Թամար Հովհաննիսյան «Եկել եմ. Հուսամ` չեմ ուշացել»

Թամար Հովհաննիսյան 17 տարվա բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել սիրված դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։ Հանդիպումը դերասանուհու հետ լավ առիթ էր անդրադառնալու նրա արտիստական գործունեության հայաստանյան շրջանին, պրպտելու նրա ստեղծագործության ամերիկյան փուլը և, իհարկե, առաջիկա անելիքները։

Սկիզբն ու ընթացքը՝ ամփոփ

1970-ականնևրի վերջին Վարդան Աճեմյանը թատերական ինստիտուտից Սունղուկյան թատրոն բերեց նորավարտ Թամար Հովհաննիսյանին, որն իր բեմական գործունեությունն սկսեց հերոսուհի խադալով («Ծանր էՀիպոկրատի գյխարկր»)։ Ամպլուայի սահմանափակում­ներ չունեցող դերասանուհին գեղե­ցիկ ղերերի մի ամբողջ շարք է կեր­տել Մայր թատրոնում, ապա նաև հեռաստա– և ռադիոթատրոններում։ 17 տարեկանում նա խաղաց իր աոաջին դերր՝ Վալենտինա՝ «Վալենտին և Վաենտինա» հեռսստաներկայացման մեջ։  Հեռուստաթատրոնի առավել հիշարժան դերերից են՝ էմիլիա («Արհամարհանք»), Ռիտա («Ցիլինդր»)։ Դերասանուհու կենսագրության մի փայլուն էջ էր նրա կինողերերն են՝ Վարսո («Մեր պապերի քայլերգր»), Արփենիկ Չարենց («Երկունք»), Շուշան («Թթենին»), Նաստյա («Հատակում»)...
Դերասանուհու առաջին կինոդերերից՝ «Մեր պապերի քայլերգը» ֆիլմում17 տարեկանից՝ ամբողջ 25 տարի, նա եղավ միշտ զբաղված, միշտ ստեղծագործական եռքի ու հևքի մեջ։ Առավոտյան փորձի Էր թատրոնում, ցերեկը՝ ռադիոբեմադրություններում, երեկոյան վազում էր ներկայացման կամ ասմունքելու, մինչև կեսգիշեր ֆիլմեր կրկնօրինակում, օրեր անց­կացնում  նկարահանման հրապարակներում։ Դերասանուհու կյանքի հագեցած մի փուլ Էլ շրջագայություններն Էին։

Էն մի հատիկ տղան

Ուսանողական տարիներին իրենից 2 կուրս բարձր մի հետաքրքիր, նկատվող երիտասարդ կար։ Ինստիտուտում մի հատիկ Էր, ինչպես ժողո­վուրդը կասեր, նրան մատով Էին ցույց տալիս՝ ա՛յ, էն աղան... ու գովեստների շարան։ «Ես էլ էի հավանում նրան, հավանում էի նրա եվրոպական տիպը, նրա պլաստիկան, հումորը և, մանավանդ, երգը»՛ շեշտում է։
Թամար Հովհաննիսյանի և Հարություն Մովսիսյանի ճանապարհները խաչվեցին Սունդուկյան թատրոնում։ «Մենք ոչ միայն գործի մեջ էինք միասին, նույնն էին և մեր հետաքրքրությունները, և մեր միջև մի գեղեցիկ մտերմություն ստեղծվեց»,– պատմում Է դերասանուհին։Իսկ սիրահարության պատճառ դարձան Մանուել Մենենգիչյանի երգի տողերը, որ Հարությանը եր­գեց մի երեկո՝ Թամարին տուն ճանապարհպիս.
«...Ո՛ւր ես ղուն, իմ Կարոլին,
Որ ժպտացիր ինձ սրտանց...»։
Հետո ամուսնության առաջարկություն, պսակադրության եկեղեցում այն Էլ հոր՝ անվանի բանատեղծ, գրողների միության նախագահ Հրաչյա Հովհաննիսյանի մասնակցությամբ. Էն ժամանակների համար չլսված բան։ «Դա սովորական ամուսնաթյան չէր։ Դա մեծ ընկերության, մտերմության արդյունք էր։ Մեր որդին՝ Հայկը, մեծ սիրո զավակ է»,– տարիների իր զգացողությունները վերապրում է դերասանուհին։

Հսկա կտավը մի մատնեք խավարի

Երազի պես անցած-գնացած օրեր, ամուսնու՝ Մհեր Մկրտչյանի հետՄհերի մասին թռուցիկ խոսել չի ոպում։ Ասում է՝ նրան ամբողջությամբ ու հավաստի ներկայացնելու համար մի գիյւքը բավական չէ։ Թամար Հովհաննիսյանի ապագա ծրագրերում դա առաջիններից է՝ բացել Մհերին, ներկայացնել նրա տրամաչափի իրակաան սահմանները։ Դերասանուհին դաոնացած է այն ամենից, ինչ տեղի է ունենում Մհեր Սկրտչյանի կենսագրության հետ հետմահու։ Չի կարելի, ասում է, այդպես անփույթ վարվել այն ահոելի ժառանգության հետ, որ թուլն) է նա թե՛ որպես դերասան, թե՛ որպես փիլիսոփա ու անհատ։ Չի կարելի դնել-ողբալ մարդու հիշատակը նրան ներկայացնելով տխուր ու դժբախտ՝ բախտի նահատակ։ Դա դաժան բան է, և Մհերի պես մեծությանը փոքրացնել Է նշանակում, որից նա՛ չէ, մենք ենք տուժում։
Իսկ Մհեր Մկրտչյան թատրո՛նը, որ ղեկավարեց երկու տարի՝ 1994-95 թվականներին, նրա մահից հետո և դեռ «Ապակե գազանանոց» ներկայացման մեջ էլ| Ամանդա խաղաց։ «Այսօր դա արդեն Ա՜հերի մտածած թատրոնը չէ, և ես այնտեղ անելիք չունեմ։ Ուրիշ քան, եթե ոլորտի պատասխանատուներն ինձ հանձնարարեն հիմնավորապես գբադվել թատրոնով Հակառակ դեպքում ես էթիկայից դուրս կհամարես՛ պայքարել թատրոնի համար։ Չի կարելի տարիներով թողնել գնալ, հետո վերադառնալ ու ակնկալիք ունենալ»,– ասում է։

