Он был нашей радостью

Фрунзик Мкртчян,Георгий Тер-Оганесов,Донара Мкртчян и Сергей ИсраелянԿինոարվեստում իմ բախտը բանեց. հենց սկզբից հանդիպեցի Մհեր Մկրտչյանին։ Հիրավի բախտորոշ հանդիպում, որ պսակվեց համատեղ երկարատև ստեղծագործությամբ ու մտերմիկ, անամպ ընկերությամբ։ Չգիտեմ ինչ եմ տվել ես նրան, բայց ես իրենով եմ «լցվել», իրենով եմ ինձ գտել, ինձ հասել...
...Առաջին անգամ նրան տեսա 1956-ին, երբ ես, դպրոցն ավարտելուց հետո ինստիտուտ ընդունվելու համար նախապատրաստվելու նպատակով, մտա «Հայֆիլմ»–ին կից գործող ստուդիան։ Այդ ժաճանակ «Պատվի համարն» էր նկարահանվում, որտեղ ինչ-որ ծառայի դեր հանձնվել էր լենինականցի Ֆրունզիկին։ Նիհար, վատառողջ, անբարետես մի տղա էր, բայց բոլորը խոսում էին նրա «շատ տաղանդավոր» լինելու մասին։
Դրանում ես համոզվեցի «Եռանկյունի» ֆիլմի նկարահանման ժամճանակ (որն ի օպերատորական դիպլոմային աշխատանքն էր ու դարձավ իմ «անձնագիրը» արվեստում)։ Տեսա, հասկացա, որ մեծ, խոշոր, իրոք տաղանդավոր դերասան է։ Հույժ ինքնատիպ անհատականություն։
Հինգ դարբիններից ամենասիրելին էր նրա Գասպարը։ Եվ մթնոլորտ ստեղծողը, տոն տվողը:
Աովորաբար, ծանր, անհրապույր է դերասանի աշխատանքը ֆիլմերի նկարահանման ընթացքում։ Չկա դահլիճի հետ անմիջական շփման, նրա արձագանքով, ծափերով ոգեշնչվելու պատեհաթյունը, բեմի կախարդանքը։ Բայց Ֆրունզի մասնակցությամբ, հենց միայն նրա ներկայությամբ նկարահանման ողջ ընթացքը դառնում էր մի ուրախ, հաճելի արարչագործություն, որ հետո հիշվում ու տպավորվում էր անգամ նկարահանված ֆիլմից էլ առավել։
Պատմելո՜ւ բան է։ Բայց ո՞ր մեկը հիշես։
... Մենք իսկույն զգացինք, որ գյումրեցիք մեծով-փոքրով պաշտելու չափ սիրում են Ֆրունզիկին։ Ինքն էլ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր։ Ճանաչում էր բոլորին, պահում էր ավանդական հարգ ու պատիվը, գիտեր ում հետ ինչպես խոսել:
... Սկոյին ԶԱԳՍ տանելու տեսարանում փողոցում խմբված ամբոխից մի կին եկավ մտավ կադրի մեջ ու կրծքի երեխային մեկնեց նրան. «Ֆրունզ ջան, երեխուս աոռ ձեռքդ»…. Առավ, համբուրեց, ահագին տեղ տարավ..
Ահա և «ԶԱԳՍ»–ի դրվագը։ Հենց որ նա, պատվախնդիր գյումրեցու կերպարանք առած, սկսում էր իր լուրջ-անմեղ խաղը, բոլորիս ծիծաղը բռնում էր։ Նորից ու նորից էինք սկսում ու դարձյալ նույնը…
- Ախր ես ի՞նչ եմ անում, որ ծիծաղում եք,– հարցնում էր:
- Ֆրունզիկ ջան, դու սրանց մի նայիր. շարունակիր այդպես «ոչինչ չանել»,– միջամտում էր Հենրիկ Մալյանը։
Ի դեպ ասեմ, որ երբ ես ամուսնանում էի, Մհերին ու Սոսին դարձրի «երաշխավորներ», և նրանք գրեթե նույնությամբ կրկնեցին ԶԱԳՍ-ի այդ դրվագը։ Ինչքա՜ն մարդ էր հավաքվել դիտելու նրանց «խաղը»..
frunzik-mkrtchan erankyuni 32... Դարբնոցում հաց ուտելու տեսարանում տղերքը, տեսնեմ, անսովոր ոգևորությամբ են խաղում, ու ամեն դուբլից հետո Ֆրունզիկն առաջարկում է. «Գնանք Սերոժի թուշը պաչենք»..
