Ռազմիկ Մադոյան (1927-2005)

Размик Мадоян Երբ 1930– ի հունիսի 4 - ին Գյումրիում իր առաջի ճիչն արձակեց Մհեր (Ֆրանզիկ) Մկրտչյանը, հայ ժողովուրդր ե անգամ ինքը՝ գյումրեցին. չիմացավ, որ այդ օրը հայտնվեց դարիս մեծագույն դերասաններից մեկը։ Մինչդեռ, Փափազյանի բառերով ասած՝ Աստված մատը դրել էր նրա ճակատին ու ասել. 
- Դու դերասան պիտի դառնաս, քո ուղին բեմն է։ Ու նա, ընտրելով աշխարհի ամենադժվարին մասնագիտությունը. Քրիստոսի հավատարմությամբ, անմռունչ ու անմնացորդ ծառայեց բեմին և տառապանքի քառուղիներով իր խաչը հասցրեց թատրոնի Գողգոթան։ 
Նա մեծ կատակերգակ էր։ Գրեցի կատակերգակ ու մի պահ կարկամեցի, մի՞թե կատակերգակ։ 
Մհերն ինքը, այսուհանդերձ, այնքան էլ համամիտ չէր այսպիսի բնութագրմանը և իրեն հավասարաչափ ողբերգակ էր համարում։ Ոմանք, նույնիսկ պրոֆեսիոնալ թատերագետներ, դա կատակով էին ընկալում, բայց իզուր։ Մհեր Մկրտչյանի ստեղծագործական խառնվածքում ողբերգականն ուներ ընդգծված կերպ, բայց այդ ո՛ր կատակերգակ մեծ դերասանն է զուրկ եղել ողբերգականից, ոչ մեկը։ 
Մկրտչյանի արվեստը ժողովրդական վճիտ ակունքներից էր սնվում։ Նրա պատկերները քաղված էին կյանքից, թրծված կատարյալ արվեստի հնոցում։ 
Այո, առաջին հատկանիշը, որ պիտի առանձնացնենք Մկրտչյանի արվեստում, ժողովրդականությունն է։ Նա իր արվեստի հյութերը քամում էր կյանքից՝ շնորհիվ բացառիկ դիտողականության։ Նա տեսնում էր այն, ինչ սովորական աչքը «Բաց էր թողնում»: 
Իրական կյանքում ողբերգականն ու կատակերգականն ապրում են կողք կողքի, հաճախ միաձույլ։ Մհերի արվեստում էլ դա այդպես էր, միայն թե ընդհանրացած տեսքով, այսինքն արվեստի կատարելությամբ։ Ինչ խոսք, Մկրտչյանը նախևառաջ ծիծաղի վարպետ էր։ ես չգիտեմ հայ ավելի մեծ կատակերգակ, քան նա։ 
... Մենք բոլորս շփոթված էինք Մհերի անժամանակ (իսկ մի՞թե հանճարի մահը ժամանակ ունենում է) հեռացումով։ 
1993թ., դեկտեմբերի 31-ին, երբ դերասանին ուղեկցում էինք իր վերջին հանգրվան՝ «Հանճարների պանթեոն», թափորը բազմամարդ էր։ Աակայն դա չնչին մասն էր մեր ժողովրդի այն զանգվածի, որ մեկ այլ պայմաններում ավելի մեծ խմբերով, եթե ոչ աշխարհի, ապա երկրի բոլոր կողմերից կգային վերջին հարգանքը մատուցելու դերասանին։ Մի՞թե դա է կարևորը՝ 10 հազար էր, թե 100 հազար։ Հայ ժողովրդի սիրելին էր նա, և այս ճշմարտությունը Մհերը լավ գիտեր։ Գիտեր, որովհետև իր ժողովրդի սերը վաստակել էր ստեղծագործական խիզախումով և... տառապանքով։ 
Եվ հիմա, երբ Ահերն այլևս մեզ հետ չէ, երկար ժամանակ պիտի փորձենք գնահատել նրա բացառիկ վաստակը։ Դա կանեն և այսօր, և՜ վաղը և՜ մեկ հարյուրամյակ հետո գալիք սերունդները, որովհետև մեծերը հավերժ են։ 

