Сильва Капутикян

Сильва КапутикянՇեն ու ամենաբաշխ հոգի

Յոթանասնական թվականներն էին։ ՍԱ ծովի ափին գտնվող հայաբնակ վայրերից մեկում հանդիպման երեկո ունեի։ Երեկոյի վերջում ինձ շրջապատողների մեջ հանկարծ տեսա Մհեր Մկրտչյանին։ Զարմացա իսկապես.
Ֆրունզի՞կ, էդ ի՞նչ ես անում էս կողմերում։
Սիլվա ջան, քույրս, հոգուդ մեռնիմ, նկարահանվում եմ,— ասաց ու ինձ փաթաթվեց, թեև մինչ այդ հազիվ ծանոթներ էինք։
Այսպես սկսվեց ու այդպես էլ շարունակվեց մեր բարեկամությունը։ Հանդիպելիս ամենևին էլ ոչ ապոլոնյան դեմքը գեղեցկանում էր ներքին մի ճառագայթումով, որն անմիջապես հաղորդվում էր քեզ, և ինչքան էլ տխուր ու մտահոգ լինեիր, ակամա հաղորդվում էիր այդ ճառագայթմանը, ողողվում նույն ջերմությամբ։
Անհանգիստ հոգի էր, շեն, շռայլ, ամենաբաշխ հոգի։ Գ. Սունդուկյանի թատրոնի սյուներից էր, հայ և օտար շարժանկարների կենտրոնական դեմքը։ Խորհրդային Սիության բազմազգ հանդիսատեսին ստիպեց արտաբերել իր դժվարահունչ ազգանունը՝ Մկրտչյան, արտաբերել սիրով, հիացումով, ժպտերես։ Ամեն տեղ հետը տանում էր Հայաստանի ջերմությունը, հայ հանճարի անսպառ կուտակումներից իրեն հասած ժառանգությունն ու այն ցրում ամենքին։ Սակայն ինչքան էլ ցրում, միևնույն է, իր հողին, հայրենի Գյումբիին, Երևանին, իր ժողովողին մնում էր մի անսպառ բաժին, որից օգտվում էինք բոլորս, օգտվում առատորեն։ Նրա հետ ծիծաղում էինք, նրա հետ մտորում, նրա հետ ծերանամ էինք ու մանկանում։
Այնպես պատահեց, որ մի անգամ միասին Արզնիի առողջարանում էինք։ Բուժարանի բոլոր չորս հարկերը լցվել էին Ֆրունզիկով։ Որտեղ որ լինում էր՝ բակում, ճաշարանում, նախասրահներում, հանգստացողներն անմիջապես հավաքվում էին շուրջը, և բժիշկների ու բուժքույրերի ոչ մի հորդոր՝ անցնել բուժական նշանակումների կատարմանը, չէր օգնում. անհնար էր պոկվել արտիստի հմայքից, խոսք ու զրույցից, սրամտություններից։
Մի օր էլ Մհերր խնդրեց առանձին հանդիպել, սիրով համաձայնեցի։ Մտավ սենյակս՝ ձեռքին ինչ-որ թղթեր։
Սիլվա ջան, հացդ խլել եմ, մի պոեմ եմ գրել, կուզեմ կարդամ։
Տեղավորվեց փոքրիկ սեղանի շուրջր, սկսեց կարդալ։ Նույն Ֆրունգիկը չէր կարծես, անսովոր լուրջ էր ու հուզված։ Պոեմում նկարագրված էր, թե ինչպես երկրաշարժի օրերին ամբողջ երկրագնդի մարդիկ ձեռք մեկնեցին աղետյալ հայ ժողովողին, եկան օգնելու Վրաստանից, Ռոաաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ամերիկայից, Աֆրիկայից, Ալժիրից, Անգորայից, Շրի֊ Լանկայից, Պակիստանից, Հնդկաստանից, Սինգապուրից և այսպես շարունակ... Երբ կարդաց վերջացրեց, սպասողական հայացքը ուղղեց ինձ...
Լավ էր, Ֆրունգիկ ջան, շատ անկեղծ էր, ապրված...
Խորաթափանց խոսակիցս զգաց, որ այնքան էլ հիացած չեմ իր չափածոյով։ Սի բան ասելու համար հարցրեցի.
Ուրիշ ո՞վ է գործդ կարդացել։
Համո Սահյանը։
Եվ ի՞նչ ասաց։
Ասաց. «էդ ինչըխ լավ աշխարհագրություն գիտես...»։
Երկուսս էլ հորդ ծիծաղեցինք։ Ինչպես ամեն խելացի մարդ, Սհեր Սկրտչյանը գիտեր նաև ինքն իր վրա ծիծաղել, և դա նրա հոգու մեծությունն էր։ Գիտեր նաև ծիծաղի քողի տակ ծածկել իր խորունկ տխրությունը, և դա նույնպես իր մեծությունն էր։ Այն պահին, երբ ողջ առողջարանը թնդամ էր Ֆրունզիկի ծաղրաբանություններից, ծաղրաբանի աչքր մոտակա անտառի մի անկյունում սուսուփուս նկարչությամբ գբաղվող իր տղայի կողմն էր։ Տղային վերաբերվում էր անսահման քնքուշ, վրան դողալով, երևի գիտեր նրա մեջ բուն դրած դարանակալ հիվանդության մասին։ Չէ՞ որ կինն էլ, սքանչելի մի դերասանուհի, նույն պահին գտնվում էր հոգեբուժարանում։
Քմահաճ բնությունր երբեմն սիրում է դաժան խաղեր խաղալ, արտաքուստ ամենաուրախ մարդուն տալիս է ներսից տխուր լինելու անթիվ առիթներ։ Այդ մարդկանցից էր նաև Սհեր Սկրտչյանը։ Տարիներ շարունակ նա իր հոգու ամենախորունկ ծալքերում իրեն պահեց իր ահռելի տառապանքը ու մեզ տվեց ծիծաղ, խնդություն, իր ձիրքերի լույսր վայելելու անսահման երջանկությու

Սիլվա Կապուտիկյան
Բանաստեղծուհի, ՀՀ ԳԱՍ ակադեմիկոս


 Ара Шираз - скульптор, лауреат Государственной премии Армении

Free Joomla Lightbox Gallery

Печать