Սոսը, Արմենը, մյուսները, իրոք, գալիս պաչում էին ինձ:
Մեկ-երկու, ես սկսեցի ինչ-որ հոտ առնել և գլխի ընկա, թե ինչու են էդպես ոգևորվել, պարզվեց, որ ջրի կամ լիմոնադի փոխարեն խմում են... Ֆրունզիկի թաքուն բերած ու կժերը լցրած գինին... Ինչե՜ր էր հորինում, ինչե՜ր առաջարկում։ Շերամի երգն էլ ինքը առաջարկեց։ Իր սիրած երգն էր ու գյումրեցու շախով-ջիգյարով էլ երգում էր։
Այսպես, մեր չարքաշ աշխատանքը դառնում էր հաճույք։ Անմոռաց, անկրկնելի հաճույք:
Այդ Ֆիլմով սկսված մեր ընկերությունը շարունակվեց ու ավելի ջերմացավ մեր հաջորդ՝ «Խաթաբալա», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Հնձան» ֆիլմերի ստեղծման ընթացքում։ Այդ ընկերաթյունը նաև իր նախնական իմաստով՝ ընդկերությամբ էր զուգորդվում։ Ստեպ-ստեպ ինձ հրավիրում, գալիս տանում էր քեֆի։ Խմել սիրուճ էր, բայց իր ուզածը ոչ թե խմիչքն էր, այլ հենց քեՖը, ուրախությունը, խոսք ու գրույցը։ Դրանց աննման վարպետն էր։ Շերենցին՝ իր մշտական սեղանակից-ընկերոջը, փաստորեն ինքը ասպարեզ հանեց, կինոյի հետ կապեց։ Միշտ անբաժան էին։ Ու միասին որտեղ ասես որ չենք եղել, ում հետ ասես որ չենք նստել վեր կացել, քեՖ արել... Ինչ խոսք, կենտրոնում միշտ ինքն էր, իր խաղը, իր կեսլուրջ, կես կատակ բարկաթյունը՝ էս ի՜նչ եք անում, ինձ կտրում եք գործից... Ու նորից մտնում էր իր տարերքի ճեջ։ Ինչպե՜ս էր պատմում իր տեսած-իմացած կամ տեղնուտեղը հորինած պատմությունները, որ... երբեք նույնը չէին. նոր մանրամասներ, նոր երանգներ, նոր իմաստ... Ինքներս էինք խնդրում, որ պատմի արդեն հարյուր անգամ լսածներս ու մեռնում էինք ծիծաղից։ Նրա պատմությունների հերոսները իր սիրած մարդիկ էին. Աբարյանը, Վաղարշյանը և հատկապես Աճեմյանը, Հրաչյան ու Փափազյանը։ Վերջիններիս հանդեպ այնպիսի ակնածանքով ու պատկառանքով էր խոսում, որ կարծես աստվածներ լինեին։ Մեծ էր ու մեծության զգացոդություն ուներ։ Զվարճալի էին նրա պատմությունները, բայց և խորիմաստ, դիպուկ։ Աճեմյանին, օրինակ, ներկայացնում էր իր «սվսվոցով», ձեոքի կարծես պատահական ժեստերով, բայց դրանք այնպես էր «կարդում», մեկնաբանում, որ տեսնում էիր մեծ ոեժիսորի ոչ միայն բնավորությունը, այլև լարված աշխատող երևակայաթյունը, ստեղծագործաթյան ինքնօրինակ կերպը։
Իհարկե, չսիրած մարդիկ էլ աներ։ Բայց չեմ հիշում, թե երբևէ որևէ մեկի մասին վատ բան ասած լինի։ Պարգապես պատմում էր, օրինակ, այսպիսի մի դեպք (եղել էր, թե չէր եղել, ինքը գիտեր...). Լևոն Թուխիկյանը, գյումրեցի իր լավ ընկերը, իրեն խնդրում է ծանոթացնել հյուրախադերի եկած Փափազյանի հետ։
- Տարա, մտցրի Փափազյանի գրիմանոցը, ներկայացրի։ Վարպե¬տը սիրով ընդունեց, խոսեց հետը։
- Մանչս, ի՞նչ կենես, ի՞նչ կուզիս ըլլալ...
