմա երկնային կյանքում ժպտում է Մեծերի պես,
Երբ մեկ անգամ Նա գնաց Այնտեղ
Տիրոջ ու իր կամքով նորից եկավ ետ,

Որպեսզի մի փոքր էլ մեզ հետ մնար.
Մեկ է նորից պետք է գնար…

Իր ազգի անունը միշտ բարձր պահեց,
Ողջ Տաղանդն էլ իր աշխարհին նվիրեց,
Եվ հետո ինքն իր հետ Այն աշխարհ մեկնեց,
Գնաց ու Մեծերին ձուլվեց,

Իսկ հետո մեր հեգիներում առհավետ
Իր հոգու վառ ճչով ոչ լոկ իրեն անմահ թողեց,
Հումորի տխրությանը Հումոր նվիրեց
Եվ հումորի ծոցից բխած իր խոսքն Ավետեց…

Հիմա էլ նա կրկին մեզ հետ է,
Մեր բոլորի կողքին է…

«Կյանքը բեմ է, մարդիկ դերասան»…
Եվ կյանքի բեմում Նա մնաց անմահ դերասան.
Սկզբից կյանքի բեմում էր դերեր խաղացել,
Հետո նոր էր Թատրոնի բեմ բարձրացել…

Նա էլ էր ՎԵՐԵՎԻՑ եկել,
Մարդկությանը ՄԵԾ նվեր էր ուղարկվել,
Այնպես էր կյանքի բեմում խաղացել,
Որ Թատրոնի բեմում շատ Բնական էր մնացել…

Որն էլ կրկին ներկայացրեց,
Երրորդ ներկայացումն էլ մեզ թողեց…

Արմեն Եսայան 7.08.2002թ.

ԱՎԵՏԻՍ ՕՀԱՆՅԱՆ "ՄՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ"

Ով կմտածեր, որ վերջին պահին,
Երբ բաժանվեցինք, իր հոգու
Խորքում, ու հայացքի մեջ
Մի չարագուշակ մի անկողմնակալ
Գաղտնիք էր պահված,
Որ այսօր գուժեր արար աշխարհին,
Համայն հայության,
Որ մարեց լույսը մի պայծառ աստղի,
Որ խամրեց փայլը մեր հայոց բեմի,
Եվ ասուպի պես գետնեց մայր հողին...
-Ախր, էլ ինչպես չկանգնենք Քո դեմ
Ու չհիանանք Քո մեծ արվեստով...
Ախր, ո՜վ Մհեր... այս ի՞նչ արեցիր.
Դու եկար այստեղ հրաժեշտ տալու,
Երբ ժպիտիդ մեջ պահած ունեիր
Բոթն այս մահագու՜յժ...
- Ողբացեք՛, մարդիկ, սգացեք՛, մարդիկ, 
Ինչպես նա ողբաց և իր ժպիտով անցավ և գնաց ...

Այս հուշապատումը նվիրված է Մհեր Մկրտչյանի  անմահ հիշատակի երրորդ տարելիցին.  
Հեղինակ և վարող Ավետիս Օհանյան
1996-թ Դեկտեմբեր

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ "ՄՀԵՐԻՆ"

«Դու, թվում է, ապրեցիր շատ, Մի կյանքից շատ այս աշխարհում`
Քո կյանքն ի՞նչ էր` մի ակնթարթ, Որն անց կացավ 
Քո չունեցած մանկությունով` Գյումրու խղճուկ բակերի մեջ...
Մնացածը... զարմանք բան էր...

Զարմանք բան էր արահետը, Որ ակումբով սկիզբ առավ
Ու քեզ տարավ մեծ բեմերի, Մեծ ֆիլմերի ճանապարհով,
Բայց Արտիստի լեցուն կյանքդ Էլի տևեց մի ակնթարթ...
Մնացածը... զարմանք բան էր...»:

ՍԵՒԱԿ ԲԱՅՐԱՄՅԱՆ "ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ"

Դեմքիդ գոյացած այդ ակոսներից,
Քո վշտաշաղախ հայացքից վսեմ,
Ծնկում է անձն իմ,և բյուր բառերից,
Չգիտեմ քեզ ինչ մեծ խոսքերն ասեմ:

Դու արժանավոր ազգի հայորդի,
Երախտամոռ էր բախտդ քեզ համար,
Եվ ինչքա՜ն էլ այն սուտ շողոքորթի,
Մեկ է անմահ ես հայ ազգի համար:

Անտակ հոգսերդ բյուր,հազարավոր,
Հոգուդ ընդերքում անձնական կյանքի,
Պարուրում էր քեզ անհատակ անդորր,
Բայց թաքցնում էիր քողով հրճվանքի:

Դեմքիդ դրոշմված այդ ակոսներից,
Կյանքի բութ ձեռքով սրբազնաստեղծ,
Ես Մեսրոպատառ մեր բյուր բառերից,
Ինչպե՞ս գովերգեմ անունը քո մեծ:

ԺԱՍԻՆԱ ԼԱՆԿԱ "ԻՄ ՀԱՆՃԱՐԵՂ ՖՐՈՒՆԶԻՆ"


Երբ ես քեզ տեսա, դու լալիս էիր.
Տխուր էին շատ՝ աչքերդ բարի,
Ասես, խնդացնող Ֆրունզը չէիր,
Այլ ամենամեծ դժբախտն աշխարհի...

