Вардан Алоян

vardan aloyanԱյնպես պատահեց, որ ժողովրդի կողմից սիրված Մհեր Սկրտչյանը իր վերջին հարցագրույցը տվեց «Комсомольская правда»-ին: Ոչ ոք այդ ժամանակ չէր սպասում ողբերգական ավարտին, ընդհակառակը՝ նա լի էր ստեղծագործական պլաններով և նույնիսկ հայտնել էր, որ մտահաղացում կա առաջիկայում նկարահանել «Միմինոյի» 2-րդ մասը։ «Միմինո-2»-ում՝ արդեն շուկայական դարաշրջանում, 2 ընկեր նորից հանդիպում են. մեկը նոր պայմաններին չէր հարմարվել և ընկել էր չքավորության մեջ, մյուսը, ընդհակառակը, հարստացել էր՝ դառնալով հաջողակ բիզնեսմեն...
Նա մահացավ դեկտեմբերի 28-ին... Պատ­րաստելով նրա մասին այս նյութը՝ ես առաջին հերթին որոշեցի դիմել ոչ թե թատրոնի նրա ընկերներին, այլ նրա ամենամոտիկ րնկերոջը և կնքահորը՝ հայտնի նկարիչ Ձուլում Գրիգորյանին։
Շատերը Ֆրունզիկին նմանեցնում էին այն կերպարներին, որոնց նա խաղում էր, կամ էլ այն զվարճասերին, որը սիրում էր «քեֆ անել» ռեստորաններում։ Ուրախ հավաքույթներ, իհարկե, նա սիրում էր։ Սակայն կյանքում Ֆրունզիկը ուրիշ մարդ էր, ոչ գործնական, հեռու դերասանական բամբասանքներից և սիրային կապերից։ Մշտապես պատրաստ էր օգնելու րնկերներին։ Նա օժտված էր բնությունից և ուներ ճկուն դերասանական միտք։
Սի անգամ ավտոմեքենայով տուն էինք գնում, նա վերցրեց մի զույգի։ Վերջիններս, տեսնելով, որ ղեկին հենց ինքը՝ Մկրտչյանն է, իսկույն փիլիսոփայության մասին զրույց բացեցին.
Նիցշե, Շոպենհաուեր իբրև՝ գիտե՞ս մերոնց։
Ֆրունզիկը մի պահ դադար տալուց հետո սկսեց մտածելով խոսել մի ինչ-որ 18-րդ դարի գեր­մանացի փիլիսոփայի մասին։ Եվ այնքան խորացավ. որ շփոթված զույգը «քար կտրեց»։
Երբ նրանք իջան, ես ասացի.
Ի՞նչ ես նրանց հիմարացնում։ Չէ՞ որ ես գի­տեմ, որ քո դերերից և Թումանյանի հեքիաթներից այն կողմ ոչինչ չգիտես։
Իսկ ի՞նչ էին նրանք ինձ վախեցնում Շոպենհաուերով։ Թող հիմա գնան նստեն գրադարանում, գտնեն այդ փիլիսոփային։
Իսկ ինչպե՞ս պատահեց, որ Դուք դարձաք Մհեր Մկրւրչյանի կնքահայրը։
Դա 1969 թվականի հոկտեմբերին էր։ Նս­տած էինք ջերմ ընտանեկան միջավայրում՝ ես և հոյակապ եռյակը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, Ֆրունզե Դովլաթյանը և Խորեն Աբրահամյանը։ Զրույցից պարզվեց, որ նրանցից ոչ ոք կնքված չէ։ Հենց այդ­տեղ էլ նստեցնում եմ իմ «Զապորոժեցը» ևտանում էջմիածին։ Գործը ձգվում է մինչև երեկո, և ես ստիպված էի երկար ժամանակ համոզել Տեր Հորը կատարելու կնքման արարողությունը։
«Դե լավ,
— վերջապես համաձայնեց նա,— որտե՞ղեն սպանե­րը»։
Եվ հենց տեսավ մորուքավոր «տղաներին», հազիվ խաչը չգցեց ձեռքից։ Եկեղեցին իսկույն լցվեց մարդկանցով, «բոլորին հետաքրքիր էր, թե ինչպես են «հայտնիներին» կնքում։ Հետո դուրս եկանք և լ
ուսանկարվեցինք, նրանք՝ մոմերով, ես՝ նրանց կնքահայրը՝ մեջտեղում։ Սակայն մի քանի օր անց մեծ խառնաշփոթ սկսվեց. մշակույթի հայտնի աշխատողների կնքումը գնահատվեց որպես մեծամասշտաբ գաղափարական դիվերսիա

Վարդան Ալոյան
«Комсомольская правда» թերթի թղթակից

Печать