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
Ռազմիկ Մադոյան

Печать

«Եռանկյունի» ֆիլմից

Фрунзик Мкртчян в фильме "Треугольник"Երբ Հերնիկ Մալյանը «Եռանկյունի» ֆիլմում Մհեր Մկրչյանը մեկ քառյակ Շերամ երգեց՝

Մի բալա է էս իմ յարը,
Մի յանղուն է հուր ու բոց,
Խանձեց, խորվեց, կտրեց ճարս,
Իմ ջիդյարս շինեց խոց․․․

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի 600 տեղանոց սրահը փշաքաղվեց ու կախարդական մի հրաշքով պաստառին ձուլվեց։
Մհերի շուրթերից Շերամի բառն ու մեղեդին մեկ ուրիշ շատ հարազատ հնչողություն էին առել: Եվ թող հայրենակիցներս ներող լինեն այս խոսքիս համար, ինձ այնպես է թվում, որ որքան էլ մեծ երգիչ ու երգչուհի, հազիվ թե կարողանան Շերամի արվեստի խորքերն այնպես թափանցել, ինչպես Արաքսին ու Շարան, Օֆելյան ու Ռուբենը, ինչպես Մհերն ու ․․․

Ռազմիկ Մադոյան
ՀՀ մշակույթի վաստակավոր, գործիչ, պրոֆեսոր

ՀՈՒԼԻՍԻ 4-Ը ՔՈ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ է...

ՖՐՈՒՆՁԻԿ - ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆՖՐՈՒՆՁԻԿ - ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ - 70

