«Մհեր Մկրտչյան թատրոնի հանդիսատեսը գիտի` ուր է գալիս եվ միշ'տ է գալիս»

Фрунзик МкртчянՈւղիղ երկու տասնամյակ առաջ` 1986 թ. հայոց թատրոնի «արգանդը եղավ սրբորեն բեղուն»։ Մհեր Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացումով իր արժեքավոր գոյությունն ազդարարեց մի նոր թատրոն։ Հայոց բեմի մեծ երախտավոր Վարդան Աճեմյանի անունը կրող արտիստական թատրոնը ծնունդ առավ հայոց թատերարվեստի և կինոարվեստի մեկ այլ երախտավորի` Մհեր (Ֆրունզե) Մկրտչյանի ջանքերով։
Աոաջին ներկայացման մեջ գլխավոր դերն ինքը խաղաց։ Ավա~ղ, դա նրա վերջին բեմելը եղավ, վերջին խաղը, նրա կարապի երգը։ Ձեռնարկել էր Լևոն Շանթի «Կայսրը» պիեսի բեմականացումը։ Կտոր էր հայթայ­թել, արդեն կոստյումներն էր մտմտում։ Չհասցրեց։ 1993-ին ընդհատվեց ՄԵԾ ԴԵՐԱ­ՍԱՆԻ, ՄԵԾ ՈՂԲԵՐԳԱԿԻ, ՄԵԾ ՄԱՐԴՈԻ կյանքը։ Մի վիթխարի տարածություն, մի անչափելի տարածություն բե­մի վրա, էկրանին, մարդկանց սրտերում դատարկ մնաց։
Դա նրա՝ Մհեր Մկրտչյանի տեղն էր, որինքըևմիայն ինքը կարող էր լցնել։
Արտիստի մահից հետո պատշաճ պիտի լի­ներ իր հիմնած մշակութային օջախը իր անու­նով վերանվանելը։ Եվ մահվանից  ի վեր այն այդպես էլ կոչվում է` «Մներ Մկրտչյան արտիս­տական թատրոն»։
... Հետո վատ, դժվար, տխուր օրեր եկան, և ժամանակների խորշակը սուրաց-անցավ թատ­րոնի վրայով։ Որոշ ժամանակ այս մշակութա­յին օջախի գործունեությունը դադարեց։ Ներ­սում ի՞նչ կար-չկար ՝ թալանեցին-տարան։ Հետո էլի լավ ժամանակներ եկան, հնարավորություն­ներ բացվեցին, բարի կամք դրսևորվեց` թատրո­նը նորովի կազմակերպելու-վերականգնելու։ Ո՞վ կարոդ էր ավելի սրտացավ, ավելի հոգա­ծու լինել այս թատրոնի նկատմամբ, քան նա, ում վրա էլ հենց կանգ առավ քաղաքապետա­րանի ընտրությունը։ Իսկ ընտրությունը երիցս ճիշտ էր կատարված։ Մհեր Մկրտձյան թատրո­նի տնօրեն ե գեղարվեստական ղեկավար նշա­նակվեց մեկ ուրիշ ժողովրդական արտիստ, մեկ ուրիշ Մկրտչյան. ոչ այլ ոք, եթե ոչ նույն ար­գանդից ծնված, ստեղծագործական նույն բո­վով անցած նրա եղբայրը. նույն ինքը` Ալբերտ Մկրտչյանը։
   Այդպես էլ եղբայրաբար, սիրով դեպի եղ­բայրն ու նրա մեծ արվեստը, Ալբերտ Մկրտչյա­նը տեր կանգնեց թատրոնին։ Ուզեց շարունա­կել եղբոր գործը, նրա անելիքներն ու երազանք­ները ավարտին հասցնել։ «Սհերը երազում էր ունենալ այնպիսի թատրոն, ինչպիսին ինքն էր ուզում։ Ես դա իրականություն դարձրեցի։ Ինձ ոգևորում էին Հենրիկ Մալյանը, Սոս Սաոզսյանը»։