- Թատերական ինստիտուտ եմ ընդունվել, վարպետ... Ուզում եմ դերասան դառնալ։
- Լավ է, լավ է. մանչս։ Սովրե, թե շատ ուզես կդառնաս... է, ո՞ւմ մոտ կսովրես..
Ու երբ Լևոնը հպարտ-հպարտ տվեց իր ուսուցչի անունը, Փափազյանը միանգամից փոխվեց.
- Դերասան կուզես ըլլալ և անոր մո՞տ կսովրիս... Դուրս քալե, ու այլևս աչքիս չերևաս...
Իսկապես որ արտասովոր երևույթ էր Մհեր Մկրտչյանը։ Ըստ ամենայնի, ներսով ու դրսով, բնավորությամբ, կենցաղով։ Եվ, իհարկե, ամենից առաջ իբրև տաղանդ, իբրև արտիստ։ Բազմաշերտ արվեստագետ էր, ճիշտ նման այն «վայրի» ադամանդակտորին, որի ամեն շերտ մի նոր փայլ ունի, և հղկվելով ձեոք է բերում մի նոր գույն ու երանգ:
Фрунзик и Сергей ИсраелянՆրան սկզբում հանձնարարում էին և ինքն էլ հաճույքով խաղում էր կոմիկական հանգի դերեր։ Խաղում էր այնքան լավ, բնատուր իր մեծ ձիրքի այնպիսի անբռնազբոս, առինքնող, վարակիչ դրսևորումներով, որ հանդիսականը քրքջում էր ու քրքջում, սիրում էր ու սիրահարվում: Թվում էր, թե հենց այդ է, որ կա Մհերի, ժողովրդի սիրած Ֆրունզի էությունն ու կոչումը։ Բայց ինքը և շրջապատի հասկացող մարդիկ հետզհետե տեսան, համոզվեցին, որ Մհերի միայն առաջին «շերտն» է կոմիկականը։ Տեսան ու համոզվեցին, որ դրամատիզմը, ողբերգականությունը ոչ միայն խորթ չէ նրան, այլ թերևս նկարագրի առավել բնորոշ գիծն է:
Այո, մեզ մոտ, որոշ առումով նաև դրսում, երկար ժամանակ նրան հրավիրում էին որպես երաշխավորված հաջողություն ապահովող կոմիկի։ Դե, ինքն էլ, տարբեր նկատառումներով երբեմն տեղի էր տալիս: Բայց հետո սկսեց ինքն իրեն հղկել, իր մեջ որոնել այն, ինչը իր տենչն ու երագանքն էր՝ խոր, նշանակալից, ողբերգական մեծ լիցք ունեցող կերպարների իր սեփական, մհերյան ընկալումն ու անձնավորումը:
Թե թատրոնում, թե էկրանում նա թեքվեց հենց այդ կողմը և դրա ցայտուն հավաստումները չուշացան. Մերկուցիո, Եզոպոս, Գրեգոր, էմեբլե..