Չնայած սովորություն չունեմ հիշարժան տարեթվեր եւ օրեր մտապահել, բայց այս մեկը հիշեցի, չէի կարող մոռանալ, ինձ չէի ների: Որտեղից գիտեմ քո ծննդյան օրը, երևի օրացույցից կամ ինչ-որ առիթով լսել եմ: Ես, որ կյանքում երբեք չեմ հանդիպել քեզ. ոչ մի բառ չենք փոխանա­կել եւ քեզ գիտեմ միայն ֆիլմերից ու գրքերից, այսօր գրում եմ քո մասին: Պարադոքս է, չէ՞... որտեղից այդքան համարձակություն... բայց լսիր. ինքս ինձ հետ ոչինչ անել չեմ կարող ու պիտի գրեմ, ինչ ասել է գրեմ, պիտի զրուցեմ քեզ հետ, շնորհավորեմ քո ծնունդը: Ոչինչ, որ զրույցս մենախոսություն կստացվի, դու կլսես ինձ ու... թերեւս կպատասխանես:
Քեզ տեսնելու համար չեմ նայի կինոյի կամ թատրոնի գեղադիտակի միջից: Եվ լռելու, կամ մի բան ասելու համար, ինձ օգնության չեն գա Իշխանը, Հովսեփը, Գասպարը, Արսենը, Գվիդոնը, Ափրոն, Գրիգոր-աղան, Գարսեւանը... միայն աչքերդէ մանկորեն միամիտ, կամակոր, թախծաժպիտ, աչքերդ կուղեկցեն ինձ մեր զրույցի ընթացքում: Չէ՞ որ հենց աչքերդ օգնեցին, որ ճանաչեմ քեզ որպես մարդ: Իսկ դու տխուր մարդ չէիր, դա քո աշխատանքն էր, նույնիսկ ծիծաղը լուրջ գործ էիր համա­րում: Եվ երբ քեզ հասկացան ու ճանաչեցին, չմեծամտացար ամենեւին: Քո կարծի­քով մոլորություններից ամենակործանարարը փառամոլությունն է: Այս մասին ասել ես, թե «ճանաչում են լավաշ վաճառող կնոջը, դանակ-մկրատ սրողին, փոստատարին: Արվեստի, գրականության, գիտության եւ այլ ասպարեզներում մարդկանց ճանաչում են իրենց գործերով: Յուրաքանչյուրի գործում դրսեւորվում է նաեւ իր անձը»: Իսկ քո գործում, ինչ էլ որ խաղացիր, դու էիր, երեխա ժամանակ ակումբի ներ­կայացումները դահլիճի դռան բանալու անցքից նայող Մհերը, որին հետո, բազում անունների շարքում սկսեցին նաեւ Ֆրունզիկ կոչել:
Քեզ ճանաչողը, սակայն, չունի «հանդի­սատեսի» կաղապարը, այլ ընկերդ էր, մտերիմդ, բարեկամդ: Քո մեջ միշտ կռիվ կար հեղինակի, թատրոնի, դերասանի, ինքդ քո հետ եւ ասում էիր, թե կռվելուց հե­տո սիրելը հեշտ է լինում: Իսկ դու սիրում էիր ամեն ինչ եւ բոլորին երբեմն ինքնազոհության աստիճանի եւ աշխատում էիր հիշեցնել մարդուն, որ «բնության պես ինքն էլ ազատ է, արժանապատվությամբ լի, նրա պես բարի, պարզ, գեղեցիկ»: Նաեւ, երբեք չես մտածել, թե հայ ես. փորձել ես ընդհանրապես մարդ լինել, երբեք չդավաճանել քո ներքին ձայնին: Նույնիսկ դերում չէիր ժխտում քեզ, ավելին, դերը գուցե առիթ էր ինքնաարտահայտման համար: Հիշո՞ւմ ես «Եռանկյունի» ֆիլմի նկարահանումների ժամանակ. «Թեյ էր պետք, մեկ էլ հանկարծ շիկացած երկաթը դրեցի բա­ժակի մեջ, երկաթը թշշաց, ջուրը եռաց... Բանից պարզվեց, որ շատ ճիշտ եմ ապրել պահը: Դարբինները հաճախ այդպես են պատրաստում իրենց թեյը...» կամ «Ինք­նաթիռի պատուհանը բացում եմ ու գոռում. «Ուստա, Համոն փողը չի տվել»: Չգիտեմ ինչ Համոյի մասին է ու չեմ էլ ուզում իմա­նալ... Ձգում էի, որ մի բան ասել է պետք եւ ասել կերպարային մտածողությամբ»:
Հաճախ մարդկանց ճանաչում Են, ելնելով այն բանից, թե ինչպես են նրանք երեւում: Տեսանելիության չափանիշը թույլ դիտակետ է քեզ հետ զրուցելու համար: Քո մա­սին շատ է գրվել, ես ոչ մի նոր բան չեմ ասելու, թերեւս միայն շնորհակալություն... Երեւի քչերը գիտեն, որ դու իսկական բանաստեղծ էիր, բանաստեղծ, որը ոչնչացնում է դի­մակները: Իսկ ով հոգով է բանաս­տեղծ, նա ամեն ինչ կարող է:
Մի զրույց կա հին գերեզմանոցի մասին, ուր թաղված մարդկանց ապրած տարիներից հանվում եւ ապրված է հաշվվում նրանց իմաստալից ապրած ժամանակաշրջանը միայն: Եթե հաշվենք քո ապ­րած ու ապրելիք կյանքի տարիները, դրան գումարենք սերունդներին հարստացնող քո վաստակը, քո մեծ սերը, նվիրումը, ապա կյանքիդ տարիները կաճեն հազարա­պատիկ ու կդառնան անմահություն: Եվ միեւնույն չէ՞, թե ծննդյանդ որ ամյակն է: Հավերժ ապրողների կյանքը չունի տարա­ծական և ժամանակային տիրույթներ: Ուրեմն, շնորհավոր ծնունդդ եւ անչափ շնորհակալություն...

АвангардՄարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ավանգարդ
29 հունիսի - 4 հուլիսի 2000թ.