MMAT2000-ին թատրոնի խարխուլ շենքն ընդգրկ­վեց մշակութային օջախների նորոգման Լինսի ծրագրում։ Եվ, իհարկե, դարձյալ Ալբերտ Մկրտչյանի ջանքերով։ Բարենորոգված թատ­րոնը 2004-ի կեսերին արդեն հանդիսատեսին ներկայացավ Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» պիեսի բեմադ­րությամբ։ Ապա, հաջորդաբար` Անույի «էվրիդիկե», Սամվել Խալաթյանի «Աքլորականչ», «Վերջին ծաղրածուն», Ֆռեշետի «ժանը և Բիատրիսը» բեմադրությունները։
  Մեկուկես տարում 8 ներկայացում հաջող­ված, ջերմ ընդունելություն գտած, հանդիսա­տեսի ճաշակը բավարարող։ Ընդամենը տասը դերասանով և չորս տասնյակի հասնող աշխատակագմով հաջողվել է լուծել մեր ժամանակ­ների թատրոնի համար շատ կարեոր մի խնդիր. դառնալ ճանաչելի  ու հանդիսատես ու­նենալ։ Մհեր Մկրտչյան թատրոնը հանդիսատեսի խնդիր չունի։ Հանդիսատեսը գիտի՝ ուր է գալիս, ինչու է գալիս ե մի՛շտ է գա­լիս։ Ո՞վ է այս թատրոնի հանդիսատեսը։ Մեծ դերա­սանի երկրպագունե՞րը։ Ասացեք, խնդրեմ, իսկ ո՞վ նրա երկրպագուն չէ։ Ողջ ժողովուրդն է երկրպագում սիրելի դերասանին` մեծով-փոքրով, ահել-ջահելով։ ժողո­վուրդը նաև Մկրտչյան երկու անհատականություններին տեսնում է մեկի մեջ, և որ­քան ժամանակի իմաստով Մհերը հեռանում է, այնքան ահագնանում է նրա կարոտը, այնքան ժողովուրդն ուզում է մոտենալ նրան։ Ահա թե ինչու «Հացթուխի կինը» վերաբեմադրելիս Ալբերտ Մկրտչյանը երկար ժամանակ մտատանջության մեջ էր, ո՞վ պիտի խաղա Մհերի դերը։ Նա համոզված էր, որ Մհերի խաղը տեսած հանդիսատեսը ոչ մի այլ դերակատարում չի ըն­դունելու, եթե նույնիսկ դա լինի ոչ պակաս կամ ավելի տաղանդավոր։ Ի վերջո լուծումը գտնվեց. դերը զուգակցել Մհերի տեսապրոյեկցիայով` այդպիսով նրան «ներկա» դարձնելով ներկա­յացմանը։
Театр "Артистакан" Фрунзика МкртчянаԱյս ներկ՚այացմամբ թատրոնը հյուրախա­ղերի մեկնեց Հայաստանի մարգեր ու քաղաք­ներ։ Եվ դա էլ` Մհերի «դրդմամբ»։ «Արգենտինայում  իմ ձեռքն ընկավ մի տետր, որտեղ Մհե­րը նշել էր Հայաստանի բոլոր գյուղերի անունները։ Չկա մի այնպիսի վայր, որտեղ նա իր խաղով հանդես չի եկել։ Ես պիտի պահեի նաե նրա այս սկզբունքը` արվեստը հասցնել ժողովր­դին»,– ասում է Ա. Մկրտչյանը։
  Ի պահպանումն դրա, ներկայացումներին բարեգործաբար հրավիրվում են պատերազմի վե­տերաններ, զոհվածների ընտանիքի անդամներ, ազատամարտիկներ:
