Шаум Казарян

                                                           Ֆրոինզիկ Մկրտչյանը բնածին դերասան էր

shahum ghazaryanՖրունզիկ Սկրտչյանը բնածին դերա­սան էր։ Զարմանալի խելք ուներ։ Երբ վիճում էինք ինչ-որ հարցի շուրջ, նա միշտ հաղթում էր։ Ինչի մասին խոսքը գնար, ինքը ոչ թե կողմնորոշվում էր, այլ արմատներից, խորքից էր գալիս։ Ես հիշում եմ մեր վեճերից մեկը։ Նա մի օր մեզ մինչև առավոտ ապացուցեց, որ մայրը եսասեր է նույնիսկ իր երեխայի հանդեպ։ Նա երեխային սիրում է, որովհետև դա իրեն դուր է գալիս։ Եթե երեխային բան պատահի, նա իրեն վատ կզգա, իսկ ինքը չի ուգում, որ իր համար վատ լինի։ Ֆրունզն այս թեման այնքան առաջ տարավ, որ մենք ասացինք.
«Մեղա, մեղա, ճիշտ ես, Ֆրունզ ջան»։
Ամենաանհեթեթ հարցերում էլ նա հաղթում էր մեզ։ Դերասանի համար ամենակարևորը հավատացնելն է։ Եվ պատահական չէ, որ ամենամեծ դերասանները երեքից չորս տարե­կան երեխաների նման են, որոնք ինչ անում են, այնքան հավատով են անում, որ քեզ էլ հավատացնում են։ Ֆրունզն այդ տեսակ դերասան էր։

Ֆրունզը շատ բարոյական մարդ էր։ Շնորհքի արգասիք էր։ Լուրջ անձնավորություն էր աշխատանքի մեջ, ժուժկալ էր՝ կենցաղում։ Աշխատանքի ժամանակ ոչ ոք իրավունք չուներ նրան խանգա­րել։ Ոչ թե սաստում էր, գոոում, այլ նրա պահվածքն արդեն հուշում էր մեզ։ 
У входа художественно-театрального института (1956) слева направо : Рафаэль Атоян (артист,художник), Мгер Мкртчян (артист), Зулум Григорян (художник), Каруш Овсепян (?), Шаум Казарян (артист) и Альберт Мкртчян (режиссер)Թատրոնն իր գործն էր, իր կոչումն էր, իր ամեն ինչը։ Ֆրունզն այն դե­րասանն էր, որի փորձերը խելագարի պես նայում էինք։ Այդպիսի դերասաններից էր նաև Թաթիկ Սարյանը։ Մենք նստում էինք ու նայում, թե ոնց է փորձում այդ մեծ մարդը, այդ մեծ դերասանը։ Ֆրունզի փորձերին նայելու շատերն էին գալիս։ Նրա չստացված փորձերից անգամ մենք ինչ-որ բաներ էինք քաղում։ Թարս բաներ էր անում և թարսից գալիս էր ճշտին։ Նա այդպիսի սկզբունք ուներ՝ հակաոակից գալ ճշտին։ Զարմանալիորեն ճիշտ ճանապարհ է դա։ Ֆիլմ նկարահանելիս միշտ իր խաղով լինում էր ուշադրության կենտրոնում։ Եվ այնքան հավատալի, այնքան ճիշտ էր լինում նա այդ րոպեին, որ օպերատորը կենտրոնանում էր նրա վրա։
Անընդհատ ստեղծագործում էր, անուններիս վրա էլ էր խաղում։ Մի օր նստած էինք, ասաց.
—  Շահում, արի անուններիս և ազգանուններիս առաջին տառերը տեղերով փոխենք։
— Ինչպե՞ս, — հարցրեցի։ Ասաց.
— Իմը թող լինի Մռունզիկ Ֆկրտչյան, քոնն էլ՜ Ղահում Շազարյան։
Հետո պարզվեց, որ տղաներն էլ են ուզում, բայց չեղավ։ Օրինակ՝ ինչպես փոխես՝ Սոս Սարգսյան կամ Վոլոդյա Աբաջյան։
Արտասահմանից գալիս միայն խաղալիքներ էր բերում, ընդ որում, շարժվող խաղալիքներ՝ սարդ, կապիկ, մուկ, շուն։ Եվ մենք կարող էինք օրերով զբաղվել այդ խաղալիքներով։ Սա հենց այնպես բան չէր։ Սա էլ էր խոսում Ֆրունզիկի տեսակի մասին։

Շահում Ղազարյան
ՀՀ վաստակավոր արտիստ, պետական մրցանակի դափնեկիր

 

Печать