Последнее интервью Фрунзика Мкртчяна тележурналисту Хачатуру Вартанянцу (Тбилиси)

Хачатур Вартанянц

ԵՍ. – Թիֆլիսահայ լրագրող Խաչիկ Վարդանյանցը եկել էր Երևան՜ քեզանից հարցազրույց վերցնելու։ Այդ օրերին դու զբաղված էիր «Հացթուխի կինը» ներ­կայացման փորձերով։ Նրա տեսագրած նյութի մեջ քո այդ փորձերի կադրերը կան։ Նկատելի էր, թե ոնց ես շտապում օր առաջ ներկայացումն ավարտել։ Հարցազ­րույցում դու չխոստովանեցիր քո այդ շտապողակա­նությունը։ Թե ո՞ւր էիր այդպես շտապում, ի՞նչ էիր կանխազգում, միայն դու գիտեիր ու մեկ էլ Աստված, որ քեզ, չգիտես ինչու, շտապեց տանել իր մոտ։

ՆԱ. – Դեռ 1980-ական թվականներից Խաչիկին գիտեմ հաճախ էինք հանդիպում Երևանում էլ, Թիֆլիսում էլ։ Այդ օրվա հարցազրույցն անում էր Թիֆլիսի հեռուստատեսության համար, և ես առիթից օգտվեցի՛ Թիֆլիսի՝իմ նախկին ու ներկա ընկերներին ողջույններ ուղարկեցի։

ԵՍ. – Խաչիկը մի տեսակ խենթի սիրով էր սիրում քեզ։ Ասենք քեզ ճանաչողներից քեզ ո՞վ չէր սիրում։ Խաչիկը մի բացիկ էր պատրաստել, որի վրա քո եւ իր լուսանկարն էր, մյուս երեսին քո արած գծանկարն էր՝ քո դեմքը և ռուսերեն լեզվով մակագրություն «Խաչիկ ջան, երբ տխրես, ժպտա և ծիծաղիր». Նա այդ բացիկի 300 օրինակ տպագրել ու բաժանում էր, բա­ժանածը ք՜ո գծանկարն էր ու քո՜ մակագրությունը։ Դա էլ մի յուրօրինակ միջոց էր՝ քո անունը, քո կերպարը արթուն պահելու մարդկանց մեջ։

Առաջացած տարիքով այդ խենթ մարդը հետո քո լուսանկարները հավաքեց, մեծացրեց, շրջանակների մեջ առավ ու Թիֆլիսում ցուցահանդես բացեց։ Մի ճոխ ցերեկույթ էր կազմակերպել, հրավիրել Թիֆլիսում քեզ իմացող արվեստագետներին։ Քո ծննդյան 85-ամյակին նվիրված այդ ցերեկույթում ֆիլմերում քո երգած երգերն են երգել, տպավորություններ պատմել քեզ հետ հանդիպումներից։
Հետո նա այդ ցուցահանդեսը բերեց Գյումրի, վերջում նկարները նվիրելով Գյումրիում քո տուն-թանգարանին։

Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյան «ԷՆ ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ» գրքից


Президент «Саване» Хачатур Вартанянц, задачей возглавляемой им организации является поддержка пожилых людей, многие из которых сегодня находятся в крайне тяжелом положении.
Руководитель ассоциации в недалеком прошлом — журналист, многие годы проработавший на телевидении, по долгу службы объездил всю Грузию, побывал и в «горячих» точках.
Помимо 15-летнего управления организацией "Саванэ", Хачатур Вартанянц проработал 45 лет в журналистике. Он был сотрудником различных изданий, газет и журналов, а также работал на телевидении. У него есть супруга и дочь, растет внук.


Фрагмент интервью Хачатуру Вартанянцу из фильма "Мимино. Тайны нашего кино"


Печать

Скриншоты интервью с тележурналистом Хачатуром Вартанянцем (Тбилиси)