  Բեմադրությունների ընտրությունը նույնպե՞ս պայմանավորված  է դերասանի նախասրություններով։ «Ոչ այնքան։ ժամանակները փոխվել են, – հիմնավորում է մեր զրուցակիցը։ 
  – Մենք կպահպանենք Մհեր Մկրտչյան արտիստի արվեստի ավանդույթները՝ նորի համադրու­մով։ Իսկ հիմքը պետք է լինի աճեմյանական, գուլակյանական ռեալիստական թատրոնը»։
   Երազում էր աշխատել երիտասարդների հետ։ Նրա այս ցանկությունը թատրոնում ոսկե կանոն է դարձել։ Տանտերն ասում է՝ դերասան­ների 95 տոկոսը երիտասարդներ են, որ օր-օրի բացվում են և նրանցով միայն հիանալ կարելի է։ Նրանք այս թատրոնի հետ պիտի ծերանան։ Հիանալ կարելի է ողջ աշխատակագմով. «Ես ընտրում եմ բարի մարդկանց։ Թատրոնը մի ընտանիք է, ջերմ օջախ, միմյանց ու թատրո­նին նվիրված մարդիկ են հավաքվել այստեղ»: Բարությունը Մկրտչյաններին Աստծուց է տրված։ «Երկուսս էլ ապշելու բարի ենք, եր­կուսս էլ աշխարհին բարի աչքով ենք նայում։ Մհերը մինչև վերջ էր բարի»։ Բարությունը թատրոնի մթնոլորտի հիմնական բաղադրիչն է դարձել և հզորանալով՝ վերածվել բարեկր­թության։ Այս թատրոն մտնողը զգում է, որ մշա­կութային օջախ է եկել։ Մթնոլորտն այստեղ այդ­պիսին է՝ բարեկիրթ։ Դռնապանի բարևից, պարզ մի հարցի պատաասխանից սկսած։
   Կինո՞, թե՞ թատրոն. 21-րդ դարում և այդուետ որի՞ն է վիճակված հաստատուն գոյություն։ «Կինո չկար, թատրոն կար հազարամյակներ առաջ։ Կյանքն, ինչպես էլ վերափոխվի, թատ­րոնը իր տեղը միշտ կունենա, կմնա, որովհետև մարդու հոգու մեջ է, մարդու հոգու հետ է»։
   Թատրոնի հավատավորն ինչպե՞ս է պատ­կերացնում մշակութային այս օջախի ապագան մեկ-երկու տասնամյակ հետո։ «Նվիրյալները` դերասան, թե տեխնիկական աշխատող, կմնան։ Փոփոխություններ կլինեն, շոուներ, այլ մատու­ցումներ, բայց էությամբ, բովանդակությամբ թատրոնը կմնա այնպիսին, ինչպխփն հիմ­նադրվել է»։
   Մնում է վերստին փաստել, որ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնը լուծել է իր գերխնդիրը։ Թատրոնը կա հանդիսատեսի ըն­կալումներում, թատրոնը վերածննդի ճանապարհ է ելել։ Այժմ թևակոխել է մի փուլ, երբ արդեն բարձունքի պիտի հասնի։ Բարձունք, որի ստո­րոտից մինչև գագաթն ի վեր հպարտ ու հաս­տատուն կանգնած են Մհեր և Ալբերտ Մկրտչյան եղբայրները, երկու անվանի արվեստագետնե­րը, սիրված դերասանն ու կինոգործիչը։
Մշեցի Մուշեղի երկու որդիները...

АвангардՍուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
23-29 մարտի 2006թ.
«ԱՎԱՆԳԱՐԴ»

 

Печать

Թամար Հովհաննիսյան «Եկել էմ. Հուսամ չեմ ուշացել»

Tamar Hovhannisyan

17 տարվա բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել սիրված դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։
Հանդիպումը դերասանուհու հետ լավ առիթ էր անդրադառնալու նրա արտիստական գործունեության հայաստանյան շրջանին, պրպտելու նրա ստեղծագործության ամերիկյան փուլը և, իհարկե, առաջիկա անելիքները։

Սկիզբն ու ընթացքը՝ ամփոփ

1970-ականների վերջին Վարդան Աճեմյանը թատերական ինս­տիտուտից Սունդուկյան թատրոն բերեց նորավարտ Թամար Հովհան­նիսյանին, որն իր բեմական գործու­նեությունն սկսեց հերոսուհի խաղա­լով («Ծանր է Հիպոկրատի գլխար­կը»)։ Ամպլուայի սահմանափակում­ներ չունեցող դերասանուհին գեղե­ցիկ դերերի մի ամբողջ շարք է կերտել Մայր թատրոնում, ապա նաև հեռոատա- և ռադիոթատրոններում։ 17 տարեկանում նա խաղաց իր առաջին դերը Վալենտինա՝ «Վալենտին և Վալենտինա» հեռուստաներկայացման մեջ։ Հեռուստաթատ­րոնի առավել հիշարժան դերերից են՝ էմիլիա («Արհամարհանք»), Ռիտա («Ցիլինդր»)։ Դերասանու­հու կենսագրության մի փայլուն էջ էլ նրա կինոդերերն են՝ Վարսո («Մեր պապերի քայլերգր»), Արփենիկ Չարենց («Երկունք»), Շուշան («Թթենին»), Նաստյա («Հատակում»)...
17 տարեկանից՝ ամբողջ 25 տա­րի, նա եղավ միշտ գբաղված, միշտ ստեղծագործական եռքի ու հեքի մեջ։ Առավոտյան փորձի էր թատրոնում, ցերեկր՝ ­­ռադիոբեմադրություններում, երեկոյան վազում էր ներկայացման կամ ասմունքելու, մինչև կեսգիշեր ֆիլմեր կրկնօրինակում, օրեր անց­կացնում նկարահանման հրապա­րակներում։ Դերասանուհու կյանքի հագեցած մի փուլ էլ շրջագայություններն էին։

էն  մի  հատիկ  տղան

Դերասանահի առաջին կինոդերերից՝ «Մեր պապերի քայլերգը» ֆիլմումՈւսանողական տարիներին իրե­նից 2 կուրս բարձր մի հետաքրքիր, նկատվող երիտասարդ կար։ Ինստի­տուտում մի հատիկ էր, ինչպես ժողո­վուրդը կասեր,  նրան մատով էին ցույց տալիս՝ ա՛յ, էն տղան... ու գո­վեստների շարան։ «Ես էլ էի հավա­նում նրան, հավանում էի նրա եվրո­պական տիպը, նրա պլաստիկան, հումորը ե, մանավանդ, երգը»՝ շեշ­տում է։
Թամար Հովհաննիսյանի ե Հա­րություն Մովսիսյանի ճանապարհ­ները խաչվեցին Սունդուկյան թատ­րոնում։ «Մենք ոչ միայն գործի մեջ էինք միասին, նույնն էին և մեր հե­տաքրքրություն ներր, և մեր միջե մի գեղեցիկ մտերմություն ստեղծ­վեց»,– պատմում է դերասանուհին։ Իսկ սիրահարության պատճառ դարձան Մանուել Մենենգիչյանի երգի տողերր, որ Հարությունը եր­գեց մի երեկո՝ Թամարին տուն ճանապարհելիս.

          «...Ո՛ւր ես դուն, իմ Կարոլին,
          Որ ժպտացիր ինձ սրտանց...»։

Հետո ամուսնության առաջար­կություն, պսակադրություն եկեղե­ցում այն էլ հոր՝ անվանի բանաստեղծ, գրողների միության նախագահ Հրաչյա Հովհաննիսյանի մասնակ­ցությամբ. էն ժամանակների համար չլսված բան։ «Դա սովորական ամուսնություն չէր։ Դա մեծ ընկերու­թյան, մտերմության արդյունք էր։ Մեր որդին՝ Հայկը, մեծ սիրո զավակ է»,– տարիների իր զգացողություննե­րը վերապրում է դերասանուհին։


