Рубен Матевосян

                                                       Ամենանկատված եվ ամենագնահատված դերասանը
Рубен МатевосянԽոսել մեր ժամանակների ճանաչված և ընդունված կատակերգուի Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, ասել է, թե վերհիշել ապրած մի հրաշալի կյանք։ Առաջին անգամ Ֆրունզիկին տեսել եմ «Սարսափ արատ» ներկայացման մեջ, ուր նա խաղում էր Գվիդոն։ Դա անբացատրելի կերպար էր։ Ֆրունգիկը կեր­տել էր այնպիսի մի կերպար, որը շատ հեշտ կա­րելի էր դասել լավագույն դերակատարումների շարքին։ Այդ օրվանից էլ Ֆրունգիկը դարձավ հայ թատերասերների կուռքը։
Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» ներկա­յացման մեջ ես հանդես էի գալիս իբրև երիտա­սարդ գուսան։ Բնականաբար, ես պետք է երգեի, բայց նաև ինչ-որ մի ֆունկցիա պետք է ունենայի բեմում, իսկ դերասանությունը ինձանից հեռու էր։ Տեսարանը այնպես էր, որ Ֆրունզիկ Մկրտչյանը մի դրամի քսակ ուներ և պետք է տար ինձ։ Նա այնպես էր հետ գնում և չէր տալիս այդ քսակը, որ ես ձեռքս մեկնեի ու վերցնեի, ստացվում էր այն­պես, որ ես խաղում էի։
Фрунзик Мкртчян в роли Меркуцио из спектакля "Ромео и Джульетта"Սա անբացատրելի էր։ Նա մեծ դերասան էր և գիտեր իր խաղընկերոջը բե­մում խաղալ թելադրել, նվիրվել կերպարին, որովհետև դա իր տարերքն էր։ 
«Ռոմեո և Ջուլիետ»-ում Մհերը խաղում էր Մերկուցիո։ Հիշում եմ, նրա հետ սուսերամարտ պետք է պարապեին, և ինքը ինչքան տարված էր պարապմունքներով։ Փորձի ժամանակ էլ կարող էիր տարվել նրա­նով, նույնիսկ մոռանալ, որ դու փորձ ես դիտում և ծափահարել անկախ քեզնից։
Դա էլ բնորոշում էր Ֆրունզիկի դերասան լինելու հանգամանքը։ Կյանքում էլ էր այդպիսին. կատակ էր անում և այդ կատակը մատուցում էր իրեն այնպիսի հատուկ հումորով, որ թվում էր, թե խաղում է։ 

«Եռանկյունի» ֆիլմում ես պետք է երգեի «Զարթնիր, լաո» երգը, որն այդ տարիներին արգելված էր։ Պետք է նկարահանվեինք Լենինականում, այնտեղ չստացվեց, հետո որոշեցինք տեղափոխվել Երևան։ Հետ գալու ճանապարհին Ֆրունգիկը ինձ խնդրեց, որ երգեմ «Մի բալա է» երգը։ Երգեցի, ինքն էլ ինձ հետ սկսեց երգել։ Ապշեցուցիչ էր այդ կատարումը։ Եվ հետաքրքիրն ի՞նչն էր. երգիչ չլինելով հանդերձ՝ կարողանամ էր շատ հետաքրքիր մեկնաբանել երգը։
Ֆրունգիկը շատ հետաքրքիր ընկեր էր. և՛ բա­րեկամ էր, և՛ նվիրյալ։ Ես խորին ափսոսանք եմ զգում, որ թատրոնով մտահոգված մարդիկ չտե­սան այն Ֆրունզիկին՝ այն իմաստուն արվեստագետին, որը կարդում էր. 
     «Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,
     մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում»։ 
Մհեր Մկրտչյանն այն արվեստագետն էր, որ թատրոնն էր շալակած տանում։
Մեր ժամանակների ամենափնտրելի, ամե­նանկատելի և ամենագնահատված ողբերգակ կատակերգակն էր։

Ռուբեն Մաթևոսյան
Երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր

Печать