Պատմում է Սամվել Բեգլարյանը

Սամվել Բեգլարյան- Իմ խաղցաց ոչ մի դերն էլ չեմ սիրե, չեմ հավնե ... Գիդե՞ս ինչ գուզիմ խաղա ...
- Չգիտեմ , վարպետ ...
- Ինչի՞ չեմ համապատասխանի, հա՞, քիթս մեձ է, հա՞...
Քեֆը տեղն էր արդեն և ցանկացա մեղմել.
- Ով է բան ասում, Մուշեղիչ, կխաղաք, քիթն ինչ կապ ունի՞:
- ԷԷԷԷ, դու ինչ գիտե՞ս ես ինչ գուզիմ խաղա, օր հիմի էլ ասես գը, թե. կըրնամ խաղա ... Պարզապես լռեցի ու ձեռքս մեկնեցի արդեն դատարկվող շշին: Վարպետը հայացքը հեռուն գցեց.


- Էն մեկել սիրած դերս էլ, օր գուզիմ խաղամ - Դոն Քիշոթն է: 
Ես Դոն Քիշոտ կխաղամ, Շերենցն էլ`Սանչո ... Չի եղնի՞ Ազատ, կեղնի չէ՞, կեղնի, բայց էդ դերը տվող չկա ...
- Ազատ, գիտե՞ս որ "Դոն Քիշոթում" ուրիշ երկու ուժեղ, հզոր ու ղայդին կերպարներ էլ կան ...
Չիդե՞ս, հըմի ըսեմ.. Հա, ըսեմ ... Քիշոթի ձին ու Սանչոյի ավանակը ...
- Հա, գիդե՞ք ինչքա՜ն բեռ կտանին, էս աշխարհի ծաաաանր ու մեեեեծ, շատ ծանր գռուզը կտանին ու կդիմանան ...
Ապա հեռուուու - հեռու, չգիտեմ, թե ուր նայեց ու ասաց. 
- Սամ ջան,մեռնիմ ջանիդ, մի շիշ արաղ էլ հանի, աշխարհի ծանր գռուզը տանող ձիերի ու էշերի կենացը խմենք ..


... Թերթերից մեկը հոդված էր տպագրել, թե երկրաշարժը արհեստածին է, դիտավորյալ են արել: Քննարկում և իրարամերժ կարծիքներ էին ասում: Ֆրունզը կարծես թե անհաղորդ էր, հետո նստարանի վրայից վերցրեց թերթը, հպանցիկ նայեց ու.
- Է՜՜, սուտ կխոսին ... Գյումրին ու՞մ է վատություն էրել որ էնոր էնեն ... Չէ, Գյումրին հեչ մեկին թթու խոսք չի ասել...
Թերթը նետեց մի կողմ ու քայլեց դեպի այգու խորքը։


Печать

Սամվել Բեգլարյանի հուշերից

Ֆռունզիկը կարդում է Համլետ- Լռում ե՞ս, բոլորդ էլ լռում եք... ձեններդ կտրե, պապանձվել եք ու ոչ ոք չի ըսե, Ֆռունզ, ընչի՞ Համլետ չես խաղա ...
- Համլետը երբ կըսեր 
Լինել, թե չլինել ... հարց չէր տա , այլ պատասխան կուդար էդ հարցին 
- Էս պատասխան տալը ոչ ոք չի խաղցել, չի խաղա, բայց ես պդի խաղամ, ես կռնամ խաղամ ...

Кинопробы к фильму Резо Чхеидзе "Дон Кихот"