Անբացատրելիուանակնկալ

Թեպետ թատրոնում միասին էին, տեսնում էր Մհերի խաղր, սա­կայն ինչ-որ պահի ուրիշ մի բան տեղի ունեցավ։ «Ինծի Պաղտիկ կըսեն» կանչելով Մհերր բեմ վա­զեց, ու դերասանուհու զգացողու­թյուններում ինչ-որ բան փոխվեց։ Ասես մինչ այդ նայել էր ու չէր տեսել ու նոր միայն տեսավ, նոր միայն զգաց, ու անակնկալ մի «հարվա­ծով» նրա համար բացվեց Մհերի անհատականության ուժը։
«Դա մի անդիմադրելի ճնշում էր, ահռելի մագնիսական դաշտ, որտեղ եթե հայտնվեիր, դուրս պրծնել այյես անհնար էր»,– խոստովանում է դերա­սանուհին։ Թամար Հովհաննիսյանն ու Մհեր Մկրտչյանը կարգուօրենքով ամուսնացան։ «Դժվար չէ՞ր երեքով նույն թատրոնում և արդյո՞ք տղամարդկանց միջե թշնամանք չկար»։ «Չկար,– դերասանուհու պատաս­խանն անկեղծ է ու անմիջական։ – Որ­պես արվեստի մարդիկ, երկուսն էլ, մեկը մյուսից ավելի, հարգանք ունեին միմյանց տաղանդի նկատմամբ։ Մենք Մհերի հետ գնում էինք Հարությունի ներկայացումներին, և ես չեմ կարող մոռանալ, թե Մհերր որպիսի անկեղծ ոգևորությամբ էր թե՛ դահլիճում, թե՛ ետնաբեմում արտահայտում իր հիացական վերաբերմունքը»։

Հսկա  կտավը  մի  մատնեք  խավարի

Երազի պես անցած-գնացած օրեր, ամուսնու՝ Մհեր Մկրտչյանի հետՄհերի մասին թռուցիկ խոսել չի ուզում։ Ասում է՝ նրան ամբողջու­թյամբ ու հավաստի ներկայացնելու համար մի գիրքը բավական չէ։ Թա­մար Հովհաննիսյանի ապագա ծրագրերում դա առաջիններից է՝ բացել Մհերին, ներկայացնել նրա տրամաչափի իրական սահմաննե­րը։ Դերասանուհին դառնացած է այն ամենից, ինչ տեղի է ունենում Մհեր Մկրտչյանի կենսագրության հետ հետմահու։ Չի կարելի, ասում է, այդպես անփույթ վարվել այն ահ­ռելի ժառանգության հետ, որ թողել է նա թե՛ որպես դերասան, թե՛ որ­պես փիլիսոփա ու անհատ։ Չի կա­րելի դնել-ողբալ մարդու հիշատակը՝նրան ներկայացնելով տխուր ու դժ­բախտ՝  բախտի  նահատակ։  Դա դաժան բան է, և Մհերի պես մեծու­թյանը փոքրացնել է նշանակում, որից նա չէ, մե՛նք ենք տուժում։
Իսկ Մհեր Մկրտչյան թատրո՞նը, որ ղեկավարեց երկու տարի՝ 1994-95 թվականներին, նրա մահից հետո և դեռ «Ապակե գազանանոց» ներկա­յացման մեջ էլ Ամանդա խաղաց։ «Այսօր դա արդեն Մհերի մտածած թատրոնը չէ, և ես այնտեղ անելիք չունեմ։ Ուրիշ բան, եթե ոլորտի պատասխանատուներն ինձ հանձնարարեն հիմնավորապես զբաղվել թատ­րոնով։ Հակառակ դեպքում ես էթի­կայից դուրս կհամարեմ* պայքարել թատրոնի համար։ Չի կարելի տարի­ներով թողնել գնալ, հետո վերադառ­նալ ու ակնկալիք ունենալ»,– ասում է։