Օտար, ամայի ճամփեքի վրա

Որդու՝ Հայկի հետ. մորը նա տարավ Հայաստանից, նա էլ հետ բերեց1994-ին դերասանուհու միակ գավակս՝ Հայկ Մովսիսյանր, ուսանողների փոխանակման ծրագրով մեկնեց Ամերիկա։ Մեն-մինուճարին ո՛նց մենակ թողներ օտարության մեջ, ու 1996-ին որդու մոտ գնաց՝ Հայկի ավարտելուց հետո վևրադաոնալու հաստատ որոշմամբ։ 10 ամիս անց որդին Լոս Անջելեսից տեդափոխվեց Նյա Ցորք, իսկ մայրը հաստատվեց Նյու Ջերսիում։ Պետք էր ապրուստի միջոց գտնել և աշխատանքի անցավ դեղարանում, որպես դեղագործի օգնական։ Նյու Ջերսի գալու աոաջին օրվանից իսկ կապվեց Թեքեյան մշակութային միության հետ և կարճ ժա­մանակում ստեղծեց «Մհեր Մկրտչյան» թատերախումբը՝ աոաջին ներկայացումը վերածելով մի փառահեղ թատերական–մշակութային երեկոյի։ Թեքեյանականների արձագանքը չուշացավ։ «Կրակը դրիր տակներս»,– ասացին։ 5 տարում 5 ներկայացում բեմադրեց և մեկում՝ «Ֆիլումենա Մարտուրանո», իր 45-ամյակի օրը Ֆիլամենա խաղաց՝ իր խաղացած վերջին դերը։ Անգլալեզու մշակութային մամուլի բարձր գնահատականր տարիներ անց պիտի արձագանք ստանար Լոս Անջելեսում, և ամերիկացիները պիտի գտնեին նրան ու խնդրեին անգլերենով Սարոյան բեմադրել։ Հաջողությունը դարձյալ թնդաց, տեղի մամուլը Թամարին բնորոշեց որպես «...բացառիկ մտապատկերներ ունեցող բեմադրիչ»։

Ախր ես իւնչպես ուրիշ տեղ մնայի...

Թամար Հովհաննիսյանը եկել է այլես ապրելու հայրենիքում։ Որպես դրսում ապրած մարդ, որ զգացել Է օտարության դառնահամը, գնալու որոշում կայացրած բոլոր հայ մարդկանց ուզում Է հիշեցնել թումանյանական փիլիսոփայությունը, աշխարհ անցած մարդըհասկանում Է, որ ամենալավը էլի էն խրճիթն է՝ գետի եզերքին, ծառերի տակին։
Դերասանուհուն հաճախ հարցնում են՝ ինչո՛ւ վերադարձաք։ Բա­ցատրում Է.
«Ես գնացել էի վերադարնալու մտադրությամբ և 17 տարի Աստծո ամեն օրը քնեցի-արթնացա այդ սպասումով»։ Եվ մինչև որդին դասախոսական աշխատանքի անցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում, մայրն արդեն ճամպրակային    տրամադրության մեջ Էր։ Հետո որդին ամուսնացավ ու կնո՛ջն էլ տարավ Ամերիկա։ Հիմա էլ թոռնիկն էր ոտքը կապել։ «Բախտս բերեց,– ասում է,– որ հարսս Էն ջահելներից չէ, որոնց ուշքը գնում է ամերիկաների համար, նա չհաշտվեց, և մենք բոլորով վերադարձանք։ Հիմա եկել եմ. հուսամ՝ չեմ ուշացել։ Կարևորն այն է, որ մտածումս մեկն է ու նույնը՝ գործել իմ ոլորտում՝ բեմադրել,   հեռուսաահաղորդումներ վարել, որոնց վհրաբերյալ ես արդեն պատրաստի   սցենարներ   ունեմ։ Մնացածը Աստծո կամոք։

TV-molՍասաննա ՄԱՐՏԻՐՈՍՑԱՆ
N15
1-7 հուլիսի 20??



 

 

 

Печать



КАРТА САЙТА | КОНТАКТЫ | ПАРТНЕРЫ  | СТАТИСТИКА
Каталог Yerevan-city.com

г. Гюмри 2011 - 2017 © Сайт памяти Мгера (Фрунзика) Мкртчяна
При использовании любой информации с сайта, прямая гиперссылка на www.frunzik.com строго обязательна.

Powered by Warp Theme Framework