Նրա կցանքը սկսվում եվ վերզանում էր բեմում

Фрунзик (Мгер) Мкртчян и Николай ЦатурянՄհեր Մկրտչյան որ ասում ենք, մի ամբողջ մոլորակ է՝ իր կատակլիզմներով, իր տարօրինակություններով հանդերձ։ Թվացյալ թեթևության տակ բարդ մարդ էր և շատ տաղանդավոր։ Իմ կարծիքով, 20-րդ դարի վերջին 20-30 տարիների ամենահզոր դերասանն էր։ Դերասաններից ոմանք ուժեղ են կինոյում, ոմանք՝ թատրոնում։ Բայց Մհեր Սկրտչյանր այն դերասանն էր, որր թե՛ թատրոնում, թե՛ կինոյում ուղղակի հզոր անձնավորություն էր։
Հետաքրքիր առանձնահատկություն ուներ։ Ի տարբերություն մյուս դերասանների՝ շատ չէր կարդում։ Նա բնածին հոտառություն ուներ։ Իսկ դերասանի համար շատ ավելի կարևոր է հոտառությունր։

Շատ տխուր մարդ էր, շատ, երևի աշխարհի ամենատխուր մարդր։ Կենցաղում՝ շատ սովորական, անհավես։ ժամերով կնստեր ու կխոսեր, բայց տրամադրված չէր խոսում։ Նա բեմի վրա էր ակտիվ, փորձերի ժամանակ էր ակտիվ։ Նրա կյանքր սկսվում և վերջանում էր ներկայացումների, փորձերի ժամանակ։ Նա ապրում էր միայն թատրոնի հրի մեջ։ Ուրիշ մթնոլորտում նա չկար։
Նրա կինր՝ Թամարր, մի անգամ գնում է բարեկամներին հյուր։ Ինքր ձուկ է առնում, բերում տուն և զանգում Թամարին.
— Թամար, ձուկր ե՞րբ է եփում։ Ուզում եմ եփել։
— Դե՛ դիր, հենց որ աչքերր դուրս գան, ուրեմն եփելէ։
Մեկ Ժամից զանգում է.
— է, բացեցի, աչքերր չկային։
— Ուրեմն դեռ չի եփել։ Դարձյալ մի ժամից զանգում է.
— է՜, այ աղջի, աչքերր չկան։
Վերջր Թամարր տուն է գափս, բացում է կափարիչր.
— Ա՛յ աղա, ձուկր առանց գլուխ ես բերել։ Ա՛յ, այսքան հեռու էր այդ ամեն ինչից։ Շատ հնարամիտ, շատ սրամիտ էր։
Մի անգամ գնացել էինք խաշ ուտելու։ Խաշ կերանք, դուրս եկանք։ Ֆրունզն էլ խմած էր արդեն։ Ասացի.
— Մհեր, զգույշ քշի։ Խմած ես։
— Զգույշ եմ։
Գնաց ու ձախ է թեքվում։ Ասացի.
— Ձախ թեքվել չի կարելի։
— Կարելի է։
Ավտոտեսուչր կանգնեցրեց։ Ֆրունզր ղեկր թո¬ղեց, ձեռքերր բարձրացրեց վեր՝
— Վա՜յ,— ասաց,— պարոն Մկրտչյան, Դո՞ւք եք։ Բա Ձեր կյանքր ինչո՞ւ եք վտանգում։ Ձախ թեքվել չէր կարեփ։
— Գիտեմ, քեզ տեսա, եկա քեզ բարևեմ։ Ստամոքսի խոցի վիրահատությունից հետո
գնացի հիվանդանոց՝ իրեն տեսնելու, և նա շատ լուրջ և հանգամանորեն պատմեց, թե ինչպես է կլինիկական մահ տարել։ «Երբ վիրաբույժներր վրաս գործ էին անում, ես զգացի, թե ինչպես մարմնիս միջից դուրս եկա ու բարձրացա վերև։ Վերևից նայում էի, այդ ի՜նչ լավ զգացողություն էր՝ թեթև՜, մարմին չկար, բան չկար։ Հետո, երբ նայեցի առաստաղից, տեսա շատ ուժեղ, դեղին, պայծառ լույս։ Դուրս եկա սենյակից, րնկա մի մութ միջանցք։ Թռա՜, թռա՜, հետս էլ մարդիկ էին թռչում, մեկը առաջ էր րնկնում, մեկր հետ էր ընկնում... Հետո հանկարծ թունելը վերջացավ։ Տեսա, որ բացվում է մի ոսկեգույն լույսով ողողված հրաշք քաղաք։

