Երիտասարդ դերասանների մեջ դեռ կբոցկլտա նրա կայծը

Рафаэль КотанджянՏարիների ընթացքում Ֆրունզիկ Մկրտչյանը շատ անմոռաց կերպարներ է կերտել։ Ինձ միշտ զարմացրել է նրա անսահմանափակ «ներկապնակը»։ Առիթ եմ ունեցել նրա հետ աշխատելու «Պաղտասարը բաժանվում է կնոջից» երաժշտական ֆիլմում, որը Մելիք Ավագյանը նկարահանել էր հայտնի «Պաղտասար աղբար» ներկայացման հիման վրա։ Այնտեղ ես խաղում էի փաստաբան Օգսենի կերպարը։ Ինձ համար հայտնություն չէին Ֆրունզիկի դերասանական կարողությունները։ Ես արդեն գիտեի, որ նա ամեն ինչ կարող էր խաղալ։ Բայց ֆիլմի նկարահանման ժամանակ ես նրան ճանաչեցի որպես մարդ, մարդ՝ հայտնություն, մարդ՝ էություն, մարդ՝ մեծատառով։


— Как только говорят: “Фрунзик” — я вижу его фантастически печальные глаза. Говорят, такие глаза у всех великих комиков.
Представьте съемки фильма “Багдасар разводится с женой”: пляж, лето, жара. На нем майка, сорочка, жилет, пиджак, поверх пиджака пальто, все черное. Он стоит под зонтиком, ждет, когда закончится мой кусок, чтобы снимать свой. Мне неудобно — стоит Фрунзик, пот с него катится градом, а кусок не получается. Я говорю: “Фрунзик, ну давай будем снимать твой кусок!”. “Нет, — говорит, — снимись спокойно. Дубль нехороший. Я потерплю”. И он терпел.


Նկարում էինք մի տեսարան, ծովափում, ամառվա շոգին՝ պայծառ արև, մեկ րոպե անգամ անհնար էր դիմանալ, նույնիսկ ստվերի տակ։ Նկարում էինք նախ իմ տեսարանը, որից հեստ անմիջապես պետք է անդրադառնայինք մյուս տեսարանին, որտեղ նկարահանվելու էինք ես ու Ֆրունզիկ Սկրտչյանը։ Ինքը՝ հագուկապով, Պաղտասարի շորերով՝ շապիկ, վրայից ժիլետ, ժիլետի վրայից էլի շորեր և այլն, սպասում էր, որ 10-15 րոպեից վերջացնեմ ե անդրադառնանք երկրորդ՝ ավելի մեծ ու բարղ տեսարանին։ Առաջին դուբլը չստացվեց, ու ի՞նչ, աչքիս առաջ քրտինքի մեջ կորած Ֆրունգիկ Մկրտչյանն էր։ Շատ անհարմար էի զգում և ուգում էի շուտ վերջացնել տեսարանը, որպեսգի երկար չսպասեցնեմ իրեն։ Երկրորդ դուբլը արեցինք, էլի չստացվեց։ Հանկարծ տեսա, որ ուշադիր ինձ է նայում։ Նա ինձ մատով կանչեց և ասաց. «Ռաֆիկ ջան, զգում եմ, որ իմ պատճառով ես արագացնում, ես հանգիստ սպասում եմ։ Արա ոնց որ քեգ հարմար է»։ Ես էլ, թե. «Ինչպե՞ս կարելի է Ձեզ այս շոգին քրտինքի մեջ սպասեցնել»։ Ասաց. «Ոչինչ, կարևորը լավ տեսարան ստացվի»։ Մի հատ էլ փորձեցի, էլի չստացվեց։ Ռհժիսորը հարցրեց. «Գո՛հ ես»։ Ասացի. «Այո, գոհ եմ»։ Ֆրունզն ասաց. «Դու իսկապե՞ս գոհ ես»։ «Դե՜...» ասացի։

Рафаэль Котанджян и Фрунзик МкртчянՀուշեց երկու փոքրիկ նյուանս՝ խորհողի կարգով, տեսարանը անմիջապես ստացվեց։
Այստեղ զարմանալին ոչ թե նրա համբերությունը, բարի տրամադրվածությունն էր, այլ դերասանի ցանկությունն էր, որ խաղընկերը ոչ պակաս հետաքրքիր լինի։
Ողջ նկարահանման ընթացքում ես առնչվեցի մի վարպետի հետ, որը կարողանում էր հանգստանալ տեսարանից առաջ, անջատվել։ Նա ուներ այսպիսի մի հատկություն, մինչև նկարահանման տեսարանը նա ամենաաննկատ մարդն էր՝ չխոսկան, լուո, ինքնամփոփ։ Բայց հենց գալիս էր նկարահանման պահը, միանգամից հրաբուխի նման բացվում էր։ Բացվում էր ամբողջ նրա էությունը, նրա խաղը։ Ֆրունզիկի դիապազոնը ֆանտաստիկ էր։
Իրեն մոտիկ մարդկանցից մեկը խոստովանեց, որ մահվանից 2 շաբաթ առաջ Ֆրունզիկն ասել էր. «Կարո՞ղ է սխալ արեցի։ Այս քանի տարվա ընթացքում ես կարող էի շատ հետաքրքիր կերպարներ ստեղծել։ Ամբողջ ուժս, եռանդս դրեցի մի թատրոնում, որը չգիտեմ ինձանից հետո կգոյատևի՞, թե՞ ոչ»։
Ֆրունզիկ Մկրտչյանը մեծ էր ոչ միայն իր ստեղծած կերպարներով, այլ իր արվեստով։ Նա կայծ գցեց շատ ու շատ երիտասարդների մեջ։ Անշուշտ, մենք ապագայում էլ կտեսնենք հայ հրաշալի դերասաններ, որոնց մեջ կբոցկլտա, կառկայծի այն նույն կրակը, այն նույն խանդավառությունը, որը հատուկ էր Մհեր Սկրտչյանին։

Ռաֆայել Քոթանջյան
ՀՀ վաստակավոր արտիստ

 

Печать