Օտար,ամայիճամփեքիվրա

Որդու՝ Հայկի հետ. մորը նա տարավ Հայաստանից, նա էլ հետ բերեց1994-ին դերասանուհու միակ զա­վակը՝ Հայկ Մովսիսյանը, ուսանող­ների փոխանակման ծրագրով մեկ­նեց Ամերիկա։ Մեն-մինուճարին ո՞նց մենակ թողներ օտարության մեջ, ու 1996-ին որդու մոտ գնաց՝ Հայկի ավարտելուց հետո վերադառնալու հաստատ որոշմամբ։ 10 ամիս անց որդին Լոս Անջելեսից տեղավտխվեց Նյու Յորք, իսկ մայրը հաստատվեց Նյու Ջերսիում։ Պետք էր ապրուստի միջոց գտնել ե աշխատանքի անցավ դեղարանում, որպես դեղագործի օգ­նական։ Նյու Ջերսի գալու առաջին օրվանից իսկ կապվեց Թեքեյան մշակութային միության հետ ե կարճ ժա­մանակում ստեղծեց  «Մհեր Մկրտչ յան» թատերախումբը՝ առաջին ներ­կայացումը վերածելով մի փառահեղ թատերական-մշակութային երեկոյի։  Թեքեյանականների արձագանքր չուշացավ։ «Կրակր դրիր տակներս»,– ասացին։ 5 տարում 5 ներկա­յացում բեմադրեց ե մեկում՝ «Ֆիլումենա Մարտուրանո», իր 45-ամյակի օրը Ֆիլումենա խաղաց՝ իր խաղա­ցած վերջին դերր։ Անգլալեզու մշա­կութային մամուլի բարձր գնահատա­կանը տարիներ անց պիտի արձա­գանք ստանար Լոս Անջելեսում, և ամերիկացիները պիտի գտնեին նրան ու խնդրեին անգլերենով Սարոյան բեմադրել։ Հաջողությունը դարձյալ թնդաց. տեղի մամուլը Թամարին բնորոշեց որպես «...բացառիկ մտապատկերներ ունեցող բեմադրիչ»։

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնայի

Թամար Հովհաննիսյանը եկել է այլես ապրելու հայրենիքում։ Որպես դրսում ապրած մարդ, որ զգացել է օտարության դառնահամը, գնալու որոշում կայացրած բոլոր հայ մարդ­կանց ուզում է հիշեցնել թումանյանական փիլիսոփայությունր. աշ­խարհ անցած մարդը հասկանում է, որ ամենալավը էլի էն խրճիթն է՝ գե­տի եզերքին, ծառերի տակին։
Դերասանուհուն հաճախ հարց­նում են՝ ինչու՞ վերադարձաք։ Բա­ցատրում է. «Ես գնացել էի վերա­դառնալու մտադրությամբ ե 17 տա­րի Աստծո ամեն օրր քնեցի-արթնացա այդ սպասումով»։ Եվ մինչև որդին դասախոսական աշխատան­քի անցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում, մայրն արդեն ճամպրուկային տրամադրության մեջ էր։ Հետո որդին ամուսնացավ ու կնոջն' էլ տարավ Ամերիկա։ Հիմա էլ թոռնիկն էր ոտքը կապել։ «Բախտս բերեց,– ասում է,– որ հարսս էն ջա­հելներից չէ, որոնց ուշքը գնում է ամերիկաների համար. նա չհաշտ­վեց, և մենք բոլորով վերադարձանք։ Հիմա եկել եմ. հուսամ` չեմ ուշացել։ Կարևորս այն է, որ մտածումս մեկն է ու նույնը` գործել իմ ոլորտում` բե­մադրել, հեռուստահաղորդումներ վարել, որոնց վերաբերյալ ես արդեն պատրաստի սցենարներ ունեմ։ Մնացածը Աստծո կամոք։

TV MolՍուսաննա  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
TV  ՄՈԼ  N15

1-7  հուլիսի  2015