Մոռացել էիր ամե՜ն, ամե՜ն ինչ.
Փախցնում էիր հայացքդ անվերջ,
Որ ներս չնայեմ՝ չտեսնեմ ոչինչ.
Չիմանամ ցավիդ մորմոքումն անշեջ...

Բյուր անգամ նայել՝ չէի տեսել քեզ,
Միշտ ժպտում էիր դու հանդիպելիս,
Մեղավոր էի ինձ զգում այնպես,
Որ դերում չէիր, ու... քեզ տեսա ես...

Ների՛ր, հանճարիդ՝ կույրն եմ ես եղել.
Քո ցավով աչքիս կուրությունն ընկավ,
Որ ցավդ տեսավ՝ սկսեց տեսնել,
Գերադասելով չտեսնելն, հարկա՛վ...

Երանի՜, իրա՛վ, միշտ կույր մնայի,
Քեզ ունենայի՝ ինչպես ունեի,
Տխուրդ՝ լացդ, դեր համարեի,
Իրական վիշտդ ես չիմանայի...

Դու իմ բացառիկ՝ փխրուն ու բարի,
Արցունքի միջից ծիծաղող արև,
Դու իմ հանճարեղ՝ սուրբ նկարն հայի,
Կախված ամենքի սրտում արդարև...

Որտե՞ղ էլ, ու՞ր էլ արդեն քեզ նայեմ,
Աչքիս տեսածն եմ մենմիայն տեսնում.
Աչքիս տեսածն ես ու՜մ էլ պատմեմ,
Կծնկի, գիտես՝ արցունքն աչքերում...

Չգիտեմ՝ հոգիդ հանգիստ է հիմա,
Թե նորից թաքուն լալիս է, տնքում,
Բայց գիտեմ մի բան՝ նման հայ չկա,
Որ հանճարիդ դեմ գլուխ չի թեքում...

Հասմիկ Սերմարիչա

ՍԻՄԱ ՀԱԿՈԲՅԱՆ "ՄՏՈՐՈՒՄՆԵՐ"

Фрунзик Мкртчян

Դու ուրիշ էիր։ Ոչ մեկին նման չէիր։ Ոչ մեկին։ Նույնիսկ արտաքինով։ 
Բայց մեկն էիր։ Եզակին։ Այդ ինչքան տղամարդ էիր։ Այն էլ ինչ տղամարդ։
Բեմում, էկրանին՝ հախուռն, բռնկուն, անկանխատեսելի, առինքնող։
Կյանքում՝ զուսպ, խորքային։ Առնական։ Վիշտդ մենակ տարար։
Հզոր մարդուն հատուկ լուռ, բայց այրվող։
Այդ պատճառով էլ այնքան տարբեր են մեկնաբանությունները անձիդ, կյանքիդ մասին։

Սիմա Հակոբյան
Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ծաղկաձորի միջն դպրոցում

ՄԻՐԱ ՌՈՒԲԵՆՑ



«Հիմա երկնքում բարձրանում ես բեմ՝
վերհիշում գրված ի վերուստ դերդ.
Մերթ ժպտում խաղաղ,մերթ լալիս ցավով՝
հանդիսատեսին ողջույն ես հղում:

Կինդ՝ ով հիմա սեղան է բացում՝
ու զրնգում են կենացները ողջ.
Զավակներիդ հետ սեղան ես նստում՝
աշխարհից հեռու՝ այս աշխարհի հետ...

Ժպտում ես՝ հարկա՜վ,ժպիտ է կյանքը՝
ապրելու համար անհրաժեշտ պայման.
Սակայն հարբեցիր աշխարհի ցավով՝
ոչ ոք չդարձավ ցավիդ՝ օգնակա՜ն...

Դու եկար որպես՝ մարգարե կյանքի՝
վկայելու Սուրբ Շնորհը Աստծո.
Հեռացար ինչպես Լույսը Երկնքի՝
սրբադասվելու Արվեստի գրկում...

Հիմա Երկնքից նայում ես խաղա՜ղ
ու ծիծաղում այս աշխարհի վրա.
Հանդիսատեսը ոտքի է կանգնում՝
ողջունելու Քե՛զ՝ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ...»

ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ "ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ"

автор: Лариса Минасян"Ты никогда не стал прошлым"
«Դու չդառձար երբեք անցյալ»

автор: Лариса Минасян (Гюмреци)
издательство: “Ван Арян“

2010 Ереван



Ու քո լռիկ անցուդարձից   
Լուռ մաշվում էր սիրտս անբիծ։ 
Քո մեծ սերը դարման չուներ,
Քո տաղանդը սահման չուներ։ 

Լենինականի հողն ու ջուրն էր, երեի. 
Չիմանալով քեզ ձգում էր երևի։ 
Երեի Դու իմ աչքերում փնտրում էիր կյանքդ կորած 
Քո աչքերում, երևի ես տեսնում էի սերդ գտած։ 

Ու դիւղվածով այս կյանքի 
Ես դարձա՝ Քո թատրոնի
հ
անդիսատեսն առաջին։ 
Բեմից տեսար, ծափահարիր, 
Շատ խնդրեցիր, բեմ կանչեցիր։ 
Քո ծափերի ցնծությունից, 
Քո աչքերի անմեղ փայփց, ՝
Ողջ դահլիճը ծափահարեց։ 

Իսկ ես մոլա՜ ու շփոթված 
Առաջինը ես հեռացա։ 
Ու ես ու ես չհասկացա, 
Թե՝ ինչո՞ւ ես
Առաջինը հեռացա... 
Իսկ դու դերից դեռ դուա չեկած,
Հացագօրծի վշտով տարված,
Նոր վիշտ բերիր սրտիդ բարի`
Ներիր՜ներիր ՜ կրկնակի:

ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ "ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ"

Лариса Минасян“Իմ տողերում կգտնես քեզ 

В моих строках найдешь себя“

автор: Лариса Минасян (Гюмреци)
издательствоВан Арян 2006 Ереван

Սիրուդ վրա խնդացին. 
- Քեզ ի՞նչ սիրել ասացին, 
«Բաղդասարն» ես, «Հացագործ», 
Խեղճ ու կրակ դու անփորձ։

«Մեր մանկության տանգոն» պարող 
էլ չի լինի առանց քեզ, 
Եվ քո կյանքը գնաց հանկարծ, 
Շալակն առած՝ վիշտդ մարդկանց։

Ինչ խաղացիր` քեզ խաղացիր. 
Դու երկինք հասար, 
Բայց մենք մնացինք 
Առանց «Բաղդասար»։

Ես կարծում Էի դու հավերժ Էիր՝ 
Քո արվեստի պես, 
Դու անմահ Էիր՝ 
Քո դերերի պես,
Եվ ես հասկացա, որ ծիծաղում Էիր՝ 
Մահվանդ վրա։

Ամեն անց ու դարձիս,
Առանց բարև ու բարի լույս,
Շշնջում էիր ականջիս.
- Մեռնիմ գյումրեցի խանում փեշերիդ,
Փեշերդ էլ են քեզ պես խանում։

Քո շշուկը քո ականջին չէր հասնում, 
Բայց գալիս էր, սրտիս միջով էր անցնում։

Алекс Винокур

Сегодня прочитал, что Фрунзик Мкртчян,
Актёр любимый, пережил ненастье.
Есть в этом мире целевой изъян,
Страдают те, кто нам приносит счастье.

Не призываю сразу к мятежу,
Но тот, кто наверху над нами, - сжалься.
Товарищ, друг, я умный вещь скажу,
А ты послушай и не обижайся.

Ты всемогущ, ты можешь -  сделай так,
Что будет милосердной эта мера.
Я понимаю - даже ты не маг,
Но всё-таки. Ведь не напрасна вера.

2016

Сергей Газукин

Любимый всеми, наш актёр-души прекрасной человек. 
Редкий дар ему был дан: смешить и дарить людям радость 
Весёлый человек с грустными глазами. 
Он нам всем один умный вещь скажет но мы не обижаемся. 
Мы любим и помним его кинороли до сих пор. 

Из альбома "Посвящение'

Тигран Арутюнян

Мое сердце в Гюмри 
На Театральной площади, 
Где восседают 
Шираз и Исаакян. 
Мое сердце в Гюмри 
На Театральной площади, 
Где грустит веселый 
Мгер Мкртчян. 
Мое сердце в Гюмри 
На вечерней прогулке
По следу великих идет по пятам. 
Мое сердце в Гюмри, 
И чтоб я не делал, 
Оно навсегда останется там. 
И даже если душой улечу я, 
В самую глубь космической тьмы 
Или телом окажусь взаперти я 
В самой дали планеты Земли
Нет, не в горах,друзья, мое сердце, 
Мое сердце вечно будет в Гюмри.

Владимир Писляков

Шесть согласных!
Лишь одна, буква "Я" там гласная,
С правилами "чА" и "щА"
Явно НЕ согласная...