Կինոյում Մհերի այդ հակումը առավելագույնս խրախուսողը Հենրիկ Մալյանն էր։ Միասին հեռագնա ծրագրեր էին մշակում, մեծ նպա¬տակներ, հղացումներ ունեին։ Ավաղ, երկուսի կյանքի թելն էլ շուտ կտրվեց, շատ բան չհասցրին իրագործել։ Բայց արվածն էլ հաստատապես մտել է մեր արվեստի ոսկե էջերը։
Մտել է նախ իր վառ ազգային բնույթով ու կերպով։ Դա հայի արվեստ է՝ ուղղված աշխարհին։ Ուստի և նույնքան հարազատ ու սիրելի է բոլորի համար։
Արժե՞ կրկնել վաղուց արդեն հայտնին. Մհեր Մկրտչյանը ոչ միայն մեր արվեստի, այլև մեր ժողովրդի, ամեն հայի պատվիրակն էր ամենուր՝ Ռուսաստանից մինչև ԱՄՆ, Եվրոպայից մինչև Հնդկաստան, Մերձավոր Արևելք։ Ու գնում էր ոչ միայն խաղալու, բեմադրելու, նկարահանվելու, այլև խոսելու, շփվելու իր ազգակիցների ու այլոց հետ։ Եվ ամենուր ընդունվում էր սիրով, մտերմանում ամենամեծերի ու ամենափոքրերի հետ:
Աչքիս առաջ է Մոսկվայի «Ուկրաինա» հյուրանոցի նախասրահում նրա հանդիպումը Ռաջ Կապուրի հետ։ Մհերին տեսնելուն պես Ռաջ Կապուրն ինքը անմիջապես մոտեցավ ու հարազատ եղբոր պես գրկախառնվեց հետը։ Հրավիրեցինք, տարանք հյուրանոցի համարը։ Արթնացրեց կնոջը՝ Դոնարային. «Վեր կաց, տես ով է եկել»... Եվ մինչ քնաթաթախ Դոնարան կհագնվեր, Կապուրը դուրս գնաց ու քիչ անց վերադարձավ մի գեղեցիկ գլխաշորով։ Կոնյակ բաց արեց, բայց հնդիկը կխմե՞ր..
Եվ արդեն անպատմելի է այն մտերմությունն ու սերը, որ տածում էր մեր ժողովուրդը իր Ֆրունզի՝ Մհեր Մկրտչյանի հանդեպ։ Դա, իրոք որ համաժողովրդական, համագգային սեր էր՝ ինքնաբուխ, անկեղծ գգացմունք, որը չես կարող բացատրել սովորական հասկացություններով: Դա կամ լինում է կամ չի լինում։ Գաղտնիքը երևի այն էր, որ Մհերն ինքը անչափ էր սիրում իր ժողովրդին, նրա մի կտորն էր, հոգու և սրտի «խոսնակը»։ Այո, երես էին տալիս նրան բոլորը՝ վերևում թե ներքևում։ Նրա առա բաց էին բոլոր դռները, «չէ» չկար, ինչ կամենար կտային, կունենար։ Բայց իր այդ ամենազորությունը առավելապես օգտագործում էր մարդկանց օգնելու, աջակցելու հաճար։ Քանի՜-քանիսը նրա միջնորդությամբ բնակարան, կոչում ստացան, գործ ու ապրուստ գտան..
Մհեր Մկրտչյանի շողքն ընկնում էր և իր շրջապատի մարդկանց, գործընկերների, պարզապես ծանոթների վրա։ Նրա կողքին կանգնելն արդեն բարձրացնում էր մարդու պատիվը, ճանաչում բերում։ Մագնիսի պես ձգում էր բոլորին։ Բայց այդքանին դիմանա՞լ կլիներ։ Երբեմն հանձնվում էր հոսանքին, որ նրան կարող էր տանել անցանկալի ուղղությամբ, բայց ներքին մաքրությունն ու անսահման համորը փրկում էին ու հանում ափ՝ մեծ արվեստի իր հարազատ ափը։
Այդպես էր ապրում ու ստեղծագործում Մհեր Մկրտչյանը՝ հայ բեմարվեստի ու կինոարվեստի մեր նորօրյա մեծ Մհերը...
