Նյու Յորքի «Մհեր Մկրտչյան» թատերախումբը հյուրախաղերով Հայաստանում է


frunzik tmmՀայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ Նյու Յորքի Թեքեյան մշակութային միության «Մհեր Մկրտչյան» թատերախումբը ժամանել է Հայաստան՝ հայ հանդիսատեսի դատին հանձնելու Պերճ Զեյթունցյանի «Դատարանն է, ոտքի՛» ներկայացումը:
Հանդիսատեսի ջերմ ընդունելությունից դերասանական կազմը ոգևորված է: Կազմակերպիչները պատրաստվում են պիեսը ներկայացնել նաեւ Բոստոնում:




Նյու Յորքի Թեքեյան մշակութային միության «Մհեր Մկրտչյան» թատերախումբը հյուրախաղերով Հայաստանում է: Այս անգամ դերասանական կազմը հայ հասարակությանն է ներկայացրել Պերճ Զեյթունցյանի՝ « Դատարանն է, ոտքի՛» ներկայացումը: Կոմպոզիտոր, այս ներկայացման երաժշտության հեղինակ, ինչպես նաև Սողոմոն Թեհլերյանի դերակատար ծնունդով Հալեպից ամերիկաբնակ Հարութ Պարսումյանն ասում է, որ Թեհլերյանի դերն ինքն է հենց առաջարկել վստահել իրեն։ Կարևորը, որ ասելիքս կարողացել եմ հասցնել հանդիսատեսին:
100 տարի առաջ թուրքական ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է այսօր Արցախում, Սիրիայում: Այդ ամենն ու իմ հեղինակած երաժշտությունն ինձ ուժ տվեցին կերտել այդ դերը՝ ասում է Հարութը: Այս ներկայացման մեջ Լեփսիուսի դերակատար Հակոբ Վարդիվառյանն էլ վերջին անգամ բեմում եղել է 45 տարի առաջ, Բեյրութի Վահրամ Փափազյան թատերախմբի հայաստանյան հյուրախաղերի ժամանակ։ Երկար դադարից հետո կրկին բեմ բարձրանալու առաջարը միանգամից է ընդունել։ Անցյալը ներկային կապող այս ներկայացմանը չմասնակցել չէի կարող, ասում է:
«Հաճույք էր տղոնց հետ ըլալ մեկ բեմում»:
Թատրոնի հայաստանյան բեմելը կայացել է ապրիլի 13-ին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, այնուհետև Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամիտական ու Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնների բեմերում։ Թատերախումբը վերջին անգամ Հայաստանում եղել էր 2007 թվականին եւ լավ ընդունելության արժանացել։ Այս անգամ էլ է թատերախումբն արժանացել ջերմ ընդունելության:
Հայաստանյան ներկայացմանը ներկա է եղել հենց պիեսի հեղինակը՝ Պերճ Զեյթունցյանը, ով իր գոհունակությունն է
փոխանցել դերասաններին:

Աիդա Ավետիսյան
Ռադիոլուր
20 Ապրիլի 2016

 

 

 

Печать

«ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ

«Մհեր Մկրտչյան» թատերախումբՆյու Յորք - Նյու Ջըրսիի «Մհեր Մկրտչյան» թատերախումբը ստեղծվել է 10 տարի առաջ 10 դերասանների մասնակցությամբ եւ այսօր արդեն ունի 50 անդամ։ Այսօր էլ այն ԹՄՄ միակ թատերախումբն է։ Սիրողական դերասանների ուժերով ստեղծված թատերախումբը, այս տարիների ընթացքում կարողացել է իր ուրույն տեղը գրավել սփյուռքում, տարեկան խաղալով մինչեւ 12 ներկայացում, այդ ընթացքում պատրաստում ենք երկու նոր ներկայացում։ Թատերախմբի ստեղծման պատմությունը ներկայացնելիս, նախ պետք է վերհիշեմ իմ կապը թատրոնի հետ։
Դեռ Բեյրութում ես խաղում էի «Վահրամ Փափազյան» թատերախմբում եւ հիշում եմ Սունդուկյանի անվան թատրոնի հյուրախաղերը, հատկապես Վահրամ Փափազյանի խաղը։ Այն ժամանակ 18 տարեկան երիտասարդ էի, եւ ինձ համար ուրախություն ու հպարտություն էր հայ բեմի մեծերի ՙ Վահրամ Փափազյանի, Վարդան Աճեմյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի եւ նաեւ երիտասարդ տաղանդավոր դերասաններիՙ Ֆրունզիկ Մկրտչյանի, Սոս Սարգսյանի հետ ծանոթությունները։ Այդ ծանոթությունները շատ տպավորիչ էին։ Այնուհետեւ, երբ մենք մեկնեցինք Հայաստան հյուրախաղերի, ավելի մտերմացանք նաեւ Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի եւ մյուս երիտասարդների հետ: 1976-ին, երբ Լիբանանից ԱՄՆ գաղթեցի, Մհեր Մկրտչյանին իր տիկնոջՙ Թամարի հետ հրավիրեցինք ԱՄՆ: Անջնջելի օրեր անցկացրինք եւ մի օր էլ Մհերը անկեղծանալով ասաց, որ եթե ինքը Ամերիկայում ծնված լիներ, իրեն ողջ աշխարհը կիմանար։ Երբ Մհերը մահացավ, ցանկացա, որ ամերիկյան կյանքի մեջ գոնե իր անունը ինչ-որ ձեւով անմահանա եւ իր կնոջՙ Թամար Հովհաննիսյանի հետ երկար խորհրդակցելուց հետո որոշեցի հիմնել այս թատերախումբը, որի առաջին բեմադրիչն էլ հենց դարձավ Թամարը։ «Պաղտասար աղբարի» նրա բեմադրությունը նվիրվեց Մհերի հիշատակին։
Անցած տարիներին ես խոստացա մեր դերասաններին, որ եթե հասնենք 10-ամյա հոբելյանին, ապա անպայման հյուրախաղերի կմեկնենք Հայաստան։ 2007-ի հոկտեմբերյան հյուրախաղերը եւ «Հայֆեստ» փառատոնի մասնակցությունը անցան մեծ հաջողությամբ եւ հայաստանյան ունկնդրի իրոք ջերմ ընդունելությամբ։Ներկայացրեցինք Ժիրայր Անանյանի «Տաքսի,Տաքսի» կատակերգությունը, Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն Արեւելյանը»(բեմադրիչ Վարդան Հովհաննիսյան) եւ Ռոբեր Թոմայի «Ծուղակը» պիեսը։ Այս ներկայացման բեմադրիչն ու գլխավոր դերակատարն էր Հարութ Չաթմաջյանը։ Թատերախմբի ելույթները բարձր գնահատեցին նաեւ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ու Հայաստանի ԹՄՄ թատերախմբի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը։ Հայաստանյան հյուրախաղերի օրերին մենք տեսանք, որ հայրենիքում տաղանդավոր նոր սերունդ կա, որին պետք է նաեւ սփյուռքին ծանոթացնենք։

ԹՄՄ «Մհեր Մկրտչյան» թատերախմբի հիմնադիր եւ ատենապետ,
Կանադայի եւ ԱՄՆ ԹՄՄ կենտրոնական վարչության անդամ
Հակոբ Վարդիվառյան
http://www.orer.cz/?lang=AM&num=2008013110