Николай ЦатурянՓառավորված ուզում էի մտնել, հանկարծ մեկր ասաց. «Քեզշուտ է, հետ գնա»։ Ու ինձ հրեց այդ շան որդին։ Օւ հիմա ես հետ եմ գալիս։ Եկա, եկա, մտա նորից այդ սենյակի մեջ։ Տեսա, որ չեմ ուզում, բայց իջնում եմ։ Մտա մարմնիս մեջ։ Ի՛նչ ծանր, զզվելի զգացողություն էր»։
Արդեն առողջանալուց հետո, երբ խմում էր, ասում էի.
—    Ֆրունզ, ինչի՞ ես խմում, այ տղա, քեզ խմել չի կարելի։
— Խմում եմ, որ մեռնեմ։ Ես պիտի շուտ մեռնեմ։ Սա կյանք չէ, այնտեղ է կյանքդ։
«Մենք ենք, մեր սարերդ» ֆիլմի նկարահանման ժամանակ Ֆրունզդ շատ հետաքրքիր բաներ էր առաջարկում Հենրիկ Մալյանին։ Այն տեսարանում, երբ միլիցիոների հետ խոսում և «է, հե՜յ» էր ասում, մենք ծիծաղից կոտորվում էինք։
— է, ինչի՞ վրա եք ծիծաղում,— զարմանում էր։
— Ախր լավ ես անում։
— Իյա՜, ա՛յ տղա, ես դժբախտ մարդ եմ։ Ինչի՞ եք ծիծաղում։ Ուրեմն, լավ չեմ արել, նորից նկարեք։
Հետո գնալով այդ «է, հե՚յ»–դ այնպես սկսեց անել, որ ծիծաղդ իսկապես դադարեց։ Զգացինք, որ և՛ ծիծաղելի է, և՛...
Ընդհանրապես լավ էր ճանաչում կյանքդ։
Շատ լավ դիտողականություն ուներ։ Չուներ նա¬խանձ։ Մեկ-մեկ ասում էի.
— Բարի նախանձն էլ լավ է։
— Նախանձի բարին ո՞րն է,— ասում էր,— նախանձր նախանձ է։
Երբ ռեժիսուրայով սկսեց զբաղվել, ասացի.
— Ֆրունզ, քեզ չի՞ թվում, որ կորցնում ենք լավ դերասանի և ձեռք ենք բերում կասկածելի բեմադ–
րիչ։
Ասաց.
— Չէ, չեք կորցնում լավ դերասանի, ձեռք եք բերում հանճարեղ ռեժիսոր։
Հետո նկարեց «Հատակում» պիեսդ։ Դերասանների հետ երկար էր աշխատում։ Փորձում էր, ինչպես թատրոնում։
Ասացի.
— Ֆրունզ, բայց սա թատրոն չէ։ Սովորաբար կինոյում այդպես չեն անում։
Ասաց.
— Հենց մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չէ։
Հետո ասում էր.
— Ամենազզվելի բանր կյանքում պառավելն է։ Չեմ ուզում պառավել։
Ու այդպես էլ չպառավեց:

Նիկոլայ Ծատուրյան
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,
«Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ոեժիսոր

 

Печать