«Մեր մանկության տանգոն». ուրախ ու տխուր մարդու կյանքի դրվագները

Фрунзик Мкртчян, Работа Грайра ЕгиазарянаՄարդ, որն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով. ուրախ-տխուր մարդու` Մհեր Մկրտչյանի ծննդյան օրվա առիթով դերասանի անվան թանգարանում ամբողջ ամսվա ընթացքում իրականացվում են միջոցառումներ: Հերթականը տեղի է ունեցել այսօր: Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սաները բեմադրել են փոքրիկ հատված «Մեր մանկության տանգոն» ֆիլմից: Մհեր Մկրտչյանի կյանքին ու գործունեությանն անդրադառնալը մանկատան սաների նախաձեռնությունն է: Փոքրիկ դերասանների համար մեծ պատիվ էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, կինոյի և թատրոնի մեծ կատակերգուի կյանքի դրվագները ներկայացնելը:
 
Հեղինե Մանուկյան 
12-07-2017
http://tsayg.am/mainpage/20527--lsn-sc-s-s-s-ls-n-.html


Печать

Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Ֆրունզիկի տոհմածառի արմատները Գյումրիի Սլաբոտկա կոչվող թաղամասի նախկին ամերիկյան որբանոցում են, ուր մեծացել են որբեր Մուշեղը՝ Մուշից, Սանամը՝ Վանից: Խորհրդայնացման տարիներին, երբ ամերիկյան որբանոցները փակվեցին, որբերից շատերին բարերարներն իրենց հետ տարան Ամերիկա: Հիմա այդ շենքը, ուր ապաստանել են մեր օրերի ծնողազուրկ երեխաներ, «Թռչունյան տուն» անվամբ պահպանում, սաների ուսման, կրթության ու կեցության ծախսերը հոգում են Ամերիկայից այն նույն որբերն ու նրանց ժառանգները: Հայի ցավալի ու տարօրինակ ճակատագիր:
Մենք մեծ խորհուրդ ենք տեսնում այս ցավալի իրողության մեջ, և «Թռչունյան տունը» մի տեսակ համարում Ֆրունզիկի հայրական տունը:

Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ
Գյումրիի «Թռչունյան տան» տնօրեն

Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի
«Մհեր Մկրտչյան-80» Սեղանադիր օրացույցից
Երեւան, 2011