В Тбилиси вспоминали великого армянского актера Мгера Мкртчяна

посол Армении в Грузии Ованес Манукян о Мгере МкртчянеВ Тбилиси при содействии посольства Армении в Грузии, Центра культурных взаимосвязей «Кавказский дом» и при поддержке Национальной библиотеки парламента Грузии прошел вечер «Фрунзик Мкртчян. 20 лет спустя». На мероприятии были показаны кадры из фильмов с участием народного артиста СССР, великого армянского актера Мгера Мкртчяна, была организована выставка его графических работ и демонстрация уникальных фотографий.
На мероприятии выступил посол Армении в Грузии Ованес Манукян, отметив, что хотя со дня смерти Мгера Мкртчяна прошло 20 лет, благодаря великому таланту и блестяще сыгранным ролям он навсегда останется в сердцах людей. Министр по вопросам примирения Грузии Паата Закареишвили выразил свою любовь и уважение к Мгеру Мкртчяну и его искусству, а посол Казахстана в Грузии Ермухамет Ертсбаев, в свою очередь, подчеркнул, что когда человек является гениальным артистом, он не имеет национальной принадлежности.
Фрунзик МкртчянНа мероприятии были показаны фильмы Георгия Данелия «Мимино» и «Кин-дза-дза», а Вахтанг Кикабидзе специально записал приветственное слово, в котором тепло вспоминал о совместной работе с Фрунзиком, особенно во время съемок фильма «Мимино».
На вечере присутствовали депутаты парламента Грузии, аккредитованные в стране послы и представители международных организаций, грузинские общественные деятели и деятели культуры, члены армянской общины.
Мгер Мкртчян родился в 1930 году в Ленинакане (ныне Гюмри). Отец был родом из Муша, а мать – из Вана. Учился в художественной и музыкальной школах, одновременно посещал самодеятельный театральный кружок. В 1945-46 годах учился в студии при театре имени Мравяна, после окончания, в 1947 году был взят в основную труппу театра, в котором Мгер сыграл более десятка больших и малых ролей, отличившись непревзойденным мастерством, несмотря на молодость и неопытность. В 1953 году он ушел в театр имени Сундукяна.
Высокий профессионализм, умение точно передать национальные черты и образы и еще многие другие качества, присущие истинным мастерам, дали Мгеру Мкртчяну возможность быть причисленным к ряду самобытных имен. Эти свойства полностью раскрылись в фильмах “Парни из оркестра”, “Треугольник”, “Мы и наши горы”, “Айрик”, “Наапет”, “Пощечина”, “Хатабала” и других.
Несмотря на успех, его личная жизнь была довольно печальной, и эта печаль целиком отражалась в его глазах, это был несчастный человек.
На телестудии “Арменфильм” он сыграл множество драматических ролей, однако другие советские киностудии его приглашали в основном на комедийные роли. Так он снялся в фильмах “Кавказская пленница”, “Айболит-66”, “Мимино”, “Приключения Али-бабы и сорока разбойников”, “Суета сует”, за что был удостоен многочисленных государственных наград.
Он был единственным актером фильма “Мимино”, который удостоился государственной премии СССР.
Мгер Мкртчян скончался 29 декабря 1993 года от обширного инфаркта в своей квартир

http://panarmenian.net/m/rus/news/176779 
12 марта 2014 - 20:03 AMT

 

 

Печать

Թբիլիսիում Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել

Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում մարտի 11–ին անցկացվել է նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո: Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։
frunzik tbilisi 01«Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով այս միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի կողմից և աջակցությամբ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հայտնի կատակերգու, կինոյի և թատրոնի մեծ վարպետ Ֆրունզե Մկրտչյանին սիրում և գնահատում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում և մասնավորապես՝ Վրաստանում, ու պատահական չէ, որ նրա մահից 20 տարի անց հենց Թբիլիսիում, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի անմիջական ջանքերով կազմակերպվել և անցկացվել է նրա հիշատակին նվիրված միջոցառում: 
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել դեսպան Հովհաննես Մանուկյանը. «Ընդամենը վերջերս՝ դեկտեմբերի 29-ին, լրացավ 20 տարին, ինչ Ֆրունզե Մկրտչյանը մեզ հետ չէ: Բայց նրա մեծ տաղանդի և խաղացած փայլուն դերերի շնորհիվ Ֆրունզե Մկրտչյանը միշտ կմնա մեր սրտերում: Մեծ տաղանդի շնորհիվ Ֆրունզեն անկրկնելի Վախթանգ Կիկաբիձեի հետ միասին «Միմինո» ֆիլմում կարողացավ ցուցադրել հայ-վրացական ընկերության և բարեկամության էտալոնը: Այդ առումով Ֆրունզե Մկրտչյանը լիարժեք կարող է համարվել Հայաստանի մշակութային, ավելին՝ ժողովրդական դեսպանը մեր բարեկամ Վրաստանում»:
Фрунзик МкртчянԲացման խոսքով հանդես եկավ և երեկոյի հյուրերին ողջունեց նաև Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, ով խոսեց հայ-վրացական դարավոր եղբայրության և բարեկամության մասին՝ միաժամանակ հայտնելով իր ակնածանքը և սերը դերասանի և նրա արվեստի հանդեպ:
Վրաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Երմուխամետ Երթսբաեվը ասել է. «Երբ մարդը հանճարեղ արտիստ է, նա ազգային պատկանելություն չունի: Ինչպես դերասանն էր ասում, կյանքում ամեն բան անցողիկ է, միայն արվեստն է, որ անմահ է»։

Հրավիրվածներին ներկայացվել են «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիայի, «Միմինո» և «Կին-ձա-ձա» ֆիլմերի սցենարի հեղնիակ Ռևազ Գաբրիաձեի և «Միմինո» ֆիլմում Ֆրունզե Մկրտչյանի խաղընկեր Վախթանգ Կիկաբիձեի՝ հատուկ այդ երեկոյի համար տեսագրված ողջույնի խոսքերը՝ համեմված մեծանուն հայ դերասանի հետ առնչվող հետաքրքիր և հումորային հիշողություններով: Ներկայացվել են վիդեո-կադրեր՝ «Միմինո», «Մի վշտանա», «Զինվորն ու փիղը» և «Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմերից: Միաժամանակ կազմակերպվել էր Մհեր Մկրտչյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որն առաջին անգամ էր ցուցադրվում Վրաստանում և դերասանի նկարների եզակի ֆոտո-շարքի ցուցադրությունը: 
Фрунзик МкртчянՄիջոցառման համերգային մասում հանդես է եկել «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը: Երաժշտական կատարումներով հանդես են եկել Թբիլիսիի պետական համալսարանի «Համալսարան» վոկալային անսամբլը, «Հայաստանի Ձայն» մրցույթի հաղթող Աննա Խանչալյանը, վրաց երգիչ Դավիթ Պատարիձեն, թբիլիսահայ անհատ կատարողներ Նինա Կարապետյանը, Էմմա Պողոսյանը և Հովհաննես Շահնազարյանը: 
Հուշ երեկոյի ավարտին Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տան տնօրեն Ժաննա Դավթյանը, հանդիսատեսի հետ կիսվելով Մհեր Մկրտչյանի վերաբերյալ ունեցած իր հիշողություններով, բեմ է դուրս բերել տիկնիկագործ Գարի Դավթյանի՝ դերասանի նմանությամբ պատրաստած տիկնիկը:
Հուշ-երեկոյին մասնակցել են Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմը, վրաց հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

http://www.tert.am/am/news/2014/03/12/frunz/?sw  
12.03.2014