Ու այդպիսին էլ կմնա ու կապրի շատ ա շատ սերունդների հետ..

2001 թ.

Սերգեյ Իսրայելյան
ՀՀ կինեմատոգրաֆների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր

Отрывок из документального фильма Эдуарда Амбарцумяна "Серик" о народном артисте СССР, кинооператоре Сергее Исраеляне

 

Печать

Մեծ արտիստը. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Մհեր ՄկրտչյանԲոլորը գիտեն, որ օտար լեզուների և հատկապես անգլերենի իմացությունը օգնում է այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ շփմանը, բայց արի ու տես, որ այս համընդհանուր ճշմարտության զորությունը խամրում է իրապես մեծ արտիստների դեպքում: Տարիներ առաջ ես մի հաղորդում տեսա հեռուստատեսությամբ, որի ընթացքում Սերգեյ Իսրայելյանը պատմեց մի միջադեպի մասին, որի ականատեսն էր եղել ինքը 1970-ական թվականներին:Եվ հիմա ես հիշելով կվերապատմեմ այն, ինչը լսեցի այդ օրը:
Սերգեյ Իսրայելյանը և Մհեր Մկրտչյանը Մոսկվայի մի հյուրանոցի սրահում էին և քայլերն ուղղեցին դեպի վերելակի դուռը: Հենց այդ պահին Մհեր Մկրտչյանը նկատում է հնդիկ մեծ դերասան Ռաջ Կապուրին, ով շրջապատված էր իրենից հարցազրույց վերցնող լրագրողներով: Մհեր Մկրտչյանը շրջվում է Սերգեյ Իսրայելյանի կողմը և ասում. «Տես, տես Ռաջ Կապուրը»: Այդ ժամանակ նրանք արդեն հասել էին վերելակի դռանը և ուզում էին սեղմել կոճակը և հենց այդ պահին կատարվեց անհավատալին: Հանկարծ Ռաջ Կապուրը փութաջանորեն ազատվեց լրագրողների խմբից ու արագ մոտեցավ վերելակի մոտ կանգնած ու զարմանքով նրան նայող մեր հերոսներին: Ռաջ Կապուրը «Hello» ասելով ամուր գրկեց Մհեր Մկրտչյանին: Անցավ մի քանի վայրկյան, նա հետ քաշվեց, լայն ժպիտով նորից նայեց Մհերին, կարծես համոզվելու համար, որ ինքը չի սխալվում ու նորից գրկեց նրան: Այնպիսի տպավորություն էր, որ երկու շատ մոտ ընկերներ երկար ժամանակ չէին հանդիպել իրար: Դրանից հետո սկսեցին խոսքերով ողջունել իրար` Ռաջ Կապուրը անգլերեն, իսկ Մհեր Մկրտչյանը` հայերեն: Ռաջ Կապուրը չէր ուզում բաց թողնել Մհերին, և Մհերն էլ չէր ուզում բաժանվել Ռաջ Կապուրից: Երեքով գնացին Ռաջ Կապուրի հյուրանոցային սենյակը ու մինչև լույսը բացվելը խոսեցին` Մհեր Մկրտչյանը հայերեն, իսկ Ռաջ Կապուրը հնդկերեն, որովհետև հասկացավ, որ Մհերը չի խոսում անգլերեն և որոշեց Մհերի նման իր մայրենի լեզվով խոսել: Սերգեյ Իսրայելյանի կողմը նույնիսկ չէին նայում: Սերգեյ Իսրայելյանին մնում էր միայն նայել նրանց ու ապշել, թե որքան բան ունեն նրանք իրար ասելու և որքան լավ է Մհեր Մկրտչյանը հասկանում հնդկերեն, իսկ Ռաջ Կապուրը` հայերեն: Հանդիպել էին երկու մեծ արտիստներ:

Յուրա Գանջալյան
04/07/2012
http://mskh.am/am/20866